ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ԻՊ-ը նոր ղեկավար ունի

ԻՊ-ը նոր ղեկավար ունի
21.01.2020 | 13:49

«Իսլամական պետության» նոր ղեկավար է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ Մավլի ալ Սալբին՝ հայտնել է The Guardian-ը: Հետախուզական ծառայություններում աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Սալբին ահաբեկիչների պարագլուխն է դարձել 2019-ի հոկտեմբերին Սիրիայում ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից մի քանի ժամ անց: Ամիր ալ Սալբին համարվում է ԻՊ-ի հիմնադիրներից մեկն ու նրա գաղափարախոսը: Նա ղեկավարում էր եզդիների ցեղասպանությունը, պատասխանատու էր ամբողջ աշխարհում զինյալների գործողությունների համար: Նոր պարագլուխը թուրքմեն է:

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ