Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Չինաստանը պահպանել է աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսության կարգավիճակը

Չինաստանը պահպանել է աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսության կարգավիճակը
17.01.2020 | 15:13

2019-ի արդյունքներով Չինաստանը պահպանել է աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսության կարգավիճակը, հայտարարել է Չինաստանի պետական վիճակագրական ծառայության ղեկավար Նին Ցզիչժեն: Հրապարակված տվյալների համաձայն՝ 2019-ի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ի աճի կազմել է 6,1%, որ վերջին 30 տարում ամենավատ ցուցանիշն է, սակայն դա համընկել է իշխանությունների պաշտոնական կանխատեսման հետ, որոնք ակնկալում էին 6-6,5% աճ: ՀՆԱ-յի ընդհանուր ծավալը կազմել է 99.08 տրիլիոն յուան (14,4 տրիլիոն դոլար): 2018-ին Չինաստանը, որի ՀՆԱ-ի ծավալը 90 տրիլիոն յուան է (մոտ 13 տրիլիոն դոլար), կրկին ստացել էր աշխարհում երկրորդ տնտեսության կարգավիճակը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ