Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխա­նու­թ­յու­նը գի­տի՝ ինչ կա­նի պե­տա­կա­նաց­վե­լիք ա­ռանձ­նատ­նե­րը

Իշխա­նու­թ­յու­նը գի­տի՝ ինչ կա­նի պե­տա­կա­նաց­վե­լիք ա­ռանձ­նատ­նե­րը
10.03.2020 | 01:23
Իշ­խա­նու­թյուն­ներն ինչ­քան էլ ար­դա­րա­նան, բա­ցատ­րեն, թե ա­պօ­րի­նի գույ­քը պե­տա­կա­նաց­նե­լու մա­սին օ­րեն­քը «կու­լա­կա­թա­փու­թյուն» չէ, այլ սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյան վե­րա­կանգ­նում, պարզ է՝ այն ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի գլ­խին է կոտր­վե­լու: Թեև ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նը մեկ­նա­բա­նում է, որ օ­րեն­քի թի­րա­խում են հայ­տն­վե­լու կո­ռուպ­ցիա­յի մեջ ներգ­րավ­ված ներ­կա կամ նախ­կին պաշ­տո­նա­տար ան­ձինք, փո­ղե­րի լվաց­մամբ զբաղ­վող­ներն ու հան­ցա­վոր խմ­բա­վո­րում­նե­րի ան­դամ­նե­րը, են­թադ­րե­լի է՝ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում հայ­տն­վե­լու են հիմ­նա­կա­նում նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը:
«ՈՒ՞մ հետևից եք գնա­լու»,- հարց­րինք «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կին: «Որևէ մե­կին չենք թի­րա­խա­վո­րե­լու, ի­րա­վա­պահ­նե­րի ու­սե­րին է թողն­ված, ե­թե կպար­զեն, որ նախ­կին կամ ներ­կա պաշ­տո­նյան ա­պօ­րի­նի գույք ու­նի, կգ­նան նրա հետևից: Բայց մեր գոր­ծըն­կեր­նե­րից մե­կը նա­խագ­ծի քն­նարկ­ման ժա­մա­նակ հս­տակ մե­սիջ ու­ղար­կեց՝ ա­սե­լով, թե «վար­չա­պետ­նե­րից մե­կը պո­մի­դոր էր ցա­նում, մո­նու­մեն­տում ա­ռանձ­նա­տուն էր ա­ճում...»,- պա­տաս­խա­նեց նա:
Պե­տու­թյու­նը գի­տի նաև, թե ինչ է ա­նե­լու կամ ինչ­պես է օգ­տա­գոր­ծե­լու Մո­նու­մեն­տի մո­նու­մեն­տալ պե­տա­կա­նաց­վե­լիք ա­ռանձ­նատ­նե­րը: «Հնա­րա­վոր է պե­տու­թյա­նը սպա­սար­կող հյու­րա­նոց­ներ, հյու­րատ­ներ դառ­նան դրանք: Հա­ճախ ենք դր­սից հյու­րեր ու­նե­նում ու չենք ի­մա­նում՝ որ­տեղ նրանց հյու­րըն­կա­լել, որ­տեղ ճաշ կամ քն­նար­կում­ներ կազ­մա­կեր­պել: Կա­րող է, օ­րի­նակ, կո­ռուպ­ցիա­յի թան­գա­րան բաց­վել կամ կո­ռուպ­ցիոն դրսևո­րում­ներն ու­սում­նա­սի­րող կենտ­րոն լի­նել»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ