Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
18.01.2020 | 14:41

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով՝ լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

«Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Խնդրում եմ՝ հոդվածին առերևույթ չխաբնվեք, որ եթե 110-րդ հոդված է, ունենք հետևյալ դեպքը՝ հայտնաբերվել է Կուտոյանի դին, այս պահի տվյալներով հարուցում ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։ Հետագայում արդեն համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողություններով, որոնք պլանավորվում են, դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել», - նշեց Մելիքյանը։ Նա ասաց, որ քրեական գործն այս պահին հարուցվել է ձեռքի տակ եղած տվյալներով։ Մելիքյանն ընդգծեց, որ մի շարք զննություններ են արվել, տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրություններն արդեն խմբի քննիչների կողմից առգրավման պրոցեսում են։ «Հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում։ Դատաբժշկական փորձագետների փորձաքննության արդյունքում ավելի ստույգ կպարզենք մարմնական վնասվածքների քանակը, բնույթը», - ասաց նա։

Մելիքյանը նշեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ. «Մենք տեղում պարզել ենք՝ օրինական, պարգևատրման ճանապարհով ստացած իր զենքն է։ Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ այդ սենյակում, որտեղ դին հայտնաբերվել է։ Հայտնաբերվել են երեք, թե չորս տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ, բայց կոնկրետ, որ ասեմ՝ 51, 31 կամ 41, քանակով չեմ կարող ասել»։
Իսկ թե գնդակները արձակվել են հայտնաբերված զենքից, թե ոչ, Մելիքյանը նշեց՝ կարող են պարզել միայն դատաձգաբանական փորձաքննությունից հետո։

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ