Իրաքի իշխանությունները սկսել են ամերիկյան զորքերի դուրսբերման մեխանիզմ նախապատրաստել՝ հայտարարել է զինված ուժերի հրամանատարի ներկայացուցիչ Աբդել Քերիմ Հալֆը։ «Իրաքում միջազգային կոալիցիայի գործունեությունը կսահմանափակվի խորհրդատվություններով, սպառազինությամբ և զինծառայողների մարզումներով, իսկ զինված ուժերը կլքեն Իրաքը: Ամերիկյան վերջին գրոհները հիմարություն են, որի մասին լռել հնարավոր չէ»,- ասել է Հալֆը։
Նա նշել է, որ «Իրաքի կառավարությունը սահմանափակել է միջազգային կոալիցիայի ուժերի ցամաքային և օդային շարժը և թույլ չի տա նրանց որևէ տեղ շարժվել»: Հալֆի խոսքով՝ Վաշինգտոնը Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը չի տեղեկացրել իր գործողությունների մասին։