Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կյանքը վայրիվերումներից հետո կամ «Հավերժական շարժում»

Կյանքը վայրիվերումներից հետո կամ «Հավերժական շարժում»
10.07.2020 | 01:28

Ռե­ժի­սոր ՆՎԵՐ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք նրա «Հա­վեր­ժա­կան շար­ժում» (2020 թ.) ֆիլ­մի մա­սին։ Հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով նոր ֆիլ­մեր գրե­թե չեն ստեղծ­վում, ստեղծ­ված­ներն էլ փա­կու­ղու մեջ են։ Հու­սանք՝ ժա­մա­նա­կա­վոր։ Նվեր Հով­հան­նի­սյա­նը հե­ղի­նակ է մոտ մեկ տաս­նյակ ֆիլ­մե­րի, նրա նա­խորդ՝ «Ան­տա­ռա­պահ» (2018 թ.) ֆիլ­մը մաս­նակ­ցել էր փա­ռա­տո­նե­րի Հա­յաս­տա­նում և ար­տերկ­րում, ար­ժա­նա­ցել մի շարք մր­ցա­նակ­նե­րի։ «Ան­տա­ռա­պա­հը» ռե­ժի­սո­րի դիպ­լո­մա­յին աշ­խա­տանքն էր։

-Ձեր նա­խորդ ֆիլ­մի հե­րո­սը՝ ան­տա­ռա­պա­հը, նույն­պես ստեղ­ծել էր իր աշ­խար­հը։ Մի դեպ­քում շար­ժիչ ու­ժը բնու­թյունն էր, մյու­սում կար­ծես՝ ար­վես­տը։ Ինչ­պե՞ս ծն­վեց «Հա­վեր­ժա­կան շար­ժում» ֆիլ­մը։
-Կա­րե­լի է ա­սել՝ զու­գա­դի­պու­թյուն­նե­րի շարքն է (ես նա­խախ­նա­մու­թյուն եմ հա­մա­րում) հան­դի­պեց­նում հե­րոս­նե­րիս, ին­չը ե­ղավ նաև այս ֆիլ­մի դեպ­քում։
-Հա­ճախ հայտ­նի կամ խո­ցե­լի կար­գա­վի­ճակ ու­նե­ցող մարդ­կանց մա­սին են ֆիլ­մեր նկա­րա­հա­նում։ «Հա­վեր­ժա­կան շար­ժու­մի» հե­րո­սու­հին ու­նի տաք ան­կյուն, իր աշ­խար­հը, կա­յա­ցած ու հան­դարտ կյան­քով կին է։
-Ա­յո, ճիշտ նկա­տե­ցիք, վա­վե­րագ­րա­կան կի­նո­յում հա­ճա­խա­կի է շա­հարկ­վում և ծանր կա­ցու­թյան մեջ գտն­վող բա­ցա­սա­կան հե­րոս­նե­րի կյան­քը։ Իմ ֆիլ­մում դրա­մա­տիզ­մի պա­կաս չկա. հե­րո­սու­հին դրա­մա­տիկ կյան­քով է ապ­րել, տաք տե­ղի հա­մար նա վճա­րել է իր ջան­քե­րով, ա­ռող­ջու­թյամբ։ Ճիշտ եք նկա­տել, որ հե­րոս­ներս ու­նեն ի­րենց աշ­խար­հը, փի­լի­սո­փա­յու­թյու­նը, ինչն էլ ինձ գրա­վում է։ Ես շեշ­տը դնում եմ հե­րո­սի նե­րաշ­խար­հի և դրա բա­ցա­հայտ­ման վրա, ոչ` ար­տա­քին գոր­ծոն­նե­րի։
-Ին­չու՞ «Հա­վեր­ժա­կան շար­ժում», և որ­տե­ղի՞ց հա­մոզ­մուն­քը, որ ո­չինչ չի վեր­ջա­նում, ինչ­պես նշ­վում է ֆիլ­մի վեր­ջում։
-Դա հե­րո­սու­հու կար­ծիքն է, ու ֆիլ­մը հիմ­նա­վո­րում է այդ կար­ծի­քը։ Հա­վեր­ժա­կան շար­ժում, ո­րով­հետև հե­րո­սու­հին ա­նընդ­հատ շարժ­ման մեջ է, գոր­ծում է միա­ժա­մա­նակ տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով, ա­ռաջ է շարժ­վում նաև հոգևոր զար­գաց­ման տե­սան­կյու­նից։ Այն­պես որ, այս ֆիլ­մում ա­վե­լի շատ ներ­կա­յաց­րել եմ մար­դուն ոչ թե կյան­քի վայ­րի­վե­րում­նե­րի մեջ, ինչ­պես հա­ճախ ար­վում է, այլ վայ­րի­վե­րում­նե­րից հե­տո։
-Ի՞նչ դժ­վա­րու­թյուն­ներ կա­յին ֆիլ­մը նկա­րա­հա­նե­լիս։
-Ա­մե­նա­բար­դը տի­կին Հա­կո­բյա­նի հա­մա­ձայ­նու­թյու­նը, վս­տա­հու­թյու­նը ձեռք բե­րելն էր։
-Ֆիլմն ի՞նչ ճա­նա­պարհ է անց­նե­լու։
-Դեռ փակ ցու­ցադ­րու­թյուն է ե­ղել, ին­չը շատ կարևոր էր` հաս­կա­նա­լու հա­մար հան­դի­սա­տե­սի ա­ձա­գան­քը։ Նպա­տակ ու­նեմ փա­ռա­տո­նե­րի ու­ղար­կե­լու, բայց հա­մա­վա­րա­կը խա­փա­նեց ա­մեն ինչ։ Պետք է սպա­սեմ։
-Ի՞նչ եք ա­նում հա­մա­վա­րա­կի օ­րե­րին, ի՞նչ ծրագ­րեր ու­նեք։ Կա­րե­լի՞ է ա­սել, որ ֆիլ­մար­տադ­րու­թյու­նը կանգ է ա­ռել թե՛ սահ­մա­նա­փա­կում­նե­րի պատ­ճա­ռով, թե՛ խթան չու­նե­նա­լու, թե՛ տի­րող տրա­մադ­րու­թյուն­նե­րի։
-Ծրագ­րեր շատ ու­նեի, բայց ներ­կա ի­րա­վի­ճա­կում ոչ մի հե­ռան­կար չեմ տես­նում։ Փոր­ձում եմ մնալ ջրի ե­րե­սին, ա­նել այն ա­մե­նը, ինչ հնա­րա­վոր է՝ ո­լոր­տից չկտր­վե­լու հա­մար։ Ինձ և շա­տե­րի հա­մար ա­նակն­կալ էին այս բար­դու­թյուն­նե­րը, բայց չեմ ու­զում դժ­գո­հել, ա­վե­լի լավ է ՝ ա­ռող­ջու­թյուն ու համ­բե­րու­թյուն մաղ­թեմ բո­լո­րիս։


Զրույցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ