Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քայլ առ քայլ, ա­նուն առ ա­նուն նա­հան­ջում ենք հա­յութ­յու­նից»

«Քայլ առ քայլ, ա­նուն առ ա­նուն նա­հան­ջում ենք հա­յութ­յու­նից»
28.07.2020 | 00:39

ՀՀ կր­թու­թյան‚ գի­տու­թյան‚ մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը ներ­կա­յաց­րել է հան­րակր­թու­թյան պե­տա­կան ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի և օ­րի­նա­կե­լի ծրագ­րե­րի նա­խա­գի­ծը, որն այժմ հան­րա­յին քն­նարկ­ման փու­լում է: Այդ նա­խա­գի­ծը խիստ քն­նա­դա­տու­թյան է ար­ժա­նա­ցել մաս­նա­գետ­նե­րի ու հան­րու­թյան կող­մից։ Մաս­նա­վո­րա­պես‚ գրա­կա­նու­թյան ու­սում­նա­ռու­թյան հա­յե­ցա­կար­գում, նե­րառ­ված չեն 5-րդ դա­րի հայ պատ­մագ­րու­թյու­նը, ա­ռա­կագ­րու­թյու­նը, Մաշ­տո­ցը, Խո­րե­նա­ցին, Նա­րե­կա­ցին, Շնոր­հա­լին, Քու­չա­կը, Սա­յաթ-Նո­վան։ Թե­մա­յի շուրջ մեր զրու­ցա­կիցն է գրա­կա­նա­գետ ԴԱ­ՎԻԹ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱ­ՆԸ։

-Պա­րոն Գաս­պա­րյան‚ այն տպա­վո­րու­թյունն է‚ թե կր­թու­թյան‚ գի­տու­թյան‚ մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նում որ­տեղ տես­նում են «հայ» բա­ռը‚ հա­նում են։ Նույ­նը և «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­յի պա­րա­գա­յում. ցան­կա­նում են այս ա­ռար­կա­յից հա­նել «հայ» բա­ռը։
-Ե­թե հայ մարդն է «հայ» բա­ռից խրտ­նում‚ ա­պա մտա­ծել է տա­լիս այդ մար­դու հայ լի­նե­լու վե­րա­բե­րյալ։ Հայ մար­դը պետք է մտա­ծի հա­յու­թյու­նը բազ­մա­պատ­կե­լու մա­սին‚ ու­ժե­ղաց­նի‚ ըն­դար­ձա­կի և՛ ո­գե­պես‚ և՛ գա­ղա­փա­րա­պես։ Ե­թե դեմ է այդ ար­ժեք­նե­րին‚ ու­րեմն իր տե­ղում չէ։ Գու­ցե նաև դա է պատ­ճա­ռը‚ որ վեր­ջին տա­րի­նե­րին այս­քան ար­տա­գաղթ ե­ղավ‚ և նրանք‚ ո­րոնք ի­րենց գու­ցե և ար­ժա­նի չէին հա­մա­րում հայ լի­նե­լու‚ փո­խե­ցին ի­րենց բնա­կա­վայ­րը‚ ին­չը նշա­նա­կում է‚ որ մեկ սե­րունդ հե­տո ար­դեն նրանց զա­վակ­ներն ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյու­նը կփո­խեն։ Սա խայ­տա­ռա­կու­թյուն է։ Այս ա­մե­նը մենք պետք է կան­խենք։ Մենք հայ ժո­ղովր­դի ո­գե­ղեն սահ­ման­նե­րի պա­հա­պան­ներն ենք‚ մենք հպար­տա­նում ենք‚ որ բա­նա­կը‚ հրա­մա­նա­տար­նե­րը‚ զին­վոր­ներն ա­մուր կանգ­նած են դիր­քե­րում և դիր­քեր են նվա­ճում‚ որ­պես­զի ա­մուր պա­հեն մեր հայ­րե­նի­քը։ Բայց մենք ներ­սում մեր գա­ղա­փա­րա­կան դիր­քե­րը զի­ջում ենք։ Քայլ առ քայլ‚ ա­նուն առ ա­նուն նա­հան­ջում ենք հա­յու­թյու­նից։ Ա­յո՛‚ մենք հայ­տն­վել ենք բաց հա­սա­րա­կարգ կոչ­ված հա­մա­կար­գում‚ խոր­հր­դա­յի­նը փակ հա­մա­կարգ էր‚ բայց դա չի նշա­նա­կում‚ որ պետք է հե­ռա­նանք ազ­գա­յին ար­ժեք­նե­րից։ Ազ­գա­յին ար­ժեք­ներն ա­մեն կերպ պետք է պահ­պան­վեն։ Ե­թե հե­ռա­ցանք ազ­գա­յին ար­ժեք­նե­րից‚ ու­րեմն և՛ սահ­ման պա­հելն է ի­զուր‚ և՛ դպ­րո­ցում ա­շա­կեր­տին կր­թու­թյան տա­լը‚ և՛ այս դա­սագր­քե­րի շուրջ վեճն է ի­զուր։ Հիմ­նա­կան հար­ցե­րը ե­թե ճիշտ դնենք‚ լրա­ցում­նե­րը ճիշտ կա­նենք։
-Գրա­կա­նու­թյան ծրագ­րից ցան­կա­նում են հա­նել մի շարք հե­ղի­նակ­նե­րի՝ Մաշ­տոց‚ Խո­րե­նա­ցի‚ Նա­րե­կա­ցի‚ Սա­յաթ-Նո­վա և այլն…
-Ձեր թվար­կած հե­ղի­նակ­ներն ի­րենց տեղն ու նշա­նա­կու­թյունն ու­նեն դպ­րո­ցում հայ ե­րե­խա­յին հա­յե­ցի դաս­տիա­րա­կե­լու գոր­ծում։ Ազ­գա­յին ար­ժեք­նե­րի վրա է սե­րուն­դը դառ­նում հի­շո­ղու­թյան կրող։ Ե­թե այդ հի­շո­ղու­թյու­նը ջն­ջում ենք‚ սե­րուն­դը դառ­նում է ան­տար­բեր իր ան­ցյա­լի ու ար­ժեք­նե­րի հան­դեպ։ Հարցն այն չէ‚ որ «հայ» բառն է ջնջ­վում դպ­րո­ցի դա­սագր­քի վրա­յից‚ ջնջ­ված է հայ գրա­կա­նու­թյու­նը‚ դրա հա­մար էլ «հայ» բա­ռը բա­ցա­կա­յում է։ Սո­դոմ-Գո­մոր են դարձ­րել ա­մեն ինչ‚ խառ­նել ի­րար՝ ար­տա­սահ­մա­նյան գրա­կա­նու­թյուն‚ ո­րոշ հայ հե­ղի­նակ­ներ‚ ժա­մա­նա­կա­կից գրող­ներ։ Դպ­րո­ցում ա­մեն ինչ պետք է հա­մա­կարգ­ված լի­նի։ 10-12-րդ դա­սա­րան­նե­րի դա­սագր­քե­րը կոչ­վում են «Հայ գրա­կա­նու­թյուն»‚ և ե­րե­խան ու­սում­նա­սի­րում է հայ գրա­կա­նու­թյան պատ­մու­թյան զար­գաց­ման օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րը՝ իր նշա­նա­վոր դեմ­քե­րի եր­կե­րի մի­ջո­ցով։ Դա կլի­նի Կո­րյու­նի «Վարք Մաշ­տո­ցի»-ն‚ Մով­սես Խո­րե­նա­ցու «Հա­յոց պատ­մու­թյու­նը» կամ այլ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն։ Այն թյուր գի­տակ­ցու­թյան են‚ թե դա պատ­մագ­րու­թյուն է։ Ո՛չ‚ որ­քան դա պատ­մագ­րու­թյուն է‚ այն­քան էլ գրա­կա­նու­թյուն է‚ ա­ռաս­պե­լա­բա­նու­թյուն։ Գրա­կա­նու­թյու­նը միայն գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյու­նը չէ‚ բա­նա­հյու­սա­կան ար­ժեք­ներ կան‚ այն‚ ինչ Խո­րե­նա­ցին գրի է ա­ռել։ Այս ա­մե­նը հույժ կարևոր է հա­յին հայ պա­հե­լու հա­մար‚ և դրա­նով է‚ որ հայ գրա­կա­նու­թյու­նը տար­բեր­վում է այլ գրա­կա­նու­թյուն­նե­րից։ Մեր գրա­կա­նու­թյունն ա­մե­նա­կարևոր մի բան ու­նի‚ և դա կոչ­վում է պատ­մա­կան հի­շո­ղու­թյուն։ Ե­թե այդ պատ­մա­կան հի­շո­ղու­թյու­նը ջնջ­վի‚ մեզ հա­մար շատ վատ կլի­նի։
-Սա դեռ նա­խա­գիծ է։ Ով­քե՞ր են մշա­կել այդ նա­խա­գի­ծը։
-Ա­յո՛‚ նա­խա­գիծ է‚ սա­կայն նա­խա­գի­ծը հեշտ չի ստեղծ­վում‚ եր­կու տա­րի շա­րու­նակ այդ խում­բը շատ մեծ հո­նո­րար­ներ է ստա­ցել։ Սա պե­տա­կան‚ ազ­գա­կեր­տիչ ծրա­գիր է‚ ո­րի հետ խա­ղալ չի կա­րե­լի։ Ի­րա­վունք չու­նեն։ Դուք ա­սում եք‚ որ սա դեռ նա­խա­գիծ է‚ սա­կայն նա­խագ­ծե­րը‚ ըստ էու­թյան‚ կրում են ա­պա­գա ո­րոշ­ման ամ­բողջ ծան­րու­թյու­նը։ Տես­նե­լով‚ որ ընդ­դի­մա­խոս­նե­րը շատ են‚ ա­սա­ցին‚ թե դա սևագ­րու­թյուն է։ Լավ‚ չե՞ք ա­մա­չում‚ սևագ­րու­թյու­նը հրա­պա­րա­կել եք որ­պես քն­նարկ­ման նյու՞թ։ Սևագ­րու­թյու­նը պա­հեք ձեր գզ­րոց­նե­րում։ Այս­տեղ մեղ­քը խմ­բի­նը չէ։ Խում­բը գու­մա­րը ստա­ցել է‚ իր գործն ա­րել է իր հաս­կա­ցա­ծու­թյան‚ «փչա­ցա­ծու­թյան» չա­փով։ Այս­տեղ կարևո­րը նա­խա­րա­րու­թյունն է‚ իսկ նա­խա­րա­րու­թյու­նը հա­կա­քայ­լեր է կա­տա­րում կր­թու­թյան հա­մա­կար­գի դեմ։ Էդ նա­խա­րա­րու­թյու­նը չէ՞ր‚ որ փա­կեց կր­թու­թյան ազ­գա­յին ինս­տի­տու­տը‚ էդ նա­խա­րա­րու­թյու­նը չէ՞ր‚ որ փա­կեց 10 ա­նուն ամ­սա­գիր՝ հաս­ցեագր­ված դպ­րո­ցին‚ էդ նա­խա­րա­րու­թյու­նը չէ՞ր‚ որ այն այ­լա­սեր­վա­ծի մա­սին ֆիլ­մի հա­մար գու­մար տրա­մադ­րեց‚ էդ նա­խա­րա­րու­թյու­նը չէ՞ր‚ որ «Հու­զանք ու զան­գը» բե­մադ­րե­լու հա­մար գու­մար հատ­կաց­րեց‚ հե­տո ա­սաց՝ տե­ղյակ չէինք։ Հի­մա կա­րող են ա­սել՝ այս նա­խագ­ծին էլ տե­ղյակ չենք։
-Իսկ մաս­նա­գետ­նե­րը պատ­րաստ­վու՞մ են հա­մախ­մբ­ված խոս­քով‚ ա­ռա­ջարկ­նե­րով հան­դես գա­լու այս նա­խագ­ծի դեմ։
-Մաս­նա­գետ­ներն ա­ռայժմ քն­նար­կում են‚ ար­տա­հայ­տում են ի­րենք կար­ծի­քը։ Այն‚ ինչ ներ­կա­յաց­վել է‚ խո­տե­լի է։ Պետք է ամ­բող­ջո­վին մեր­ժել‚ նո­րը ստեղ­ծել։ Հա­կա­ռակ դեպ­քում մաս­նա­գետ­նե­րը պատ­րաստ են հան­դես գա­լու բաց նա­մա­կով՝ հա­րյու­րա­վոր ստո­րագ­րու­թյուն­նե­րով պաշտ­պա­նե­լով ազ­գա­յին ար­ժեք­ներն ընդ­դեմ այս ոտ­նձ­գու­թյուն­նե­րի։

Զրու­ցեց
Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 9634

Մեկնաբանություններ