Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կառավարությունն առաջարկում է ընդլայնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունները

Կառավարությունն առաջարկում է ընդլայնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունները
05.07.2020 | 21:16

168.am-ի փոխանցմամբ՝ կառավարությունը հերթական չզեկուցվող նախագծերից մեկով Աժ-ին առաջարկում է փոփոխություն կատարել «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում: Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում ներկայացուցիչ նշանակի ոչ թե Աժ-ն, այլ Աժ նախագահը, որով ընդլայնվում են, փաստորեն, այս պահին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունները։


«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ Կառավարության ընդունած որոշման նախագծից պարզ չէ՝ Աժ նախագահը նախքան ներկայացուցիչ նշանակելը ներկայացուցչի թեկնածության հարցը քննարկմա՞ն է դնելու Աժ-ում, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական բոլոր խմբակցություններն էլ կկարողանան իրենց տեսակետն արտահայտել այս կամ այն թեկնածուի վերաբերյալ։ «Կառավարության ընդունած նախագծից պարզ չէ նաև, թե ԱԺ նախագահն ի՞նչ ընթացակարգով է ներկայացնելու այդ թեկնածուին՝ միանձնյա՞, առանց քննարկելո՞ւ, թե՞ թեկնածությունը ներկայացվելու է խորհրդարանին։ Իհարկե, անկախ ամեն ինչից՝ թեկնածուն ընտրվելու է մեծամասնության կողմից, պարզ է, որ, ի վերջո, իրենք են ընտրելու, խնդիրն այստեղ թեկնածության քննարկման մեջ է։ Ես միակ խնդիրն այս նախագծում տեսնում եմ դրանում. գոնե քննարկում լինի, որ իմանանք՝ ով է։ Քննարկումը կլինի ժողովրդավար մոտեցում։ Նշեմ, որ այս որոշման նախագծով՝ փաստորեն, ունենում ենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունների ավելացում»,- ասել է Հոկտանյանը։


Ինչ վերաբերում է նման որոշումը որպես Կառավարության օրակարգի չզեկուցվող հարց ներկայացնելուն՝ Վարուժան Հոկտանյանն ասել է, որ տեղյակ չէ, թե ինչ չափանիշերով են առաջնորդվում այս կամ այն հարցը զեկուցվող կամ չզեկուցվող համարելու մասին որոշում կայացնելիս։
«Այս դեպքում ստացվում է՝ մենք գործ ունենք շոուի հետ։ Իրականում, երբ նախկիում ծավալվեցին այդ քննարկումները, ես կողմ էի, որ նիստերը փակ լինեն՝ պայմանով, որ դրա ավարտից հետո օրակարգի հարցերի վերաբերյալ տրվեր ասուլիս, թե չէ այսպես զեկուցվող ու չզեկուցվող այս հարցերը դարձել են շատ լուրջ խնդիր»,- ասել է Վարուժան Հոկտանյանը։

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ