ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Մայք Պոմպեոն՝ ՌԴ կառավարության հրաժարականի մասին

Մայք Պոմպեոն՝ ՌԴ կառավարության հրաժարականի մասին
18.01.2020 | 14:39

Վաշինգտոնը հազիվ թե փոփոխություններ կատարի իր գործողությունների մեջ՝ ՌԴ կառավարության հրաժարականից հետո, որովհետև մենք հարաբերություններ ենք վարում պետության հետ՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրող Թոնի Կատցի հետ զրույցում, որի սղագրությունը հրապարակել է Պետքարտուղարության մամլո ծառայությունը: Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ը դեռ պետք է գնահատի՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, հետո արձագանքի: ՙՆրանք կներկայացեն իրենց կառավարությունը այնպիսին, ինչպիսին անհրաժեշտ են համարում, մենք կշարունակենք այն քայլերը, որ պետք են մեզ՚՝ ասել է Մայք Պոմպեոն: Պետքարտուղարության մալո քարտուղար Մորգան Օրտագուսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Ռուսաստանի քաղաքացիների կողմն է: Նա հույս էր հայտնել, որ նոր կառավարությունը հաշվի կառնի քաղաքացիների ցանկությունները արտաքին քաղաքականության մեջ:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ