Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որ չխան­գա­րես, հաս­տատ չես օգ­նի

Որ չխան­գա­րես, հաս­տատ չես օգ­նի
24.03.2020 | 00:36

Ե­րեկ ա­ռանց դի­մա­կի ու ա­ռանց ձեռ­նո­ցի Ան­նա Հա­կո­բյա­նը դի­մակ ու ձեռ­նոց կրե­լու վե­րա­բե­րյալ բուկ­լետ­ներ է բա­ժա­նել քա­ղա­քա­ցի­նե­րին, դրա հետ մեկ­տեղ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին հա­վա­քել է ու իր այս «աշ­խար­հա­ցունց» կա­մա­վո­րա­կան աշ­խա­տան­քի մա­սին հայտ­նել: «Ո­րո­շե­ցի կա­մա­վոր գր­վել և իմ լու­ման ներդ­նել, օգ­տա­կար լի­նել այն­տեղ, որ­տեղ դրա կա­րի­քը կա: Նա­խա­րա­րու­թյու­նից հայտ­նե­ցին, որ մեծ թվով կա­մա­վոր­ներ կան և փոր­ձե­ցին հե­ռու պա­հել ինձ, մտա­ծե­լով, գու­ցե չար­ժե, սա­կայն մենք պն­դե­ցինք, որ այդ­պես հնա­րա­վոր չէ, ես պետք է ան­պայ­ման ինչ-որ բա­նով օգ­տա­կար լի­նեմ»,- հայ­տա­րա­րել է վար­չա­պե­տի տի­կի­նը: Այս­տեղ են ա­սել, որ չխան­գա­րես, հաս­տատ չես օգ­նի:

Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից կա­մա­վոր­նե­րին չե՞ն տե­ղե­կաց­րել, թե ինչ­պես պետք է բուկ­լետ­նե­րը բա­ժա­նել, թե՞ գո­յու­թյուն ու­նեն «է­լի­տար ու ար­տո­նյալ» կա­մա­վոր­ներ, ո­րոնք մարդ­կանց կա­րող են կան­խար­գե­լիչ աշ­խա­տանք­նե­րի մա­սին բա­ցատ­րող թեր­թիկ­ներ բա­ժա­նել` ա­ռող­ջա­պա­հա­կան տար­րա­կան կա­նո­նե­րը չպահ­պա­նե­լով: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում տե­սե՞լ են Ան­նա Հա­կո­բյա­նի կա­մա­վո­րա­կան աշ­խա­տան­քի տե­սագ­րու­թյուն­նե­րը, ի՞նչ կար­ծի­քի են:
Բայց երևում է Ան­նա Հա­կո­բյա­նը ե­րեկ ոչ միայն նոր ա­ռող­ջա­պա­հա­կան «կա­նոն­ներ» էր թե­լադ­րում, այլև լրիվ ան­ծա­նոթ պատ­մու­թյան էջ էր բա­ցում: «Մեր կյան­քը 360 աս­տի­ճա­նով շրջ­ված է: Մեր կյան­քի բնա­կա­նոն ըն­թաց­քը գո­յու­թյուն չու­նի այլևս: Բո­լոր այդ հար­ցադ­րում­նե­րը կար­ծես նա­խորդ կյան­քից լի­նեն: Մի­նի­մալ հո­գե­բա­նա­կան տրավ­մա­նե­րով պետք է մեր ժո­ղո­վուր­դը դուրս գա այս ի­րա­վի­ճա­կից: Դրան են միտ­ված նաեւ այդ սահ­մա­նա­փա­կում­նե­րը: Մենք հի­մա ինչ-որ մի­ջան­կյալ տա­րա­ծու­թյու­նում ենք և գնում ենք դե­պի ա­պա­գան: Վտանգ­ներ չեմ տես­նում և հույս ու­նեմ, որ բո­լո­րը ըմ­բռ­նում­նե­րով կմո­տե­նան այդ հար­ցե­րին»,- անդ­րա­դառ­նա­լով լրատ­վա­մի­ջոց­նե­րի խոս­քի սահ­մա­նա­փա­կում­նե­րին, ա­սել է վար­չա­պե­տի տի­կի­նը: Ի՞նչ ա­սել է` 360 աս­տի­ճան շրջ­վել, այ­սինքն է­լի վե­րա­դար­ձել ենք նույն կե­տի՞ն, գու­ցե տի­կին Հա­կո­բյա­նը նկա­տի է ու­նե­ցել 180 աս­տի­ճա՞­նը: Իսկ ե­թե ոչ, հարց է ծա­գում, ին­չու՞ են մարդն ու կինն այս­քան տար­բեր մի­ջա­վայ­րերում ապ­րում: Փա­շի­նյանն ա­սում է, թե ա­նո­րոշ աշ­խար­հում ենք, ա­մեն ինչ նոր է, կինն էլ, թե` վե­րա­դար­ձել ենք նույն կե­տին: Վեր­ջա­պես կողմ­նո­րոշ­վեք` որ­տե՞ղ ենք հի­մա մենք, ու՞ր եք մեզ տա­նում:
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ