Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՔՊ-ն ավարտել է շտաբների ձևավորումը

ՔՊ-ն ավարտել է շտաբների ձևավորումը
22.02.2020 | 15:36

«Ժողովուրդը» գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ավարտին է հասցրել շտաբների ձևավորման աշխատանքները: Եվ մեր տեղեկություններով՝ մարզերում աշխատանքները կհամակարգեն մարզպետները և այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները: Նրանք այս օրերին փորձում են թիմ հավաքել, որպեսզի ավելի մեծ թիմով և արագ քարոզարշավ իրականացնեն: Նույն պատկերն է նաև Երևանում. այստեղ ևս տարածքներով կզբաղվեն վարչական շրջանների ղեկավարներն ու այդ տարածքից ընտրված պատգամավորները: Եվ չնայած ԿԸՀ-ում որպես «Այո»-ի կողմ, նշված է 44 պատգամավորի անուն, սակայն մենք տեղեկացանք, որ «Իմ քայլ»-ում այդ շրջանում ակտիվ կլինեն բոլորը, իսկ դա կսկսվի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ևս այս օրերին զբաղված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված շտաբի ձևավորմամբ: Նա ասաց, որ նախկին համապետական ընտրությունների ժամանակ եղել է շտաբ, որն այժմ իրենք օգտագործում են ու այս օրերին հավաքվում, քննարկումներ են իրականացնում: «Մենք շատ լավ գիտեինք, երբ ենք քարոզարշավի գնալու, երբ ենք սկսելու մեր աշխատանքները, ուղղակի նպատակահարմար չենք գտել այդքան շուտ սկսել քարոզարշավը: Շատ նորմալ աշխատանքային պրոցեսների մեջ ենք», - մեզ հետ զրույցում նշեց Հակոբյանը»:

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ