Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Պուտինն ԱՄՆ-ին երկխոսության կոչ է արել

Պուտինն ԱՄՆ-ին երկխոսության կոչ է արել
25.09.2020 | 23:47

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համայն աշխարհին, այդ թվում՝ ԱՄՆ-ին կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության կոչ է արել՝ հրապարակելով առաջարկներ և ընդգծելով, որ թվային ոլորտում զանգվածային առճակատման մեծ ռիսկ կա: Նա ասել է, որ ժամանակակից աշխարհի գլխավոր ռազմավարական մարտահրավերներից մեկը թվային ոլորտում մասշտաբային առճակատման առաջացման ռիսկն է: «Դրա կանխման առանձնահատուկ պատասխանատվությունը կրում են միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտի առանցքային խաղացողները»,-հայտարարել է Պուտինը:


ՌԴ նախագահն ընդգծել է, որ ցանկանում է ևս մեկ անգամ դիմել ԱՄՆ-ին՝ տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագործարկման համար համալիր քայլերի փաթեթին հավանություն տալու առաջարկով: Պուտինն առաջարկել է վերականգնել միջազգային կիբեռանվտանգության ապահովման հարցերով բարձր մակարդակով լիամասշտաբ երկկողմ կանոնավոր միջգերատեսչական երկխոսությունը: Նա Վաշինգտոնին կոչ է արել փոխընդունելի ձևաչափով փոխանակվել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով մեկը մյուսի ներքին գործերին, այդ թվում՝ ընտրական գործընթացներին չմիջամտելու երաշխիքներով:


Պուտինը շեշտել է, որ ռուս-ամերիկյան պրոֆեսիոնալ փորձագիտական երկխոսությունը պետք է ընթացք ստանա՝ չդառնալով երկու երկրների քաղաքական տարաձայնությունների գերին: «Այս քայլերն ուղղված են մեր պետությունների միջև վստահության մակարդակի բարձրացմանը, մեր ժողովուրդների անվտանգության ապահովմանն ու բարգավաճմանը: Դրանք էական ներդրում կլինեն տեղեկատվական ոլորտում համաշխարհային խաղաղության կառուցման հարցում»,-ասել է ՌԴ նախագահը: Դիմելով բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին՝ Պուտինն առաջարկել է համաշխարհային համաձայնագիր ստորագրել, որ
պետությունները պարտավորվում են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրար առաջինը հարված չհասցնել:

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ