Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առանց այն էլ հե­ղա­փո­խա­կա­նաց­ված երկ­րում հե­ղա­փո­խու­թ­յուն ա­նե­լու փոր­ձը հի­մա­րու­թ­յուն է

Առանց այն էլ հե­ղա­փո­խա­կա­նաց­ված երկ­րում հե­ղա­փո­խու­թ­յուն ա­նե­լու փոր­ձը հի­մա­րու­թ­յուն է
24.12.2019 | 01:08
Բո­լո­րին հաս­կա­նա­լի է, որ ի­րան­ցի դի­վա­նա­գետ Թախթ-Ռա­վան­չին ՄԱԿ-ի ԱԽ ան­դամ­նե­րի ընտ­րու­թյան կար­գի փո­փո­խու­թյուն է պա­հան­ջում նրա հա­մար, որ ԱՄՆ-ին զր­կի ԱԽ մյուս ան­դամ­նե­րին թե­լադ­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, թե ինչ­պես քվեար­կեն Ի­րա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րա­բե­րյալ ա­մե­րի­կյան ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի հար­ցում։ Չէ՞ որ Թեհ­րա­նի դեմ ԱԽ-ի նախ­կին պատ­ժա­մի­ջոց­նե­րը, ո­րոնք սահ­մա­նա­փա­կում էին, օ­րի­նակ, ժա­մա­նա­կա­կից սպա­ռա­զի­նու­թյուն­ներ ձեռք բե­րե­լու Ի­րա­նի ի­րա­վուն­քը, 2020-ին կկորց­նեն ի­րենց ու­ժը։ Օ­րի­նակ, ա­մե­րի­կա­ցի լրագ­րող Բո­բի Գո­շը «Bloomberg»-ի հա­մար հոդ­վա­ծում հի­շեց­րել է այդ փաս­տի մա­սին և խիստ քն­նա­դա­տել Թրամ­փին հա­կաի­րա­նա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար։ Նա նշել է, որ Պեն­տա­գո­նում նա­խազ­գու­շաց­րել են, թե 2020 թ. վեր­ջին, երբ լրա­նա զեն­քի մա­տա­կա­րար­ման ՄԱԿ-ի սահ­մա­նած ար­գել­քի ժամ­կե­տը, Ի­րա­նը մտա­դիր է ձեռք բե­րե­լու ար­դի սպա­ռա­զի­նու­թյուն, նե­րա­ռյալ տան­կեր և ռեակ­տիվ կոր­ծա­նիչ­ներ։ «Ռու­սաս­տա­նի հետ Ի­րանն ար­դեն բա­նակ­ցում է Սու-30 կոր­ծա­նիչ­ներ, Յակ-130 ու­սում­նա-մար­տա­կան ինք­նա­թիռ­ներ, S-90 տան­կեր, ՀՕՊ հա­մա­կար­գի U-400-ներ և «Բաս­տիոն» ա­ռափ­նյա հր­թի­ռա­յին հա­մա­լիր­ներ գնե­լու շուրջ,- աս­վում է հոդ­վա­ծում։- Ի­րա­նը կա­րող է ու­շադ­րու­թյուն դարձ­նել նաև չի­նա­կան ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի շու­կա­յին»։ Գո­շը գրում է, որ Թրամ­փի կա­ռա­վա­րու­թյունն ա­նում է հնա­րա­վոր ա­մեն բան ար­գել­քը եր­կա­րաձ­գե­լու հա­մար, բայց «հաշ­վի առ­նե­լով, որ ԱՄՆ-ը դուրս է ե­կել մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նագ­րից, չնա­յած նրա մյուս մաս­նա­կից­նե­րը բազ­միցս կոչ են ա­րել դա չա­նե­լու, Թրամ­փի վար­չա­կազ­մը հա­վա­նա­բար չի կա­րող ստա­նալ նույ­նիսկ Ֆրան­սիա­յի և Մեծ Բրի­տա­նիա­յի ա­ջակ­ցու­թյու­նը»։ Ի­րան­ցի դի­վա­նա­գետ Թախթ-Ռա­վան­չիի պա­հանջ­ներն ա­պա­ցույց են, որ Թեհ­րանն ու­շա­դիր և զգույշ է ու վա­ղօ­րոք հա­կա­հար­ձակ­ման է պատ­րաստ­վում ՄԱԿ-ում Թրամ­փից սպաս­վող «ա­քա­ցի­նե­րին»։ Ընդ ո­րում, ու­շադ­րու­թյուն դարձ­նենք, ՄԱԿ-ում Ի­րա­նի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը կոշտ կեր­պով հայ­տա­րա­րում է, որ «Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի բա­րե­փո­խու­մը ոչ թե տար­բե­րակ­նե­րից մեկն է, այլ միակ լու­ծումն է»։ Հա­վե­լենք՝ ե­թե այդ լու­ծու­մը կա­յա­նա (իսկ Ի­րա­նին շա­տե­րը կցան­կա­նան պաշտ­պա­նել), դա կն­շա­նա­կի ԱՄՆ-ի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­զա­տու­թյան սահ­մա­նա­փա­կում ՄԱԿ-ի ԱԽ-ի շր­ջա­նա­կում, պետք է են­թադ­րել, նաև ողջ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում։
ՈՒ­րեմն այդ ի՞նչ «անհ­րա­ժեշտ ժա­մա­նա­կա­կից բա­րե­փո­խում­նե­րի» մա­սին են հոգ տա­նում Ի­րա­նի կեղծ բա­րե­կամ­նե­րը տար­բեր եր­կր­նե­րում։ Թեհ­րանն ա­ռա­վե­լա­գույնս պարզ հայ­տա­րա­րել է, որ բա­րե­փոխ­ման կա­րիք ու­նի մի­ջազ­գա­յին-ի­րա­վա­կան հա­մա­կար­գը ՄԱԿ-ի ԱԽ-ի գլ­խա­վո­րու­թյամբ, ոչ թե Ի­րա­նի ներ­քին կյան­քը։ Իս­կա­պես, այդ ո՞վ է ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին մե­ղադ­րում քա­րա­ցա­ծու­թյան ու լճաց­ման մեջ. այն­պի­սի եր­կր­նե­րի քա­ղա­քա­ցի­ներ, հենց ո­րոնք դեռևս ան­կա­յուն են։ Ի­րա­նը վա­ղուց է տն­տե­սու­թյան բա­րե­փոխ­ման գոր­ծըն­թա­ցում. ա­յա­թո­լա Խա­մե­նեին 2016-ին հայ­տա­րա­րել է Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան նոր փու­լի մա­սին, որն իս­կա­կան տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն կլի­նի. ար­տա­հան­ման ծա­վա­լում աս­տի­ճա­նա­բար պետք է նվա­զի նավ­թի և գա­զի տո­կո­սը հօ­գուտ ոչ­նավ­թա­յին ու ոչ­գա­զա­յին ար­տա­հան­ման։ Եր­կիրն ու­զում են «հա­նել ած­խաջ­րած­նա­յին ա­սե­ղի վրա­յից», Ի­րա­նը տն­տե­սու­թյան ոչ­նավ­թա­յին ու ոչ­գա­զա­յին ո­լորտ­նե­րի ա­րա­գաց­ված զար­գաց­ման լուրջ պլան­ներ ու­նի։ Օ­րի­նակ, Ի­րա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան գծով տնօ­րեն Մոհ­սեն Ա­սա­դի Լա­րին նո­յեմ­բե­րի 26-ին հայ­տա­րա­րել է, որ Ի­րանն ար­դեն 90 %-ով ինքն ի­րեն ա­պա­հո­վում է դե­ղո­րայ­քով, և «ի­րա­նա­կան 17 բար­ձր­տեխ­նո­լո­գիա­կան դե­ղա­տե­սակ­ներ շու­տով կգ­րանց­վեն և կար­տա­հան­վեն Ռու­սաս­տան»։ Արևմուտ­քում կամ թե­կուզ ԱՊՀ եր­կր­նե­րում որևէ մե­կը երբևէ գրել կամ են­թադ­րե՞լ է, որ Ի­րա­նում ա­րա­գո­րեն զար­գա­նում է դե­ղա­գոր­ծու­թյու­նը։ Ճիշտն ա­սած, չեմ հի­շում։ Այս­պի­սով, տն­տե­սա­կան ու սո­ցիա­լա­կան ո­լորտ­նե­րում Ի­րանն իր բա­րե­փո­խում­ներն ա­նում է և դր­սի խոր­հուրդ­նե­րի կա­րի­քը չի զգում։
Նո­յեմ­բե­րի 24-ին Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ Խա­մե­նեին նա­խազ­գու­շաց­րեց, որ հա­տու­կենտ բո­ղոք­նե­րը և վան­դա­լիզ­մի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը վտան­գա­վոր ի­րադ­րու­թյուն կս­տեղ­ծեն Ի­րա­նում։ Անվ­տան­գու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լով որ­պես սար­սա­փե­լի ա­ղետ հա­սա­րա­կու­թյան հա­մար, նա ա­սաց, որ «աշ­խար­հի բո­լոր չար կենտ­րոն­նե­րը» վեր­ջին օ­րե­րին ի­րենց ջան­քե­րը կենտ­րո­նաց­րել են Ի­րա­նում ան­կար­գու­թյուն­նե­րը խրա­խու­սե­լու վրա։ Իշ­խա­նու­թյուն­նե­րին նա զգու­շու­թյուն ցու­ցա­բե­րե­լու կոչ ա­րեց, որ­պես­զի վա­ռե­լի­քի գնի բարձ­րա­ցու­մը չհան­գեց­նի այլ ապ­րանք­նե­րի գնա­ճի։
Ին­չի՞ն «պատ­րաստ չեն», «ին­չու՞մ հա­մա­պա­տաս­խան չեն» Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Տես­նում ենք, որ ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյամբ տա­ռա­պում են, ա­վե­լի շուտ, Ի­րա­նից դուրս գտն­վող այն շր­ջա­նակ­նե­րը, ո­րոնք պար­զու­նակ ձևով ծրագ­րա­վոր­ված են Թեհ­րա­նում «իշ­խա­նա­փո­խու­թյան» հաս­նե­լու, ոչ թե «հա­սա­րակ ի­րան­ցի­նե­րի ծանր փոր­ձու­թյուն­նե­րի» մա­սին մտա­հոգ­վե­լու հա­մար։ Դա նկա­տե­լի է ան­զեն աչ­քով։ Ինչ­պես նո­յեմ­բե­րի 25-ին հայ­տա­րա­րել է նավ­թամ­թերք­նե­րի բաշխ­ման ի­րա­նա­կան ազ­գա­յին ըն­կե­րու­թյան սեղմ­ված բնա­կան գա­զի (ՍԲԳ) ա­ռաջ­մղ­ման ծրագ­րի ղե­կա­վար Հա­սան Գո­լի­պու­րը, բեն­զի­նի նոր­մա­վոր­ման սխե­մա­յի ներդ­րու­մից հե­տո երկ­րում 10 %-ով ա­վե­լա­ցել է ՍԲԳ-ի սպա­ռու­մը։ «Երկ­րում ՍԲԳ-ի օ­րա­կան սպա­ռումն ա­վե­լա­ցել է 2 մլն խո­րա­նարդ մետ­րով»,- հա­ղոր­դել է IRNA գոր­ծա­կա­լու­թյու­նը։ Ել­քը գտն­ված է. օ­րի­նակ՝ Հա­յաս­տա­նում ավ­տոտ­րանս­պոր­տի մոտ 95 %-ը վա­ղուց գա­զով է աշ­խա­տում, իսկ ռու­սա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը աչ­քի տակ է ա­ռել բեն­զի­նա­յին շար­ժիչ­նե­րը գա­զով աշ­խա­տեց­նե­լու տար­բե­րա­կը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, որ­պես վա­ռե­լիք գա­զը բեն­զի­նից է­ժան է։ Մի խոս­քով, իր տն­տե­սա­կան հար­ցերն Ի­րա­նը կվճ­ռի ու­նե­ցած բազ­մա­թիվ ու բազ­մա­տե­սակ ներ­քին պա­շար­նե­րի հաշ­վին։ Մի՞­թե նա­խա­գահ ըն­տր­վե­լուց ան­մի­ջա­պես հե­տո Թրամ­փը չէր խոս­տո­վա­նել, որ ի­րենց երկ­րում ոչ թե 48, այլ 90 մլն գոր­ծա­զուրկ կա։ ԱՄՆ-ում սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով կամ վատ ա­պա­հով­ված քա­ղա­քա­ցի­նե­րի թիվն ա­վե­լի մեծ է, քան Ի­րա­նի այ­սօր­վա բնակ­չու­թյան թի­վը (մոտ 84 մլն)։ ՈՒ­րեմն ին­չի՞ մա­սին են «ճռ­վո­ղում» Արևմուտ­քում։ Հի­շեց­նենք նրանց, որ Ի­րա­նում վի­ճակն այն­պի­սին չէ, որ երկ­րի չա­փա­հաս բնակ­չու­թյան 1/3-ը կամ 1/4-ը լի­նի գոր­ծա­զուրկ։ Ժա­մա­նակն է, որ աշ­խա­տա­տե­ղե­րի ե­րաշ­խա­վոր­ված ա­պա­հով­ման, հետևա­պես աշ­խա­տող­նե­րի կա­յուն ու ե­րաշ­խա­վոր­ված ե­կամ­տի ա­պա­հով­ման գոր­ծո­նի մա­սին մտա­հոգ­վեն Փա­շի­նյա­նի «ժո­ղովր­դա­վա­րա­կան» կա­ռա­վա­րու­թյու­նը Հա­յաս­տա­նում, այլ «ժո­ղովր­դա­վար­նե­րը»՝ հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում, Եվ­րո­պա­յում: Տե­ղին է նկա­տել Ի­րա­նի ԱԳՆ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ Ա. Մու­սա­վին, որ «Եվ­րո­պան ա­վե­լի լավ է նախ իր ան­կար­գու­թյուն­նե­րով ու խն­դիր­նե­րով զբաղ­վի։ Այն­տեղ ա­մեն շա­բաթ լի­նում են ձեր­բա­կա­լու­թյուն­ներ, ո­րոնց հետևան­քով զո­հեր կան»՝ ակն­հայ­տո­րեն ակ­նար­կե­լով «դե­ղին բաճ­կոն­նե­րի շար­ժու­մը» Ֆրան­սիա­յում։
Ո՞վ և ին­չի՞ց է դժ­գոհ Ի­րա­նի ներ­սում։ Մենք ըն­թեր­ցող­նե­րին կոչ ենք ա­նում հի­շե­լու և մեզ հի­շեց­նե­լու, թե էլ որ երկ­րում է բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցուց­չի մեր­ձա­վոր ազ­գա­կա­նը 5 տար­վա բան­տար­կու­թյան դա­տա­պարտ­վել կո­ռուպ­ցիա­յի հա­մար։ Ի­րա­նում այդ­պի­սի օ­րի­նակ­նե­րը շատ են. բան­տում նս­տած է նա­խա­գահ Ռո­հա­նիի եղ­բայ­րը։ Նրա­նից ա­ռաջ, ե­թե չեն էլ նս­տել, ա­պա եր­կար տա­րի­ներ բա­վա­կան կոշտ տնա­յին կա­լան­քի տակ տա­ռա­պել են ա­ռա­ջին ա­յա­թո­լա Ռու­հոլ­լա Հո­մեյ­նիի ազ­գա­կան­նե­րը։ Հան­րու­թյու­նից մե­կու­սաց­վել են նախ­կին նա­խա­գահ­ներ Հա­շե­մի Ռաֆ­սան­ջա­նին, Մո­հա­մադ Խա­թա­մին... Ազ­գա­նուն­նե­րը քի՞չ են։ Թող որևէ մե­կը նման օ­րի­նակ­ներ բե­րի, ա­սենք, Ֆրան­սիա­յից։ Թե չէ ինչ ե­ղավ։ Գն­դա­պետ Քա­դա­ֆիի որ­դին չհասց­րեց նա­խա­գահ Նի­կո­լա Սար­կո­զիին մե­ղադ­րել Լի­բիա­յից նա­խընտ­րա­կան կա­շառք ստա­նա­լու մեջ, երբ Ֆրան­սիան իս­կույն սկ­սեց ռմ­բա­կո­ծել Լի­բիան և դրա ար­դյուն­քում մաս­նակ­ցեց հենց գն­դա­պետ Քա­դա­ֆիի սպա­նու­թյա­նը։ Հա­վա­նա­բար ինչ-որ մեկն այդ­պի­սի՞ «ժո­ղովր­դա­վա­րու­թյուն» է ե­րա­զում ներդ­նել ու տես­նել Ի­րա­նում...
Ի­րա­նի ժո­ղովր­դի դժ­վա­րու­թյուն­նե­րի մա­սին կա­րե­լի է հո­գալ ա­վե­լի կա­ռու­ցո­ղա­բար, հաս­կա­նա­լով, որ հա­կաի­րա­նա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րը վե­րաց­նե­լը և Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան կար­գի տա­պալ­ման մտադ­րու­թյու­նից հրա­ժար­վե­լը զգա­լի մի­ջոց­ներ կխ­նա­յեն Ի­րա­նի հա­մար, ո­րը դրանք կուղ­ղի երկ­րի տն­տե­սու­թյանն ու սո­ցիա­լա­կան ո­լոր­տի բա­րե­լավ­մա­նը։ Այ­սինքն, պետք է ֆի­նան­սա­վո­րել ոչ թե հա­կա­կա­ռա­վա­րա­կան «բո­ղոք­նե­րը և «Կոր­չի ա­յա­թո­լա Խա­մե­նեին» և «Կոր­չի իս­լա­մը» տի­պի կո­չե­րը, ինչ­պես դա վեր­ջերս Երևա­նում ա­նում էին Ի­րա­նի թշ­նա­մի­նե­րի վարձ­կան­նե­րը, այլ հո­վա­նա­վո­րել հա­կաա­մե­րի­կյան բո­ղոք­նե­րի անց­կա­ցու­մը, քա­նի որ հենց ԱՄՆ-ն է դուրս ե­կել «մի­ջու­կա­յին գոր­ծար­քից» և նոր պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նել Ի­րա­նի ժո­ղովր­դի դեմ։ Իսկ գու­ցե «բա­րե­փո­խում­նե­րի» ան­վան տակ ինչ-որ մեկն Ի­րա­նի ա­պաիս­լա­մա­կա­նա­ցու՞մն է փայ­փա­յում, ե­թե հաճ­կա­տար­նե­րի խմ­բին թե­լադ­րել է գնալ Երևան ու նման կար­գա­խոս­ներ վան­կար­կել։ Հենց ու­ղար­կող­նե­րին է ուղղ­ված մեր կոչ-ա­ռա­ջար­կը. էլ ին­չու՞ ման­րա­նանք, ե­կեք մո­լո­րա­կի կյան­քից միան­գա­մից վռն­դենք բո­լոր Աբ­րա­հա­մա­կան կրոն­նե­րը, ոչ թե շեշ­տենք միայն իս­լա­մը և հենց ի­րա­նա­կան (շիա­կան) իս­լա­մը։ Վա­յել չէ պա­տե­րազ­մե­լը հա­վա­տի, կրո­նի դեմ։
Ի դեպ, Ի­րա­նի ներ­սում բո­ղո­քա­վոր­նե­րը դժ­գո­հում էին կա­ռա­վա­րու­թյու­նից ու նրա ղե­կա­վար­ից՝ Հա­սան Ռո­հա­նիից, բայց ոչ մե­կը, նույ­նիսկ զեն­քը ձեռ­քին ձեր­բա­կալ­ված­նե­րը, չի հա­մար­ձակ­վել ա­յա­թո­լա Խա­մե­նեիի դեմ ինչ-որ բան գո­ռալ։ Դուր չի՞ գա­լիս Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը, եր­կիրն ու­նի Սահ­մա­նադ­րու­թյուն, ո­րի մեջ հս­տակ գր­ված է, թե երբ կա­րող են վա­ղա­ժամ­կետ դա­դա­րեց­վել նրա լիա­զո­րու­թյուն­նե­րը։ Իսկ Արևմուտ­քից ճե­պով Երևան ե­կած ինչ-որ խումբ սիրտ է ա­րել՝ և՛ իս­լա­մի, և՛ ա­յա­թո­լա Խա­մե­նեիի դեմ։ Դա նույնն է, թե հի­մա ինչ-որ մե­կը հո­վա­նա­վո­րի, ա­սենք, աշ­խար­հի 500 մլն մահ­մե­դա­կան­նե­րի ու չի­նա­ցի­նե­րի մեկ­նու­մը ԱՄՆ-ի Յու­տա նա­հանգ և բո­լոր այն եր­կր­ներ, որ­տեղ կան ԱՄՆ-ի դես­պա­նատ­ներ և այն­տեղ կազ­մա­կեր­պել վճար­ված հան­րա­հա­վաք­ներ («ժո­ղո­վուրդ­նե­րը պա­հան­ջում են») մոր­մոն­նե­րի, ե­հո­վա­կան­նե­րի, ադ­վեն­տիստ­նե­րի դեմ։ Կարճ ա­սած, բո­լոր ա­ղան­դա­վոր­նե­րի դեմ, ո­րոնք սո­վո­րա­բար ներ­դր­վում են տա­րաբ­նույթ «գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի» մեջ։ Արևմուտ­քի «հե­ղա­փո­խա­կան­ներ» և մո­լո­րա­կի եր­կր­նե­րում նրանց մանկ­լա­վիկ­ներ, ձեզ չի՞ սար­սա­փեց­նում ա­պա­գա են­թադ­րա­կան 500 մլն «բո­ղո­քա­վոր­նե­րի» հե­ռան­կա­րը։ Ե­թե ոչ, ա­պա շատ ի­զուր, ո­րով­հետև «իքս» ժամն ա­վե­լի ու ա­վե­լի մոտ է։
Այդ պատ­ճա­ռով այ­սօր նախ­կին հե­ռան­կարն է։ Ցա­մա­քա­յին կամ օ­դա­յին ու հր­թի­ռա­յին ռմ­բա­կոծ­ման տես­քով բա­ցա­հայտ զին­ված բախ­ման ԱՄՆ-ը հա­զիվ թե գնա։ Իս­րա­յե­լը կա­րող է փոր­ձել, բայց միայն տե­ղա­կան սադ­րան­քի, այն էլ՝ ու­րի­շին հար­վա­ծի տակ դնե­լու մի­ջո­ցով, ինչ­պես սի­րիա­կան ՀՕՊ-ի հար­վա­ծի տակ դրեց ռու­սա­կան «Իլ-20» ինք­նա­թի­ռը։ ԵՄ-ը և ՆԱ­ՏՕ-ն ԱՄՆ-ին են նա­յում ու վա­խե­նում, ինչ­պես ա­մե­րի­կա­ցի­նե­րը։ Այլ թշ­նա­մի­ներ Ի­րա­նը չու­նի. թվարկ­ված­նե­րը հան­գիստ կթող­նեն, ա­րա­գո­րեն կհան­դարտ­վեն Հոր­դա­նա­նի Աբ­դալ­լա թա­գա­վո­րը, Սաու­դյան Ա­րա­բիան, Բահ­րեյ­նը, ա­վե­լի կլր­ջա­նա Թուր­քիան՝ հաս­կա­նա­լով, որ ին­քը եր­բեք չի կա­րող մու­սուլ­մա­նա­կան աշ­խար­հի «գլ­խա­վո­րը» լի­նել։
Թշ­նա­մի­նե­րին մի բան կմ­նա. պատ­ժա­մի­ջոց­նե­րով շա­րու­նա­կել խան­գա­րել Ի­րա­նի տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը, Ի­րա­նի վրա «քսի տալ» ար­դեն հի­շա­տակ­ված «Քրդս­տա­նի ա­զատ կյան­քի կու­սակ­ցու­թյան» (ՔԱԱԿ) զի­նյալ­նե­րին կամ բե­լուջ ա­հա­բե­կիչ­նե­րին, ներ­քին ե­լույթ­ներ սադ­րել՝ օգտ­վե­լով Ի­րա­նի տն­տե­սա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րից կամ կա­ռա­վա­րու­թյան հար­կադ­րյալ ո­րո­շում­նե­րից, ո­րոնք հա­րու­ցում են ժո­ղովր­դի խո­ցե­լի հատ­վա­ծի դժ­գո­հու­թյու­նը կամ էլ հար­ցեր ա­ռա­ջաց­նում նա­խա­գահ Ռո­հա­նիի քա­ղա­քա­կան ըն­դի­մա­դիր­նե­րի շր­ջա­նում, ո­րոնք նույն­քան պահ­պա­նո­ղա­կան են, որ­քան նա կամ նույ­նիսկ ա­վե­լի պահ­պա­նո­ղա­կան քաղ­գոր­ծիչ­ներ են, ինչ­պես, օ­րի­նակ, Ի­րա­նի դա­տա­կան իշ­խա­նու­թյան ղե­կա­վար խո­ջաթ օլ էս­լամ Սե­յեդ Ռա­յի­սին, ԻՀՊԿ-ի և «Բա­սիջ» աշ­խար­հա­զո­րի ողջ հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, ո­րի կար­գա­խոսն է «Քսան­մի­լիո­նա­նոց բա­նա­կը»։
Իսկ բա­րե­փո­խում­ներն իս­կա­պես հար­կա­վոր են։ Հնա­րա­վոր է, ինչ­պես ա­սել է ՄԱԿ-ում Ի­րա­նի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Թախթ-Ռա­վան­չին, որ դա ՄԱԿ-ի ԱԽ-ին ար­գե­լելն է «իր գոր­ծա­ռույթ­նե­րի չա­փից ա­վե­լի և ա­րագ ա­վե­լա­ցու­մը՝ հա­մա­ձայն VII գլ­խի», այ­սինքն՝ կտ­րուկ սահ­մա­նա­փա­կել որևէ մե­կին «պատ­ժա­մի­ջոց­նե­րով շր­ջա­փա­կե­լու» ԱՄՆ-ի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Հնա­րա­վոր է, որ պետք է գնալ ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նի ա­ռա­ջար­կած ու­ղիով՝ վե­րա­հաս­տա­տել ՄԱԿ-ի հե­ղի­նա­կու­թյու­նը, որ նույն ԱՄՆ-ը եր­բեք չհա­մար­ձակ­վի դուրս գալ իր ի­րա­վա­սու­թյան մի­ջազ­գա­յին-ի­րա­վա­կան սահ­ման­նե­րի շր­ջա­նա­կից, և ողջ մո­լո­րա­կը չհռ­չակ­վի «ԱՄՆ-ի կեն­սա­կա­նո­րեն կարևոր շա­հե­րի հա­մա­տա­րած գո­տի»։ Կրկ­նենք ևս մեկ ան­գամ. կգա տխ­րա­համ­բավ «իքս ժա­մը» կամ, ա­վե­լի ճիշտ, «իքս ժա­մա­նա­կը», երբ հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ԱՄՆ-ի չա­փա­զան­ցում­ներն ան­խու­սա­փե­լիո­րեն պատժ­վե­լու են Վա­շինգ­տո­նի ու նրա դաշ­նա­կից­նե­րի մի­ջազ­գա­յին-ի­րա­վա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան նոր­մե­րով։
Սեր­գեյ ՇԱ­ՔԱՐ­ՅԱՆՑ
Դիտվել է՝ 6141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ