Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Այս օ­րե­րի մի­ջազ­գա­յին ար­ձա­գան­քից պետք է հետևու­թ­յուն­ներ ա­նել

Այս օ­րե­րի մի­ջազ­գա­յին ար­ձա­գան­քից պետք է հետևու­թ­յուն­ներ ա­նել
21.07.2020 | 14:22

Ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը պա­տե­րազ­մով գծում է սահ­մա­նը, սա­կայն այն ամ­րա­նում ու ճա­նաչ­վում է դի­վա­նա­գի­տու­թյամբ։ Այս օ­րե­րին մեր հրա­մա­նա­տար­ներն ու զին­վոր­նե­րը դի­վա­նա­գի­տա­կան նոր օ­րա­կարգ են թե­լադ­րում Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան վեր­նա­խա­վին՝ պա­րարտ հող ստեղ­ծե­լով դի­վա­նա­գի­տա­կան ձեռք­բե­րում­նե­րի և հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար։ Ռազ­մա­կան գոր­ծըն­թաց­նե­րը նաև յու­րա­հա­տուկ փոր­ձու­թյան շր­ջան էին մեր իշ­խա­նու­թյան հա­մար, որ պետք է այս օ­րե­րի մի­ջազ­գա­յին ար­ձա­գան­քից, կա­ռույց­նե­րի ու եր­կր­նե­րի պահ­ված­քից հաս­կա­նա, թե 2 տար­վա ըն­թաց­քում ինչ է ա­րել ու որ­տեղ է սխալ­վել։ Պետք է հաշ­վի նս­տել այդ ա­մե­նի հետ, որ­պես­զի ճիշտ հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռուց­վեն, բաց­թո­ղում­նե­րից դա­սեր քաղ­վեն։


Ինչ­պես ե­րեկ, այն­պես էլ այ­սօր բա­նակն իր բարձ­րու­թյան վրա է, այս հար­ցում երկ­րորդ կար­ծիք չկա, բայց դի­վա­նա­գի­տու­թյու­նը, ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­ներն առն­վազն մտո­րե­լու տե­ղիք են տա­լիս։ Ի վեր­ջո, պե­տու­թյուն­նե­րի ամ­րու­թյան, զար­գաց­ման ա­ռա­հա­վատ­չյան նաև կա­յուն և վս­տա­հե­լի հա­րա­բե­րու­թյուն­ներն են գոր­ծըն­կեր­նե­րի, դաշ­նա­կից եր­կր­նե­րի հետ։ ՈՒ թող ոչ մեկն այս ա­մե­նի տակ չհաս­կա­նա ինք­նա­վա­րու­թյան սա­սա­նում կամ ինչ-որ մե­կի կցորդ լի­նե­լու հան­գա­մանք, ո­րով­հետև երբ, օ­րի­նակ, խո­սում են Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին, հան­կարծ ծն­վում են իբր ինք­նա­վա­րու­թյան «մար­տիկ­ներ» ու կա­տա­ղի պայ­քա­րում, թե ա­հա՜, ռու­սա­սեր­ներ, ան­հայ­րե­նիք­ներ ու էլ չգի­տեմ ինչ ու ինչ։ Իսկ խոսքն ըն­դա­մե­նը ճիշտ դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քի, շեշ­տադ­րում­նե­րի մա­սին է և ա­մե­նա­կարևո­րը (ի դեպ, բո­լոր եր­կր­նե­րի և նաև պաշ­տո­նյա­նե­րի պա­րա­գա­յում)` վս­տա­հու­թյունն ու կա­յու­նու­թյունն է։ Ոչ մե­կը լուրջ չի ըն­դու­նում մի երկ­րի, ո­րի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյունն ա­մեն օր տար­բեր ե­րանգ­ներ է ստա­նում, ուղ­ղու­թյուն­ներ փո­խում։ Պի­տի սթափ նա­յել ի­րո­ղու­թյուն­նե­րին, Հա­յաս­տա­նը դեռ զար­գաց­ման այն մա­կար­դա­կում չէ, ին­քա­բա­վու­թյան այն­պի­սի աս­տի­ճա­նում չէ, որ կա­րող է ի­րեն շռայ­լու­թյուն թույլ տալ աջ ու ձախ հա­րա­բե­րու­թյուն­ներ փչաց­նել, սրեր ճո­ճել այս կամ այն գոր­ծըն­կեր երկ­րի դեմ, ինչ է ցույց տա, թե ժո­ղովր­դա­վա­րու­թյան, ինք­նա­վա­րու­թյան «բաս­տիոն» է։ Ի վեր­ջո, մի մո­ռա­ցեք նաև, թե աշ­խար­հագ­րո­րեն որ­տեղ ենք, ով է մեզ շր­ջա­պա­տում և ում կո­կոր­դին ենք մնա­ցել։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 4493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ