«Ծափահարողների» մեկամյա խորհրդարանն այս ընթացքում ոչնչով չի առանձնացել
14.01.2020 | 03:46
7-րդ գումարման Ազգային Ժողովն ուղիղ մեկ տարեկան է: Խորհրդարանը մեկ տարվա ընթացքում, բացի մի քանի օրենսդրական նախաձեռնություններ կյանքի կոչելուց, այլ բանով առանձնապես աչքի չի ընկել: Նախընտրական սպասումները, թե սա լինելու է որակապես տարբերվող, նմանը չունեցող, կիրթ ու ինտելեկտուալ մարդկանց օրենսդիր մարմին, չեն արդարացել: Իշխող ուժի կողմից ընդունվել են եկամտային հարկի համահարթ սկզբունքի, ճանապարհային երթևեկության, այսպես ասած, «բալային» համակարգի մասին ու մի քանի այլ օրենքներ, որոնք դեռ հստակ չէ՝ որքանով են հեշտացնելու մարդկանց կյանքը: «Բալային» համակարգը, օրինակ, ուղիղ երկու շաբաթ է, ինչ ուժի մեջ է, բայց դրա նկատմամբ հասարակական դժգոհության մեծ ալիք է բարձրացել: Չի բացառվում, որ այս օրենքից հետո տաքսիով փողոց փակողներն այժմ էլ հանուն տաքսի վարելու փողոց փակեն: Օրակարգային օրենսդրական կարևոր նախաձեռնությունների քննարկման փոխարեն Ազգային ժողովն այս ընթացքում հաճախ է վերածվել օրակարգի հետ կապ չունեցող առանձին հայտարարությունների կամ երևույթների քննարկման հարթակի:
«Սիրո և հանդուրժողականության հեղափոխությանից» հետո ձևավորված օրենսդիրը, ցավոք, մեկ տարվա ընթացքում անհանդուրժողականության ու ատելության դրսևորումների պակաս չի ունեցել: Հենց «Իմ քայլը» խմբակցության ներսում առկա տեսանելի բաժանումները ձգվում են գործընկերոջն «ամուսնացիր, կանցնի» խորհուրդը տալուց մինչև խմբակցության քարտուղարի սենյակում իրար քաշքշելը: Խորհրդարանի աշխատանքների արդյունավետությունն ու անարդյունավետությունն ամենից լավ մենք՝ լրագրողներս կարող ենք գնահատել: Աշխատավայրում լինելու հարցում ամենից պարտաճանաչը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, և պատճառը, թերևս, այն է, որ ամենափոքրն են ԱԺ-ում, ու նրանց բացակայությունն առաջինը կարող է աչքի զարնել: Ամենաանպարտաճանաչը «Բարգավաճ Հայաստանն է», որ ամբողջական կազմով խորհրդարան է գալիս միայն լիագումար նիստերի օրերին, մնացած ժամանակ միայն հանձնաժողովի նիստերին են մի քանի ժամով ներկայանում ու անմիջապես հեռանում: «Իմ քայլի» պատգամավորների մեջ էլ կան թե՛ աշխատողներ, թե՛ գլուխ պահողներ, թե՛ նիստերից հաճախակի բացակայողներ, թե՛ ուղղակի կոճակ սեղմողներ: Նախկինի պես չի փոխվել նաև՝ լրագրողների հարցերից «թռնելու» կամ լրագրողներին «ցրելու» սովորույթը՝ «տեղում չեմ», «այսօր չեմ գալու», «արդեն դուրս եմ գալիս», «հանդիպման եմ» պատճառաբանություններով:
Ի դեպ, մեկ անգամ ասել եմ, նորից կրկնեմ. 7-րդ գումարման Ազգային ժողովը պատմության մեջ մնալու է որպես «ծափահարողների» խորհրդարան: Իշխանափոխությունից հետո օրենսդիր մարմին եկածներն ամեն մի «հուզիչ» ելույթից հետո (հիմնականում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի) ծափ տալուց չեն կաշկանդվում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ