«Յուվեն» կրկին պատժեց «Ռոմային»
24.01.2020 | 05:35
Օրեր առաջ էր, որ սկուդետեի միանձնյա առաջատարը համոզիչ եղավ «Ռոմայի» հետ մրցակցությունում՝ 2:1, այն էլ՝ վերջինիս հարկի տակ: Իտալական «գայլերը» անհամոզիչ էին նաև գավաթի համար մրցակցությունում՝ այս անգամ պարտվել են 1:3 հաշվով:
Օրը գավաթային է եղել նաև իսպանական ու ֆրանսիական ֆուտբոլում: Միայն ի հաշիվ վերջին վայրկյաններին խփած գոլի է «Բարսելոնը» պրծել «Իբիցային» պարտվելու խայտառակությունից՝ 2:1: Հաղթանակներ են տոնել Մադրիդի «Ռեալը», «Սևիլիան», «Վիլիառեալը», «Գրանադան», «Վալենսիան», «Ռեալ Սոսիեդադը»:
Ֆրանսիայի գավաթայինում «Պարի Սեն Ժերմենը» երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Ռեյմսին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ