Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նրան­ցը մա­ղա­րիչն էր, ձե­րը` պարգևատ­րու­մը

Նրան­ցը մա­ղա­րիչն էր, ձե­րը` պարգևատ­րու­մը
28.02.2020 | 11:07
«Մեր պե­տու­թյու­նը բժշ­կին քիչ է վճա­րում, հով­վին քիչ է վճա­րում, որ խնայ­ված մի­ջոց­նե­րով էս եր­կի­րը եր­կիր սար­քի, իսկ դուք գո­ղա­նում եք այդ խնայ­ված մի­ջոց­նե­րը սեր­մա­ցու գո­ղա­ցող մկան պես, թուխս գո­ղա­ցող աղ­վե­սի պես»։ Եր­բեք ար­դիա­կա­նու­թյու­նը չկորց­նող ֆիլ­մի այս դր­վագն այ­սօր էլ տե­ղին է։ Պե­տա­կան ա­պա­րա­տի «մա­ղա­րիչ­նե­րի թվից» խո­սող Նի­կոլ Փա­շի­նյա­նը մո­ռա­նու՞մ է սե­փա­կան մա­ղա­րիչ­նե­րի՝ պարգևավ­ճար­նե­րի մա­սին, ո­րոնց շուրջ չնա­յած հան­րա­յին մեծ աղ­մուկ կա, բայց ոչ ոք ցան­կու­թյուն չու­նի հրա­ժար­վե­լու կրկ­նա­կի ե­կամ­տից։
Հա­կա­ռա­կը, գնա­լով իշ­խա­նու­թյան ա­խոր­ժակն ա­վե­լի է բաց­վում։ Ա­վե­լի ար­դար չէ՞ր լի­նի, ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի աշ­խա­տա­վար­ձի բարձ­րաց­ման օ­րի­նա­գիծ բե­րեր խոր­հր­դա­րան։ Օ­րեն­քով սահ­մա­նեին բարձր աշ­խա­տա­վարձ ու հան­րու­թյանն էլ ծաղ­րեին՝ հա­վա­տաց­նե­լով, թե կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­ներն ու պատ­գա­մա­վոր­ներն այն­քան լավ են աշ­խա­տում, որ ա­մե­նամ­սյա պարգևավ­ճա­րի են ար­ժա­նի։ Ան­շուշտ, օ­րեն­քի պա­րա­գա­յում դա հան­րա­յին դժ­գո­հու­թյուն կհա­րու­ցեր, քա­նի որ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի չն­չին բարձ­րաց­ման ֆո­նին նա­խա­րա­րի աշ­խա­տա­վար­ձի կրկ­նա­պատ­կու­մը մեծ դի­սո­նանս կա­ռա­ջաց­ներ, և հարց կծա­գեր. մյուս աշ­խա­տող­նե­րի՞ն ին­չու չեք պարգևատ­րում։ Օ­րի­նակ, ու­սու­ցիչ­նե­րին, նրանք էլ, չէ՞, դժ­վար ու պա­տաս­խա­նա­տու, եր­բեմն էլ աշ­խա­տա­ժա­մա­նա­կից դուրս դա­սապ­րո­ցես են անց­կաց­նում, նույ­նիսկ դա­սա­մի­ջո­ցի հաշ­վին են ո­մանք պա­րա­պում։ Դե, պարգևատ­րեք մարդ­կանց, այն էլ` աշ­խա­տա­վար­ձի կրկ­նա­կի չա­փով։
Մինչ­դեռ պարգևատր­ման, ինչ­պես Փա­շի­նյա­նը կա­սեր, «մա­ղա­րի­չի», ար­ժա­նի են միայն գոր­ծա­դիր և օ­րենս­դիր կա­ռույց­նե­րի ան­դամ­նե­րը։ Երբ հա­մադ­րում ես, թե պե­տա­կան գան­ձա­նա­կից որ­քան գու­մար է դուրս գր­վում այդ պարգևատ­րում­նե­րի հա­մար, հաս­կա­նում ես, որ «սեր­մա­ցու գո­ղա­ցող մկան պես» օ­րը ցե­րե­կով բյու­ջեն թա­լա­նում են։ Ըն­դա­մե­նը մի քա­նի թիվ՝ 2018-ի մա­յի­սից մինչև այս տար­վա փետր­վար ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյու­նում ե­ղել է 2 մլն 676 հա­զար դո­լա­րի պարգևատ­րում, ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նում՝ 2 մլն 562 հա­զար դո­լա­րի, վեր­ջին 10 ա­միս­նե­րին ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը 36 հա­զար դո­լա­րով է պարգևատր­վել, իսկ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը` 6 ամ­սում 16 հա­զար դո­լա­րով։ 2019-ի ա­ռա­ջին 10 ա­միս­նե­րին ԱԺ-ն 14 ան­գամ պարգևատ­րել է պատ­գա­մա­վոր­նե­րին` 2 մլն դո­լա­րի չա­փով։ Խիստ նախ­նա­կան հաշ­վարկ­նե­րով` պե­տա­կան բյու­ջեից պար­գևատր­ման հա­մար դուրս է գր­վել 37 մլն դո­լար։ Ոչ մե­կը դեմ չէ պե­տա­կան ծա­ռա­յո­ղի աշ­խա­տա­վար­ձի բարձ­րաց­մա­նը, սա­կայն այս ա­մե­նում կա եր­կու խն­դիր, նախ բա­րո­յա­կան, հե­տո էլ՝ ար­դա­րու­թյան։ Բա­րո­յա­կա՞ն է նախ­կին­նե­րի թա­լա­նը ցատ­կա­հար­թակ դարձ­նե­լով հաս­նել իշ­խա­նու­թյան և ան­մի­ջա­պես ձեռ­նա­մուխ լի­նել սե­փա­կան բա­րե­կե­ցու­թյան գոր­ծին։ Ա­սում էին, թե ե­կել են վերջ դնե­լու նախ­կին ա­րա­տա­վոր բար­քե­րին, գո­նե 2 տա­րի համ­բե­րեին, տն­տե­սա­կան ա­ռա­ջըն­թա­ցի տե­սա­նե­լի ար­դյունք ցույց տա­յին, հե­տո ի­րենց գր­պա­նի մա­սին մտա­ծե­լու ե­րես ու­նե­նա­յին։ Կա՞ իշ­խա­նա­կան մի հա­ճույք, ո­րից այս իշ­խա­նու­թյու­նը զր­կել է ի­րեն։
Ար­դա­րու­թյունն էլ պա­հան­ջում է ա­սել, որ այդ պատ­կա­ռե­լի գու­մա­րը կա­րե­լի էր ուղ­ղել խո­ցե­լի խմ­բե­րի կա­րիք­նե­րը հո­գա­լուն, սո­ցիա­լա­կան զա­նա­զան խն­դիր­ներ լու­ծե­լուն։ Մար­դիկ կտես­նեին, որ փո­ղո­ցից իշ­խա­նու­թյան ե­կա­ծը հա­սա­րակ մար­դուն չի մո­ռա­ցել, ապ­րում է նրա պես։ Աղ­քա­տու­թյան բարձր ցու­ցա­նիշ ու­նե­ցող երկ­րում, երբ բա­զում խն­դիր­ներ կա­րոտ են լուծ­ման, իշ­խա­նու­թյունն ինքն ի­րեն ա­մեն ա­միս պարգևատ­րում է, որ ի՞նչ։ Որ­տե՞ղ է ար­դա­րու­թյու­նը. թո­շակ­ներն ըն­դա­մե­նը մի քա­նի հա­զար դրա­մով են ա­վե­լաց­նում, ի­րենք մի­լիոն­նե­րով պարգևատ­րում ստա­նում։
Գու­ցե ա­նար­դա­րու­թյունն այս­քան ակ­նա­ռու չլի­ներ, ե­թե իշ­խա­նու­թյան ե­կած­ներն ըն­դա­մե­նը 2 տա­րի ա­ռաջ մարդ­կանց ոս­կե սա­րեր չխոս­տա­նա­յին, չա­սեին, թե ե­կել են հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­ներ ա­նե­լու, իսկ ի­րա­կա­նում նույն հա­մա­կար­գում հան­գիստ տե­ղա­վոր­վեին ու շա­րու­նա­կեին վա­յե­լել իշ­խա­նա­կան հա­ճույք­նե­րը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ