Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իրա­նում դեռ եր­կար ժա­մա­նակ չեն ի­ջեց­նի վրե­ժի կար­միր դրոշ­նե­րը

Իրա­նում դեռ եր­կար ժա­մա­նակ չեն ի­ջեց­նի վրե­ժի կար­միր դրոշ­նե­րը
25.02.2020 | 01:14
Խն­դիրն այն է, որ ե­թե ինչ-որ մե­կը Մա­ջիդ Թախթ-Ռա­վան­չիին «խոր­հուրդ է տվել» ՄԱԿ-ում և մի քա­նի հար­ցազ­րույ­ցում հն­չեց­նել այն միտ­քը, թե իբր Ի­րա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը «հա­մե­մա­տա­կան են մեր գե­նե­րա­լի սպա­նու­թյա­նը», և այլևս հար­ված­ներ չեն լի­նե­լու («ե­թե ԱՄՆ-ը այլևս ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ չձեռ­նար­կի Ի­րա­նի դեմ...»), ին­չից ու­րա­խա­ցել էին և Սպի­տակ տա­նը, և «Սո­լեյ­մա­նիի հար­ցում» ԱՄՆ-ի հետ հա­մե­րաշխ­ված մի շարք եվ­րո­պա­կան մայ­րա­քա­ղաք­նե­րում, ա­պա ա­յա­թո­լա Խա­մե­նեիի, նա­խա­գահ Ռո­հա­նիի, ԱԳ նա­խա­րար Զա­րի­ֆի և գե­նե­րալ Բա­ղե­րիի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հս­տակ այլ ճշ­մար­տու­թյուն է երևում։ Ի­րա­նի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյու­նից և զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նից որևէ մե­կը Ի­րա­քում ԱՄՆ-ի բա­զա­նե­րին հասց­ված հար­ված­նե­րը «հա­մե­մա­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ» չի հա­մա­րում։ «Վրեժն ինչ-որ այլ բան է..., կկտ­րենք ԱՄՆ-ի ոտ­քե­րը..., մար­դիկ ու­զում են, որ Ա­մե­րի­կան հե­ռա­նա մեր տա­րա­ծաշր­ջա­նից...» հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ռազ­մա­կան մեծ գոր­ծո­ղու­թյան միայն սկիզբն են. ա­հա թե ազ­դան­շա­նա­յին ինչ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­ներ և փոր­ձեր դա ըմ­բռ­նել աշ­խար­հը, ոչ թե հր­թիռ­նե­րը հաշ­վեր կամ՝ ե­ղել են զո­հեր, թե ոչ և այլն։ Ա­հա թե ին­չու մենք հակ­ված ենք պաշտ­պա­նե­լու ռուս փոր­ձա­գետ Ա­լեք­սանդր Խալ­դե­յի այն կար­ծի­քը, թե արևմուտ­քի ո­րոշ ու­ժեր և նրանց կա­մա­կա­տար­նե­րը, նույ­նիսկ Ռու­սաս­տա­նում, «լղո­զում» են պատ­ճառ­ներն ու հետևանք­նե­րը և փոր­ձում լսա­րա­նին սո­վո­րեց­նել, որ կառ­քը միշտ ձիուց ա­ռաջ է. «Անն­կա­տե­լիո­րեն նույն բանն է կա­տար­վել այն լու­րի հետ, որ Թրամ­փը Սո­լեյ­մա­նիին Բաղ­դա­դում սպա­նել ու դրա­նով չնա­խա­տես­ված սխալ է կա­տա­րել՝ գոր­ծի գցե­լով ա­մե­րի­կյան ղե­կա­վա­րու­մից Մեր­ձա­վոր Արևել­քի ան­խու­սա­փե­լի դուրս գա­լը»։
Այ­նուա­մե­նայ­նիվ, թեև վեր­ջին պն­դումն այն զգա­ցումն է ա­ռա­ջաց­նում, թե քն­նա­դատ­վում է միայն Ա­մե­րի­կա­յի ու նրա խա­մա­ճիկ­նե­րի կող­մից պատ­ճառ­նե­րի ու հետևանք­նե­րի և նրանց կա­պի «լղո­զու­մը», ճշ­մար­տու­թյունն այն է, որ Մեր­ձա­վոր Արևել­քից, և ան­գամ ողջ Արևմտյան Ա­սիա­յից, ԱՄՆ-ի ան­խու­սա­փե­լի փա­խուս­տի գոր­ծըն­թացն իս­կա­պես մեկ­նար­կել է։ Հի­շեց­նենք, որ ա­մեն ինչ սկս­վեց արևմտյան և, ա­ռա­ջին հեր­թին, ա­մե­րի­կյան ու իս­րա­յե­լա­կան ԶԼՄ-նե­րի այն տագ­նա­պա­լի հրա­պա­րա­կում­նե­րից, որ 2014 թ. ամ­ռա­նը գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին, Ի­րա­քում ԻՊ-ի բան­դա­նե­րի նկատ­մամբ իր հաղ­թա­նա­կից հե­տո, գաղտ­նի կեր­պով այ­ցե­լել է Ռու­սաս­տան և բազ­մա­թիվ շփում­ներ ու­նե­ցել ՌԴ բարձ­րա­գույն զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան և նույ­նիսկ Ռու­սաս­տա­նի բարձ­րա­գույն քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան հետ։ Ի­րա­տես լի­նենք. ա­մե­րի­կյան պն­դե­րես ներ­կա­յու­թյու­նից ա­զատ­վե­լու (թե­կուզ միայն Ի­րա­քում և Սի­րիա­յում) ան­խու­սա­փե­լիու­թյան ե­րաշ­խի­քը հենց Ռու­սաս­տան-Ի­րան եր­կյակն է՝ Չի­նաս­տա­նի «ստ­վե­րա­յին պաշտ­պա­նու­թյամբ»։ Մենք քա­նիցս գրել ենք, որ ռուս­նե­րի և ի­րան­ցի­նե­րի օգ­նու­թյամբ մի քա­նի ան­գամ հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կատ է «հյուր ե­կել» Սի­րիա, բայց պարզ է, որ սե­փա­կան խնդ­րով, այն է՝ Մեր­ձա­վոր Արևել­քում ա­հա­բեկ­չու­թյա­նը, այս­պես կոչ­ված, «Հիզբ ուտ Թուր­քես­տա­նի»-ի («Թուր­քես­տա­նյան կու­սակ­ցու­թյան») շար­քե­րում ույ­ղուր­նե­րի մաս­նակ­ցու­թյան առն­չու­թյամբ։ Սույն տո­ղե­րի հե­ղի­նա­կը 6 տա­րի շփում­նե­րի մեջ է Հա­յաս­տա­նում ՉԺՀ-ի դես­պա­նու­թյան հետ և բա­ցար­ձա­կա­պես չի հա­վա­տում որևէ ան­հե­թե­թու­թյան, որ այդ տա­րի­նե­րին Սի­րիա­յի վե­րա­բե­րյալ տա­րա­ծել ու տա­րա­ծում են ԱՄՆ-ի, Իս­րա­յե­լի, Թուր­քիա­յի և նրանց հա­մա­խոհ­նե­րի ԶԼՄ-ներն ու դի­վա­նա­գետ­նե­րը։ Իսկ Ի­րա­քում ու Սի­րիա­յում ԻՊ-ի ա­հա­բե­կիչ­նե­րի պար­տու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ-ի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան ա­վար­տի ան­խու­սա­փե­լիու­թյան երկ­րորդ ե­րաշ­խիքն է։ Հու­սով ենք, որ մեր ըն­թեր­ցող­նե­րը չեն կաս­կա­ծում, որ հենց Ռու­սաս­տանն ու Ի­րանն են ի­րա­պես կռ­վել ու ոչն­չաց­րել ա­հա­բե­կիչ­նե­րին, ոչ թե ԱՄՆ-ն ու իր «մի­ջազ­գա­յին դա­շին­քը»։ Մենք հո տես­նում ենք, թե Հյու­սի­սա­յին Սի­րիա­յում ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ ինչ­պես է «կռ­վում» ՆԱ­ՏՕ-ա­կան Թուր­քիան, ինչ­պես է նա եր­կար տա­րի­ներ հո­վա­նա­վո­րել և դեռ հո­վա­նա­վո­րում ԻՊ-ի մնա­ցուկ­նե­րին ու մյուս ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րին։
Ա­մե­րի­կա­ցի­ներն այժմ փոր­ձում են կազ­մա­կեր­պել պլա­նա­չափ ու աս­տի­ճա­նա­կան նա­հանջ, ոչ թե ակն­հայտ փա­խուստ։ Այդ պատ­ճա­ռով էլ լու­րեր են գա­լիս, որ ԱՄՆ-ն իր զին­վո­րա­կան­նե­րին և Ի­րա­քից, և Սի­րիա­յից տե­ղա­փո­խում է (ա­վե­լի հա­ճախ՝ գի­շեր­նե­րը) Քու­վեյթ ու Կա­տար։ Այդ պատ­ճա­ռով մեկ էլ հան­կարծ Վա­շինգ­տո­նից տա­րօ­րի­նակ հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ար­վում, ա­սենք. «Մեր ին­չի՞ն է պետք նավ­թը», «Լուս­նի վրա հե­լիում և ա­պա­գա­յի վա­ռե­լի­քի այլ տե­սակ­ներ կան»։ Իսկ Թրամ­փը, ինչ­պես հայտ­նի է, սեր­տո­րեն կապ­ված է Ա­մե­րի­կա­յի վա­ռե­լի­քա-է­ներ­գե­տիկ օ­լի­գար­խա­տի հետ։ Այդ նույն Թրամ­փը վեր­ջերս բա­ցա­հայտ հայ­տա­րա­րել էր, որ Վա­շինգ­տո­նին Սի­րիան պետք չէ, բայց ա­մե­րի­կա­ցի զին­ծա­ռա­յող­նե­րը սի­րիա­կան նավ­թը «պաշտ­պա­նում» են... Սի­րիա­յի իշ­խա­նու­թյու­նից։
Հաս­կա­նա­լի է, որ զոր­քե­րի վե­րա­տե­ղա­բաշ­խու­մից ու հե­տա­խու­զու­մից հե­տո ԱՄՆ-ը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի նոր թա­տե­րա­բե­մեր կբա­ցի աշ­խար­հի տար­բեր մա­սե­րում։ ՈՒս­տի ևս մեկ ան­գամ կհա­մա­ձայ­նենք փոր­ձա­գետ Ա. Խալ­դե­յի կար­ծի­քին. «Մեր­ձա­վոր Արևել­քում ԱՄՆ-ի քա­ղա­քա­կա­նու­թյան նպա­տակն է՝ քաոս ստեղ­ծե­լով գրա­վել Եվ­րա­սիա­յի կենտ­րո­նը և աշ­խար­հի քար­տե­զը վե­րաձևել այն­պես, որ գե­րիշ­խա­նու­թյան բո­լոր հա­վակ­նորդ­ներն ընդ­միշտ մնան են­թա­կա­նե­րի վի­ճա­կում»։ Սույն տո­ղե­րի հե­ղի­նակն էլ առն­վազն վեր­ջին 7 տա­րում մշ­տա­պես հի­շեց­նում էր, որ աշ­խար­հում կա­ռա­վար­վող քաո­սի մար­տա­վա­րու­թյու­նը ԱՄՆ-ը չի հա­նել իր օ­րա­կար­գից։
Ե­թե հաշ­վի չառ­նենք վե­րո­շա­րադ­րյա­լը, ա­պա Ի­րա­նի «Նա­հա­տակ Սո­լեյ­մա­նի» գոր­ծո­ղու­թյու­նը բազ­մա­թիվ հար­ցեր է ծնում։ Օ­րի­նակ, շա­տե­րին հա­մա­րյա «վր­դո­վեց­րեց» այն, որ, ըստ էու­թյան, Ի­րա­նի հր­թի­ռա­յին պա­տաս­խա­նը գաղտ­նի չէր։ Թեհ­րանն ինքն է հաս­տա­տում, որ վա­ղօ­րոք նա­խազ­գու­շաց­րել էր Ի­րա­քի իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Եվ այդ հի­ման վրա եզ­րա­կա­ցու­թյուն­ներ են ար­վում։ Ի­րաք­ցի­ներն էլ դա փո­խան­ցել են ԱՄՆ-ին, այդ պատ­ճա­ռով ա­մե­րի­կա­ցի­ներն ու մյուս ՆԱ­ՏՕ-ա­կան­նե­րը «զո­հեր չու­նեն»։ Իսկ ա­մե­րի­կյան մա­մու­լը և մի շարք գոր­ծիչ­ներ մեծ բա­վա­րար­վա­ծու­թյամբ գրում էին հուն­վա­րի 9-ին, թե իբր Ի­րա­նի նպա­տակն է ե­ղել Ա­մե­րիա­յին հնա­րա­վո­րինս նվա­զա­գույն վնաս հասց­նե­լը, իբր Թեհ­րանն ա­վե­լի շատ մտա­ծում էր «դեմ­քը պա­հե­լու», քան ի­րա­կան հա­տուց­ման մա­սին։ Ան­գամ Թրամփն ուղ­ղա­կիո­րեն հայ­տա­րա­րեց ա­մե­րի­կա­ցի­նե­րին, որ Ի­րա­նը «նա­հան­ջեց», և քա­նի դեռ ին­քը նա­խա­գահ է, Ի­րա­նը մի­ջու­կա­յին զենք չի ու­նե­նա։ Հա­վա­նա­բար Վա­շինգ­տո­նի և Թեհ­րա­նի միջև գաղտ­նի «գոր­ծար­քի» մա­սին վար­կա­ծի կողմ­նա­կից­նե­րին ա­վե­լի շատ դուր է գա­լիս հենց ԱՄՆ-ին «ձայ­նակ­ցե­լը»։ Այլ կերպ դժ­վար է մեկ­նա­բա­նել այդ կար­գի դա­տո­ղու­թյուն­նե­րը։ Ա­ռա­ջին. ո­րով­հետև այդ վար­կա­ծի հե­ղի­նակ­նե­րը բա­ցար­ձա­կա­պես ար­հա­մար­հա­բար են վե­րա­բեր­վում Ի­րա­նի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյան ու զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան բա­նա­վոր այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, որ «Վրեժն այլ բան է..., կկտ­րենք ԱՄՆ-ի ոտ­քե­րը..., մար­դիկ ու­զում են, որ Ա­մե­րի­կան հե­ռա­նա մեր տա­րա­ծաշր­ջա­նից..., դա ռազ­մա­կան մեծ գոր­ծո­ղու­թյան միայն սկիզբն է»։
Երկ­րորդ. օ­տար պե­տու­թյա­նը նա­խազ­գու­շաց­նե­լը, որ նրա օ­դա­յին տա­րած­քով կթռ­չեն իմ հր­թիռ­նե­րը, կամ որ իմ հր­թիռ­ներն ուղղ­ված են այդ երկ­րի տա­րած­քում գտն­վող ինչ-որ ա­հա­բեկ­չա­կան թի­րախ­նե­րի, աշ­խար­հում ըն­դուն­ված գոր­ծե­լաոճ է, այն­պես որ, Ի­րա­նի հաս­ցեին ուղղ­ված պա­րապ դա­տա­պար­տում­ներն ա­վե­լորդ են։ Երբ ի­րա­նա­կան զին­վո­րա­կան­նե­րը, սկ­սած անգ­լո-ա­մե­րի­կյան զոր­քե­րի կող­մից Ի­րա­քի օ­կու­պաց­ման թվա­կա­նից, այ­սինքն 2003-ից, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հար­ված­ներ էին հասց­նում և «Մո­ջա­հե­դին է Խալք» ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյան (ՄԷԽ), և Քրդս­տա­նի ա­զատ կյան­քի կու­սակ­ցու­թյան (ՔԱԿԿ) ճամ­բար­նե­րին, ա­պա միշտ պաշ­տո­նա­կան Բաղ­դա­դը տե­ղե­կաց­վում էր։ Երբ Ի­րա­նին անհ­րա­ժեշտ էր ան­դր­սահ­մա­նա­յին հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րել Ի­րա­քում կամ Պա­կիս­տա­նում, ա­պա Թեհ­րա­նը միշտ այդ մա­սին զգու­շաց­նում էր Ի­րա­քի և Պա­կիս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ Ի­րա­նի զոր­քերն ու հա­տուկ ջո­կատ­ներն ի­րենց ներ­խու­ժում­նե­րի ըն­թաց­քում Ի­րա­քի կամ Պա­կիս­տա­նի տա­րած­քում խո­րա­նում էին 15-ից մինչև 100 կմ։ Մի՞­թե աշ­խար­հում ոչ ոք չգի­տի այդ մա­սին։ Հան­գս­տաց­նենք. ԱՄՆ-ը դա լավ գի­տեր և գի­տի։ Ո­րով­հետև, նախ, Ի­րա­քի և Պա­կիս­տա­նի՝ Ի­րա­նին սահ­մա­նա­կից գրե­թե բո­լոր շր­ջան­նե­րը գտն­վում են ԱՄՆ-ի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ, և երկ­րորդ, որ հենց ա­մե­րի­կա­ցի­ներն էին (Իս­րա­յե­լի հետ) հո­վա­նա­վո­րում և ՄԷԽ-ի ջո­կատ­նե­րին, և ՔԱԿԿ-ի քր­դե­րին։
Եվ մի՞­թե որևէ մեկն իս­կա­պես հա­վա­տում է այն հի­մա­րու­թյու­նը, թե Ռու­սաս­տա­նը, երբ Կաս­պից ծո­վից թևա­վոր հր­թիռ­նե­րով հար­ված­ներ էր հասց­նում Սի­րիա­յի տա­րած­քում գտն­վող ա­հա­բե­կիչ­նե­րին, չէր նա­խազ­գու­շաց­րել ո՛չ Ի­րա­նին, ո՛չ Սի­րիա­յին։ Ռու­սաս­տա­նը ոչ միայն նա­խազ­գու­շաց­նում, այլև նա­խօ­րոք հա­մա­ձայ­նեց­նում էր իր հր­թիռ­նե­րի թռիչ­քու­ղին, ո­րով­հետև այլ կերպ չի կա­րե­լի։ Եվ ին­չու 2020-ի հուն­վա­րին Ի­րա­նը չպետք է նա­խազ­գու­շաց­ներ ի­րաք­ցի­նե­րին, ե­թե Թեհ­րա­նում ճշգ­րիտ գի­տեին, որ, օ­րի­նակ, Այն էլ Ա­սա­դի բա­զա­յի մոտ (Բաղ­դա­դից ոչ հե­ռու) տե­ղա­բաշխ­ված են Ի­րա­քի բա­նա­կի զո­րա­մա­սե­րը, այն էլ՝ կազ­մա­վոր­ված շիա­կան մի­լի­ցիա­յի ան­դամ­նե­րից։ Հա­վա­նա­բար ինչ-որ մե­կը շատ էր ցան­կա­նում, որ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան հա­մար վրեժ լու­ծե­լու իր ձգտ­ման մեջ շիա Ի­րա­նը կո­տո­րեր... շիա­նե­րին, թե­կուզ՝ ի­րաք­ցի։ Բայց Ի­րա­նը օգ­նել և օգ­նում է բո­լոր շիա­նե­րին՝ լի­նեն նրանք ի­րաք­ցի, սի­րիա­ցի, լի­բա­նան­ցի, ե­մեն­ցի, աֆ­ղանս­տան­ցի և այլն։
Եր­րորդ. մինչև հուն­վա­րի վեր­ջը շա­րու­նակ­վում էին այն պն­դում­նե­րը, թե «զո­հեր չեն ե­ղել»։ Պարզ է, որ դրանց հիմ­քում ԱՄՆ-ից ե­կող հայ­տա­րա­րու­թյուն­ներն էին, նաև այն, որ ի­րան­ցի ո­րոշ զին­վո­րա­կան­ներ չէին ժխ­տում, որ դա դեռ վրե­ժը չէ։ Իսկ ա­հա թե «Թվի­թե­րում» ինչ է գրել անվ­տան­գու­թյան հար­ցե­րով ի­րան­ցի փոր­ձա­գետ Հո­սեյն Ղա­սե­մին հուն­վա­րի 9-ին. «Նա­խա­գահ Թրամփն իր այն հայ­տա­րա­րու­թյու­նում, թե ոչ մի ա­մե­րի­կա­ցի զին­վոր չի տու­ժել, ստում է։ ԱՄՆ-ը կո­րուստ­ներ է ու­նե­ցել. 48 զին­վոր զոհ­վել է, 75-ը՝ վի­րա­վոր­վել, ո­րոնց բուժ­վե­լու են տա­նում Իս­րա­յե­լի հի­վան­դա­նոց­ներ»։ Բա­ցի դրա­նից, Ի­րա­քի «Ալ Ա­հադ» ա­լի­քի հա­ղոր­դա­վա­րը հայ­տա­րա­րել է, որ «Ի­րա­նի հր­թի­ռա­յին հար­ված­նե­րից հե­տո ա­մե­րի­կա­ցի զին­ծա­ռա­յող­նե­րը խու­ճա­պի մեջ էին և վա­խից դո­ղում էին։ Նրանց մեջ կան վի­րա­վոր­ներ, ո­րոնց ու­ղար­կում են Իս­րա­յել»։ Ճիշտ է, ի­րան­ցին ո­չինչ չի հայտ­նել զո­հե­րի մա­սին։ Իսկ մենք հի­շեց­նենք, որ սի­րիա­կան պա­տե­րազ­մի բո­լոր տա­րի­նե­րին Իս­րա­յե­լի զին­վո­րա­կան հի­վան­դա­նոց­ներն ըն­դու­նում, բու­ժում և վե­րա­կանգ­նում էին հա­զա­րա­վոր վի­րա­վոր ա­հա­բե­կիչ­նե­րի, ո­րոնց «ձևա­կեր­պում» էին որ­պես սի­րիա­ցի փախս­տա­կան­նե­րի։ Այն­պես որ, Իս­րա­յե­լը հան­ցա­գործ­նե­րին գաղտ­նի բու­ժե­լու հա­րուստ փորձ ու­նի։ Հե­տա­գա­յում մենք ան­պայ­ման կպատ­մենք ըն­թեր­ցող­նե­րին, թե ա­մե­րի­կա­ցի­ներն ինչ­պես էին աս­տի­ճա­նա­բար ա­վե­լաց­նում Ի­րա­նի «անվ­տանգ» հր­թի­ռա­յին հար­ված­նե­րից տու­ժած ի­րենց զին­ծա­ռա­յող­նե­րի թի­վը։ Բայց հի­շեց­նենք. լի­նե­լու են միայն Այն էլ Ա­սադ բա­զա­յին վե­րա­բե­րող տվյալ­նե­րը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 6266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ