Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել

Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել
18.01.2020 | 14:54

«Փաստը» գրում է. «ՀՀ-ում իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները լծվել են հնարավոր ու անհնար բոլոր ոլորտներում «հեղափոխությունը» տարածելու, այսինքն՝ «իրենցով անելու» բուռն գործընթացին։ Այս միտումը բավականին լայն թափով կիրառվեց հատկապես դպրոցների կառավարման խորհուրդների դեպքում, որտեղ զանգվածաբար փոփոխություններ տեղի ունեցան՝ գրեթե բոլոր տեղերում նշանակելով օրվա իշխանությանը հավատարիմ անձանց։


Ահա այս գործընթացից հետո իշխանությունը փորձում է նմանօրինակ քաղաքականություն իրականացնել բուհերում: «Փաստի» տեղեկություններով՝ բարձրագույն իշխանության կողմից քաղաքական որոշում է կայացվել բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված բոլոր «նախկիններին», նրանց, որոնք կապված չեն նախկինների հետ, բայց և «թրի տակով անցնող» չեն, նույնիսկ չեզոքներին փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր անում է այն, ինչի մեջ ժամանակին մեղադրում էին ՀՀԿ-ին, և անձամբ հակադրվում իր այն մտքին, թե կրթության ոլորտը պետք է լինի ապաքաղաքական»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ