Հիշողության ժառանգորդություն
26.06.2020 | 01:33
Մոսկվայում Հաղթանակի մեծ զորահանդեսը կայացավ նաև այս տարի։ Մասնակցում էին նաև հայ զինծառայողները։ Մնում է ափսոսալ, որ Հաղթանակի շքերթին ներկա չեր Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը։ Բայց դա արդեն այլ պատմություն է։
Հայ ժողովրդի, ինչպես և նախկին խորհրդային ժողովուրդների հիշողությունը ոչ մի բանից չպետք է «ցավի», հատկապես վերջին տարիներին շատ տարածված «հիվանդությունից»։ Այդ «հիվանդությունը» կոչվում է սեփական նախնիների հիշատակի դավաճանություն։ Հետևում են մնացել և՛ 2020 թ. հունիսի 22-ը, և՛ 2020 թ. հունիսի 24-ը։ Բայց այժմ ավելի շատ, քան նույնիսկ ՀՀՇ-ի իշխանության օրոք, երկյուղներ կան, որ մեր կոլեկտիվ հիշողությունը զանգվածային մշակման է ենթարկվում։ 1941 թ. հունիսի 22-ը չի կարող մոռացվել. չէ՞ որ այդ օրը ֆաշիստական Գերմանիան հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա։ Թե ինչ երկիր է եղել ԽՍՀՄ-ը` լավ, վատ, ոչ լավ, ոչ վատ, իրականում կարևոր չէ։ Որովհետև 1941 թ. հունիսի 22-ից սկսած ամբողջ աշխարհի հարյուրհազարավոր հայեր մտան պատերազմի մեջ։ ՈՒ՞մ դեմ։ Թուրքիայի գլխավոր աջակիցներից մեկի` Գերմանիայի դեմ։ Գերմանացիներն «օգնում էին» թուրքերին հայերի Մեծ եղեռնի իրականացման գործում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո այնքան էլ շատ չէր անցել, և զանգվածային հանցագործություններին թուրքերի կողմից գերմանացիների մասնակցությունը բոլոր հայերն էին հիշում։
Սակայն 1941 թ. հունիսի 22-ը դեռ հեռու էր Մեծ հաղթանակից։ Հսկայական ժամանակ է անցել 1941 թ. հունիսի 22-ից մինչև 1945 թ. մայիսի 2-ը, երբ կապիտուլյացիան ստորագրեց գերմանական բանակի Բեռլինի կայազորը, մինչև 1945 թ. մայիսի 7-8-ը, երբ ստորագրվում էր Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը, և մինչև 1945 թ. մայիսի 9-ը, երբ Պրահայում անձնատուր եղան Վերմախտի վերջին զորամասերը։ Հեռու էր նաև մինչև 1945 թ. հունիսի 24-ը, երբ Մոսկվայում առաջին անգամ անցկացվեց Հաղթանակի մեծ զորահանդես։ ՈՒստի մեզ թույլ տանք հերթական անգամ հիշեցնել Հայաստանի քաղաքացիներին, որ հայերիս համար ոչ պակաս կարևոր է Ստալինգրադի ճակատամարտի ավարտի ամսաթիվը` 1943 թ. փետրվարի 2-ը։ Այնտեղ գերմանացիների ջախջախումը վճռեց այն ժամանակվա Հայկական ԽՍՀ-ի ճակատագիրը. պարզ դարձավ, որ Թուրքիան պատերազմի մեջ չի մտնի և չի սկսի Այսրկովկասի օկուպացիան, ինչը նախատեսված էր 1941 թ. հունիսի 18-ի գերմանա-թուրքական «Բարեկամության և չհարձակվելու մասին» պայմանագրով, ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումից 4 օր առաջ... Դա չիմանալը մեղք չէ, բայց չհիշելն ու ձևացնելը, թե դա կարևոր չէ, հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ միշտ կմնա հանցագործություն։
Հունիսի վշտի օրվան ի վերջո փոխարինեց ուրախության ու հպարտության օրը` նույն հունիսի, բայց 1945 թ.։ Գրում են, որ Ստալինը մտադիր էր Հաղթանակի զորահանդեսն անցկացնելու հունիսի 22-ին` Հայրենական մեծ պատերազմն սկսվելու օրը։ Բայց ինչ-որ բան խառնվել է նրա պլաններում, և պատմության մեջ է մտել 1945 թ. հունիսի 24-ը։ Միայն շատ ավելի ուշ խորհրդային իշխանություններն սկսեցին Հաղթանակի զորահանդեսն անցկացնել մայիսի 9-ին` 1965-ին, երբ տոնվում էր Գերմանիայի ջախջախման 20-ամյակը։ Դրանից հետո և Հաղթանակը, և Հաղթանակի շքերթը կապակցվում էին Մայիսի 9-ի հետ։
Իմաստ ունե՞ր զորահանդեսի օրվա տեղափոխումն այս տարի, թող այդ հարցին պատասխանեն ՌԴ-ի իշխանությունները։ Բայց տեսնում ենք, որ Հաղթանակի զորահանդեսը տեղափոխվել էր հենց հունիսի 24։ Ժամանակի ժառանգությունը կարևոր է, ինչպես կարևոր է Հիշողության ժառանգորդությունը։ Ռուսաստանի իշխանությունները ցույց տվեցին, որ ժամանակային կամուրջն այս օրերից մինչև 1945 թ. մայիս-հունիս չի տուժել և չի տուժի։ Զուհագեռ անցկացնենք և մեր ազգին կոչ անենք, որ միշտ հիշի մեր հաղթանակները թշնամու` ալիևյան պանթուրքական Ադրբեջանի նկատմամբ։ Ափսոս, որ ՀՀՇ-ական վարչակազմը մեր զինվորականներին թույլ չտվեց պանթուրքիստներին ծնկի բերել և ստիպել, որ փոշմանեն ընդհանրապես ծնված լինելու համար։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ