Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մակրոնին շտապ տարհանել են

Մակրոնին շտապ տարհանել են
18.01.2020 | 14:53

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շտապ տարհանել են Փարիզի թատրոնից, երբ ցուցարարները փորձել են ներխուժել թատրոն՝ հայտնում է BFMTV հեռուստաալիքը: Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելել է Բուֆ-դյու-Նոր թատրոն: Ցուցարարները փորձել են ներխուժել շենք եւ բղավել են կարգախոսներ՝ ի նշան կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի: Չնայած ցուցարարներին իրավապահները ցրել են, որոշվել է տարհանել նախագահին: Մակրոնը շարունակում է կնոջ հետ թատրոն այցելել, ինչպես սովորաբար անում է:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ