Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոչ էն է մի բան, ո՛չ էլ` էս

Ոչ էն է մի բան, ո՛չ էլ` էս
24.04.2020 | 01:02
Ռու­սաս­տա­նյան լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րից մեկն ա­մեն օր թարգ­մա­նա­բար հոդ­ված­ներ է հրա­պա­րա­կում հա­մաշ­խար­հա­յին մա­մու­լի ա­ռա­ջա­տար թեր­թե­րից, ո­րոն­ցում, որ­պես կա­նոն, շո­շափ­վում են ըն­թա­ցիկ քա­ղա­քա­կան կյան­քի հրա­տապ խն­դիր­նե­րը: Եվ այս ա­ռու­մով ապ­շեց­նում են հետ­կո­րո­նա­վի­րու­սա­յին աշ­խար­հի փո­փո­խու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ վար­կած­նե­րը՝ այն­քան տա­րաբ­նույթ, տա­րա­կար­ծիք, ի­րա­տե­սա­կան թե կան­խա­տե­սա­կան, գաղտ­նէա­բա­նա­կան թե դա­վադ­րա­կան են դրանք: ՈՒ թերևս ան­սո­վոր են թվում այն հրա­պա­րա­կում­նե­րը, ո­րոն­ցում վե­րա­հառ­նում է հատ­կա­պես ան­ցյալ դա­րին բնո­րոշ՝ ժո­ղովր­դա­վա­րա­կան ու տո­տա­լի­տար հա­մա­կար­գե­րի հա­կադր­ման, դրանց ար­դյու­նա­վե­տու­թյան հա­մադր­ման թե­ման: Բնա­կան է, որ ռու­սաս­տա­նյան լրատ­վա­մի­ջո­ցը տա­լիս է նաև իր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը: Կրկ­նում ենք՝ այս շր­ջա­նում, կոնկ­րետ` կո­րո­նա­վի­րու­սա­շուրջ հեն­քի վրա:
Եվ այս­պես հա­մա­ճա­րա­կը սկզբ­նա­վոր­վեց տո­տա­լի­տար՝ կո­մու­նիս­տա­կան կար­միր Չի­նաս­տա­նում, սա­կայն ա­րա­գո­րեն տա­րած­վեց ժո­ղովր­դա­վա­րա­կան Եվ­րա­միու­թյու­նում: Եվ թվում էր` իր գեր­մար­դա­սի­րա­կան «եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րով» ինք­նա­գո­վերգ­վող հան­րու­թյու­նը կդառ­նա մի բռունցք այդ ա­նո­րոշ ծագ­ման տա­րե­րա­յին ա­ղե­տի դեմ: Մայր ցա­մա­քի եր­կր­նե­րի ե­սա­սի­րա­կան պար­փակ­վա­ծու­թյան ա­նակն­կալ դրսևո­րում­նե­րի հետևանք­ներն ա­ռա­ջին հեր­թին իր կաշ­վի վրա զգաց Ի­տա­լիան (մա­հա­ցու վի­րա­վոր­վեց, երբ Գեր­մա­նիան կանգ­նեց­րեց բուժ­տեխ­նի­կա­յի մա­տա­կա­րա­րում­նե­րը. ի­տա­լա­կան թեր­թե­րից մե­կի ար­տա­հայ­տու­թյամբ, կր­կին ի­րենց «մա­կա­րո­նա­կեր­նե­րի» տեղ դրե­ցին): Լավ, ու՞ր չք­վե­ցին այն ճա­ճան­չա­փայլ սկզ­բունք­նե­րը, ո­րոն­ցով միա­վոր­վում է եվ­րո­պա­կան հան­րակ­ցու­թյու­նը, և ո­րոնք նա ան­սեթևեթ փա­թա­թում է ու­րիշ­նե­րի վզին՝ մար­դու ի­րա­վունք­ներ, մա­մու­լի, խոս­քի ա­զա­տու­թյուն, ա­զատ տե­ղա­շարժ, սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի պաշ­տա­մունք, ըն­տա­նիք հաս­կա­ցու­թյան սա­ռե­ցում, ե­րե­խա­նե­րի ա­զատ վա­ճառք, մարդ­կա­յին հինգ սե­ռի, այդ թվում նաև կի­նար­մատ տղա­մար­դու հա­վաս­տագ­րում և այլն, և այլն: Ո­րը թվար­կես: «Ան­տեր» կո­րո­նա­վի­րու­սը մի հար­վա­ծով մեր­կաց­րեց եվ­րո­պա­ցի­նե­րի կող­մից փա­ռա­բան­վող, իսկ ըստ էու­թյան այ­լա­սե­րիչ այդ գա­ղա­փար­նե­րի ողջ սնան­կու­թյու­նը, գո­նե վտան­գի պա­հին միա­վոր­վե­լու «ժո­ղովր­դա­վա­րա­կան» սկզ­բուն­քի ան­կա­րո­ղու­թյու­նը: Դժ­վա­րա­նում ես կան­խա­տե­սել, թե ժո­ղովր­դագ­րա­կան ա­ռու­մով մեռ­նող եվ­րո­պա­կան ազ­գե­րի հա­մար այս կո­րո­նա­վի­րու­սը կդառ­նա՞ սթա­փեց­նող գոր­ծոն, թե եվ­րո­պա­ցի կա­նանց վեր­ջին հույ­սը կշա­րու­նա­կի մնալ ներ­գաղ­թող տգետ, սա­կայն առ­նա­կան մու­սուլ­մա­նը:
Իսկ ինչ ա­րեց կո­մու­նիս­տա­կան միա­պե­տա­կան Չի­նաս­տա­նը: Ի­հար­կե հնա­րա­վոր չէ, որ արևմտյան թեր­թե­րը հա­տուկ չշեշ­տեին այն ոչ ժո­ղովր­դա­վա­րա­կան պա­րա­գան, որ պե­տու­թյան ղե­կա­վարն ի­րե­նով մարմ­նա­վո­րում է ե­րեք բարձ­րա­գույն պաշ­տոն՝ ՉԺՀ նա­խա­գահ, կա­ռա­վա­րող կու­սակ­ցու­թյան գլ­խա­վոր քար­տու­ղար և ռազ­մա­կան խոր­հր­դի նա­խա­գահ՝ բա­նա­կի գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար: Սա­կայն այդ նույն լրատ­վա­մի­ջոց­նե­րը չէին կա­րող հու­սա­հատ նա­խան­ձով չար­ձա­նագ­րել, որ երբ ՈՒ­հա­նի նա­հան­գից տագ­նա­պա­լի լու­րեր հա­սան Կենտ­րոն, ա­պա Սի Ցզին­պի­նի ա­թո­ռա­նիս­տից հետևե­ցին հս­տակ ու ա­նա­ռար­կե­լի «տո­տա­լի­տար» հրա­ման­ներ թե հրո­վար­տակ­ներ՝ մե­կու­սաց­նել վա­րա­կի օ­ջախ­նե­րը, դա­դա­րեց­նել զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը, բա­ցել դաշ­տա­յին հոս­պի­տալ­ներ, օգ­տա­գոր­ծել ռազ­մա­վա­րա­կան պա­շար­նե­րը, չե­ղյալ հա­մա­րել հար­կե­րը և այլն ու այդ­պես շա­րու­նակ: Եվ թող փոր­ձեր որևէ չի­նով­նիկ կամ քա­ղա­քա­ցի չկա­տա­րել այդ ան­վե­րա­պահ պա­հանջ­նե­րը: Ա­հա և, տո­տա­լի­տար ձեռ­քով ա­ռաջ­նորդ­վող չի­նա­ցի­նե­րը, ա­ռա­ջի­նը վա­րակ­վե­լով կո­րո­նա­վի­րու­սով, ա­ռա­ջինն էլ կարճ ժամ­կե­տում հաղ­թա­հա­րե­ցին այն: Հի­րա­վի միա­պե­տա­կան մի­ջոց­նե­րով ու տրա­մադր­վա­ծու­թյամբ: Թքած, որ եվ­րո­պա­ցի լի­բե­րալ­նե­րը նրանց մե­ղադ­րե­ցին «մար­դու ի­րա­վունք­նե­րի խախտ­ման մեջ»:
Բայց սա ըն­դա­մե­նը պատ­մա­կան մի դր­վագ է և հա­զիվ թե տե­ղին է ժո­ղովր­դա­վա­րու­թյան ու տո­տա­լի­տա­րիզ­մի հա­կա­մար­տու­թյու­նը լու­ծել սու­բյեկ­տի­վո­րեն՝ ար­դա­րա­ցիո­րեն կհն­չի հա­կա­հար­ցը: Սա­կայն ե­կեք վեր­հի­շենք, թե ինչ ան­շուք եր­կիր էր Չի­նաս­տա­նը մոտ չորս տաս­նա­մյակ ա­ռաջ և ին­չի է վե­րած­վել մեր օ­րե­րում, առն­վազն տն­տե­սա­կան կա­րո­ղու­թյամբ ձեռ­նոց նե­տե­լով մո­լո­րա­կի ա­մե­նահ­զո­րին ու ա­մե­նա­հա­րուս­տին: Նույն «միա­հե­ծան» ու­ժեղ ձեռ­քի, ե­զա­կի աշ­խա­տա­սի­րու­թյան ու կար­գա­պա­հու­թյան շնոր­հիվ: Եվ ե­թե այ­սօր հրա­տապ են դար­ձել խո­սակ­ցու­թյուն­նե­րը Եվ­րա­միու­թյան կազ­մա­լուծ­ման մա­սին, ա­պա «Չի­նա­կան ե­րա­զան­քի» նպա­տակն է 2049 թվա­կա­նին՝ ՉԺՀ-ի կազ­մա­վոր­ման 100-ա­մյա­կին Չի­նաս­տա­նը դարձ­նել «հա­րուստ ու հզոր, ժո­ղովր­դա­վա­րա­կան ու քա­ղա­քա­կիրթ, ներ­դաշ­նակ ու ար­դիա­կան պե­տու­թյուն»: Դե, ժո­ղովր­դա­վա­րա­կա­նը՝ չի­նա­կան ըմ­բռ­նու­մով: Առ­հա­սա­րակ չի­նա­կան քա­ղա­քակր­թու­թյու­նը խիստ ինք­նա­տիպ և ինք­նու­րույն երևույթ է և շատ կող­մե­րով ան­հաս­կա­նա­լի եվ­րո­պա­կան (քրիս­տո­նեա­կան) քա­ղա­քակր­թու­թյա­նը:
Սա­կայն ե­կեք ան­կողմ­նա­կալ լի­նենք և պար­զա­պես ներ­կա­յաց­նենք արևմտյան ևս մի անս­պա­սե­լի դի­տար­կում. Սի Ցզին­պի­նը նա­խա­պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նակ­նե­րի օ­րենք­նե­րով ար­դեն մի քա­նի տա­րի կա­ռա­վար­չա­կան կա­ռույց­նե­րը և կու­սակ­ցա­կան ա­պա­րա­տը մաք­րա­զար­դում է կո­ռուպ­ցիա­յից: Նա հս­կա­յա­կան ժա­մա­նակ ու ջան­քեր է գոր­ծադ­րում պե­տու­թյան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, իշ­խա­նու­թյան բարձ­րա­գույն խա­վե­րի աշ­խա­տան­քը ա­ռա­վել կուռ դարձ­նե­լու ուղ­ղու­թյամբ: Կա­ռա­վա­րող կու­սակ­ցու­թյան ներ­սում գոր­ծում է միանձ­նյա ուղ­ղա­հա­յաց պա­տաս­խա­նատ­վու­թյան և ան­վե­րա­պահ կար­գա­պա­հու­թյան սկզ­բուն­քը: Ռազ­մա­կան բա­րե­փո­խում­նե­րի շնոր­հիվ բա­նա­կին մատ­չե­լի են դար­ձել տիե­զերքն ու հա­մաշ­խար­հա­յին օվ­կիա­նո­սը: Ա­սել է` մեր ժա­մա­նակ­նե­րում էլ հզոր պե­տու­թյուն կա­րե­լի է ստեղ­ծել ոչ միայն ժո­ղովր­դա­վա­րա­կան, այլև տո­տա­լի­տար հա­մա­կար­գի մի­ջո­ցով: Ճիշտ է, մաո­յա­կան կամ ստա­լի­նյան բռ­նու­թյուն­ներ չկան, սա­կայն ին­չով տո­տա­լի­տար չէ, ա­սենք, Սի Ցզին­պի­նի գոր­ծե­լա­կեր­պը: Մոտ չորս տաս­նա­մյակ ա­ռաջ հռ­չակ­ված «Չի­նա­կան ազ­գի մեծ վե­րած­նունդ» նպա­տակ-ծրա­գի­րը ի­րա­կա­նու­թյուն է դառ­նում: Եվ ոչ մի կո­րո­նա­վի­րուս չի կանգ­նեց­նի այդ ա­ռա­ջըն­թա­ցը:
Վեր­ջում ար­տա­հայ­տենք զուտ «ազ­գա­յին» մի նկա­տա­ռում: Չի­նաս­տա­նում դա­տա­րա­նի վճ­ռով կո­ռուպ­ցիո­ներ ճա­նաչ­ված ան­ձին գն­դա­կա­հա­րում են: Դա­տա­վա­րու­թյան ըն­թաց­քին չեն խան­գա­րում ժո­ղովր­դա­վա­րա­կան ոչ մի ան­հար­կի «բա­ցարկ­ներ ու հե­տաձ­գում­ներ»: Խոս­քը չի վե­րա­բե­րում չի­նա­կան «տո­տա­լի­տար» փոր­ձի ար­տա­հան­մա­նը Հա­յաս­տան: Ո՛չ, ի­հար­կե: Կա­րե­լի է են­թադ­րել, որ խոր­հր­դա­յին տո­տա­լի­տա­րիզ­մի դեմ անձ­նու­րաց պայ­քար մղած և բաղ­ձա­լի ան­կա­խու­թյուն նվա­ճած մեր քա­ջա­րի ժո­ղո­վուր­դը, վա­յե­լե­լով իր նո­րան­կախ ղե­կա­վար­նե­րի ժո­ղովր­դա­վա­րա­կան-տո­տա­լի­տար (հիբ­րի­դա­յին) կա­ռա­վար­ման բո­լոր հմայք­նե­րը, հան­գած կլի­նի մեկ հա­մընդ­հա­նուր հետևու­թյան. հն­չեց­նենք կո­ռեկտ տար­բե­րա­կը՝ ոչ էն է մի բան, ո՛չ էլ` էս:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 43774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ