Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Խա­ղաղ պայ­ման­նե­րում էլ չկորց­նենք այդ նե­րու­ժը

Խա­ղաղ պայ­ման­նե­րում էլ չկորց­նենք այդ նե­րու­ժը
29.09.2020 | 00:45

Այն ան­նա­խա­դեպ ազ­գա­յին հա­մախմ­բու­մը, որ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ­նե­րում տե­ղի է ու­նե­նում Հա­յաս­տա­նում, ա­մեն ան­գամ զար­մաց­նում է ու ոգևո­րում։ Ա­րագ բռուն­ցք­վե­լու այս կա­րո­ղու­թյունն ա­մե­նա­թանկ բանն է, որն ի զո­րու է փշ­րե­լու ցան­կա­ցած պատ­նեշ։ Ադր­բե­ջանն ա­մեն ան­գամ պարտ­վում ու ձա­խող­վում է ոչ այն պատ­ճա­ռով, որ գեր­ժա­մա­նա­կա­կից ռազ­մա­տեխ­նի­կան չի կա­րո­ղա­նում ճիշտ գոր­ծի դնել, չու­նի բա­վա­րար սպա­ռա­զի­նու­թյուն, մարդ­կա­յին ռե­սուրս, այլ հենց այն պատ­ճա­ռով, որ նրա բա­նա­կում շատ են վարձ­կան­նե­րը, սե­փա­կան զին­վորն էլ ու­նակ չէ հե­րո­սու­թյան։ Իսկ մենք ազ­գո­վին ենք պա­տե­րազմ մղում, ա­ռաջ­նագ­ծում կանգ­նած մեր զին­վո­րը պատ­րաստ է ինք­նա­զո­հու­թյան, հե­րո­սու­թյան, ո­րով­հետև սե­փա­կան հողն է պաշտ­պա­նում։ Սա է մեր և թշ­նա­մու տար­բե­րու­թյու­նը։


Սա­կայն մենք էլ վատ սո­վո­րու­թյուն ու­նենք, խա­ղաղ պայ­ման­նե­րում այդ նե­րու­ժը չենք կա­րո­ղա­նում ճիշտ ուղ­ղոր­դել, փո­շիաց­նում ու մս­խում ենք միաս­նա­կա­նու­թյու­նը, ա­մեն օր մի կու­սակ­ցու­թյուն ու քա­ղա­քա­կան միա­վոր ենք ստեղ­ծում, ինչ է թե մեր ճիշտն ա­ռաջ տա­նենք, մենք լի­նենք կենտ­րո­նում։ Ներ­սից մեր ու­ժե­րը ջլա­տե­լով՝ եր­կիրն ու բա­նա­կի թի­կունքն ենք օր օ­րի թու­լաց­նում։ Մի պահ պատ­կե­րաց­նենք, թե առ­կա դժ­վա­րու­թյուն­ներն ինչ­քան ա­րագ ու հա­մախ­մբ­ված կա­րող ենք լու­ծել՝ ու­նե­նա­լով նույն միաս­նա­կա­նու­թյու­նը, հա­մե­րաշ­խու­թյու­նը, գոր­ծին լծ­վե­լու նույն պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը։ Ա­վաղ։ Օր­հա­սա­կան պա­հե­րին է միայն արթ­նա­նում մի­մյանց թև-թի­կունք լի­նե­լու, բռուն­ցք­վե­լու ան­հա­վա­տա­լի ու­ժը։ Զար­գա­ցած եր­կիր ու­նե­նա­լու հրա­մա­յա­կա­նը մեզ պար­տադ­րում է պա­տե­րազ­մա­կան օ­րե­րի անձ­նա­զո­հու­թյամբ լծ­վել պե­տա­կա­նա­շի­նու­թյան գոր­ծին, սա էլ մի յու­րա­հա­տուկ կռիվ է, բայց ոչ մի­մյանց դեմ, այլ տա­րի­ներ ի վեր կու­տակ­ված խն­դիր­նե­րի, օ­տա­րա­ծին երևույթ­նե­րի, ո­րոնք սպառ­նում են մեր ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գին։ Խա­ղա­ղու­թյունն էլ փոր­ձու­թյան շր­ջան է, ա­վե­լի լա­վը դառ­նա­լու, ա­վե­լի լավ եր­կիր կեր­տե­լու, պա­ռակտ­վա­ծու­թյու­նը, քայ­քա­յիչ սեր­մե­րը մեր հո­ղից վե­րաց­նե­լու և հե­րոս տղեր­քի ա­րյան գնով պահ­վող եր­կի­րը նրանց ար­ժա­նի դարձ­նե­լու շր­ջան։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ