Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր օդային տարածքով անցնեն

Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր օդային տարածքով անցնեն
22.02.2020 | 15:43

Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր տարածքով անցնեն Սիրիա՝ տեղեկացնում է milligazete.com.tr կայքը: Փետրվարի 20-ին ռուսական ռազմական բեռնափոխադրող Տու-154Մ ինքնաթիռը և Սու-24 կործանիչները ստիպված են եղել շրջանցել Թուրքիայի օդային տարածքը, թռչել Կասպից ծովի վրայով և Իրանի ու Իրաքի տարածքով մտնել Սիրիա: Ռուսական ինքնաթիռները զենք և զինամթերք էին տեղափոխում Սիրիա և մատակարարում երկրի կառավարական ուժերին, որոնք Իդլիբում ռազմական գործողություններ են իրականացնում թրքամետ ընդդիմադիր ուժերի դեմ:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ