Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Սուտ հայ­րե­նա­սեր­նե­րին հե­րիք է լսենք, մենք մեր պատ­մու­թ­յան մեջ հս­կա­յա­կան կո­րուստ­ներ ենք ու­նե­ցել հենց այդ դե­մա­գոգ­նե­րի պատ­ճա­ռով»

«Սուտ հայ­րե­նա­սեր­նե­րին հե­րիք է լսենք, մենք մեր պատ­մու­թ­յան մեջ հս­կա­յա­կան կո­րուստ­ներ ենք ու­նե­ցել հենց այդ դե­մա­գոգ­նե­րի պատ­ճա­ռով»
29.09.2020 | 00:52

Չնա­յած ռազ­մա­կան բուռն գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, Ար­ցա­խում մար­դիկ շատ պինդ կանգ­նած են ի­րենց հո­ղին և ա­մեն ինչ ա­նում են ի­րենց գո­յու­թյան ի­րա­վուն­քը պաշտ­պա­նե­լու հա­մար։ Ար­ցա­խի պահ­պա­նո­ղա­կան կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար ԴԱ­ՎԻԹ ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում, խո­սե­լով ար­ցախ­ցի­նե­րի տրա­մադ­րու­թյան մա­սին, ա­սաց. «Տրա­մադ­րու­թյուն­նե­րը բնո­րոշ են հե­րո­սա­կան երկ­րին, ոչ մի խու­ճապ չկա, ե­րե­խա­նե­րը բա­կե­րում խա­ղում են, բժիշկ­նե­րը բարձր մա­կար­դա­կով կա­տա­րում են ի­րենց մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը՝ բու­ժե­լով վի­րա­վոր­նե­րին։ Բա­նա­կը սխ­րա­գոր­ծու­թյուն­ներ է կա­տա­րում ու մեծ կո­րուստ­ներ հասց­նում թշ­նա­մուն, հա­սա­րա­կու­թյունն էլ հաս­տա­տա­կամ է, զգում է մայր Հա­յաս­տա­նի, ողջ հա­յու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը։ Այլ տար­բե­րակ չկա՝ ջար­դե­լու ենք 100 տո­կո­սով։ Թող որևէ մե­կի մեջ ան­գամ կաս­կած չլի­նի»։

-Այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ հս­տակ ու ան­թա­քույց երևում է Թուր­քիա­յի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը։ Փաս­տո­րեն Հա­յաս­տա­նը, այս­պես ա­սած, եր­կու «ճա­կա­տով» է կռ­վում՝ և Թուր­քիա­յի, և Ադր­բե­ջա­նի դեմ։ Դի­վա­նա­գի­տա­կան հար­թա­կում ինչ­պե՞ս պետք է այս տան­դե­մը ներ­կա­յաց­վի։
-Ի­րա­կա­նում ա­ռայժմ ոչ թե եր­կու ճա­կա­տով, այլ թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­տեղ զի­նու­ժի դեմ ենք կռ­վում, Թուր­քիան չի բա­ցել երկ­րորդ ճա­կա­տը, սա­կայն շատ կարևոր է, որ չթող­նենք երկ­րորդ ճա­կա­տը բա­ցի։ Իսկ դրա հա­մար լա­վա­գույն տար­բե­րա­կը դե­մա­գոգ­նե­րից, քա­ղա­քա­կան թա­փա­ռա­կան­նե­րից հե­ռու մնալն է, ո­րոնք գո­ռում են, թե պետք է ռու­սա­կան ռազ­մա­բա­զան Հա­յաս­տա­նից հա­նենք, այս ա­նենք, այն ա­նենք։ Մենք կա­րող ենք Թուր­քիա­յին թու­լաց­նել, չե­զո­քաց­նել միայն ար­տա­քին ճիշտ հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցե­լով, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հս­տակ ուղ­ղու­թյուն որ­դեգ­րե­լով, ի­մա՝ մեր եղ­բայ­րա­կան եր­կր­նե­րի՝ Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի, ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներ զար­գաց­նե­լով, որ­պես­զի Թուր­քիան երկ­րորդ ճա­կա­տը չբա­ցի։ Իսկ այդ եր­կիրն այ­սօր ա­վե­լի է լկ­տիա­ցել, դեռ մի ուղ­ղու­թյամբ են բա­ցեի­բաց հար­ձակ­վում, իսկ այս ազ­դան­շա­նը ոչ մի դեպ­քում չպետք է ան­տե­սել։ Սուտ հայ­րե­նա­սեր­նե­րին հե­րիք է լսենք, մենք մեր պատ­մու­թյան մեջ հս­կա­յա­կան կո­րուստ­ներ են ու­նե­ցել հենց այդ դե­մա­գոգ­նե­րի պատ­ճա­ռով։ Դրա հա­մար պի­տի հաս­կա­նանք՝ ինչ ու­նենք, ով ենք մենք, ինչ ռե­սուրս­նե­րի ենք տի­րա­պե­տում, ո­րոնք են մեր թույլ և ու­ժեղ կող­մե­րը, ինչ պի­տի ա­նել, որ այդ հա­կա­ռա­կորդ­նե­րին կա­րո­ղա­նանք հաղ­թել։ Այս պա­հին Թուր­քիան ան­նա­խա­դեպ ձևով ընդգրկված է այս հա­կա­մար­տու­թյան մեջ՝ և զին­տեխ­նի­կա­յով, և վարձ­կան­նե­րով, և ի­րենց սպա­յա­կան կազ­մով։ Ան­գամ ռազ­մա­կան ողջ բա­զա­յով տե­ղա­կայ­վել է Նա­խիջևա­նում։ Մեր հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րում և ռազ­մա­կան հա­յե­ցա­կար­գե­րում այս գոր­ծոն­նե­րը չենք կա­րող հաշ­վի չառ­նել։
-Այ­սօր մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը նույն հար­թու­թյան մեջ է դնում հայ­կա­կան կող­մին և իս­կա­կան ագ­րե­սո­րին` հար­ձա­կում գոր­ծած Ադր­բե­ջա­նին։ Դուք ին­չո՞վ եք պայ­մա­նա­վո­րում այն հան­գա­ման­քը, որ նրանց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում եր­կու կող­մի միջև հա­վա­սա­րու­թյան նշան է դր­վում։
-Մենք ընդ­հան­րա­պես չպետք է մեր հույ­սը դնենք որևէ կա­ռույ­ցի, մի­ջազ­գա­յին հան­րու­թյան վրա, թե ին­չու նրանք չեն ար­ձա­գան­քում կամ մեզ հա­մար ոչ ըն­դու­նե­լի ձևով են ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տում։ Իսկ ին­չու՞ պի­տի ար­ձա­գան­քեն։ Ար­դա­րու­թյու՞ն ենք ու­զում, իսկ աշ­խար­հում ար­դա­րու­թյուն կա՞։ Աշ­խար­հում կան շահ, խելք, հմ­տու­թյուն, ե­թե այս ա­մե­նը մենք որ­դեգ­րենք, հույս­ներս չենք դնի ինչ-որ կա­ռույց­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի վրա (ան­շուշտ, այդ հայ­տա­րա­րու­թյուն­ներն էլ են կարևոր, բայց մեր 30 տար­վա պատ­մու­թյու­նը ցույց է տվել, որ այդ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը մեծ ազ­դե­ցու­թյուն չու­նեն)։ Ա­վե­լի մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նեն մեր ռազ­մա­քա­ղա­քա­կան, եղ­բայ­րա­կան դաշ­նա­կից եր­կր­նե­րի ոչ պաշ­տո­նա­կան խո­ղո­վակ­նե­րով քայ­լե­րը, թե ինչ են նրանք ձեռ­նար­կում Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի նկատ­մամբ։ Մնա­ցած ա­մեն ինչ զգաց­մուն­քայ­նու­թյուն է, իսկ մենք պետք է ու­նե­նանք սա­ռը դա­տո­ղու­թյուն։ Պի­տի հաս­կա­նանք, որ մեր երկ­րի շա­հերն ա­ռաջ­նա­յին են, բավ է, ժա­մա­նակն է դուրս գա­լու միա­միտ ու ան­միտ քն­նար­կում­նե­րի ծի­րից, թե աշ­խար­հը, այս կամ այն կա­ռույցն ինչ կա­սեն։ Հի­մա ա­սում են, է­լի, տես­նում ենք։ Ա­յո, այդ հար­թակ­նե­րում պի­տի մեր դիր­քո­րո­շու­մը ցույց տանք, բայց պի­տի գի­տակ­ցենք, որ մեր ա­պա­գան նրանց դիր­քո­րո­շու­մից չի կախ­ված։ Մեր ա­պա­գան կախ­ված է մեր բա­նա­կից, պրո­ֆե­սիո­նա­լիզ­մից, հայ­րե­նա­սի­րու­թյու­նից և ճիշտ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նից։ Այլ բա­նաձև չկա։
-Նա­խորդ օ­րե­րին Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­րա­նում ընդ­դի­մու­թյունն ու իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում էին, թե մեկ մի­լի­մետր էլ նա­հան­ջե­լու տեղ չու­նենք, այս պա­տե­րազ­մը մինչև վերջ պի­տի տա­նենք։ Մշ­տա­պես քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում հն­չում է այն տե­սա­կե­տը, թե մեզ տար­բեր ժա­մա­նակ­նե­րում կանգ­նեց­րել են։ Հե­ռա­նա­լով պա­թո­սա­խեղդ հայ­րե­նա­սի­րու­թյու­նից և միայն ամ­բիոն­նե­րից հայ­րե­նա­սի­րու­թյան մա­սին շա­ղակ­րա­տե­լուց, հաս­կա­նանք, թե որ­տե՞ղ է այն ող­ջա­խոհ սահ­մա­նը, ո­րը նա­հան­ջի մա­սին չի վկա­յի, ա­վե­լին, «մեզ կանգ­նեց­րին» ու նմա­նա­տիպ շա­հար­կում­ներ էլ այլևս չեն լի­նի։
-Մենք ար­դեն հա­սուն հա­սա­րա­կու­թյուն ենք, է­մո­ցիա­նե­րը կարևոր են, բայց ի­րո­ղու­թյուն­նե­րը պի­տի տես­նել այն­պես, ինչ­պես կան։ Նախ մեզ ոչ մե­կը չի կանգ­նեց­րել։ Հե­րիք է ա­մեն ան­գամ այդ մա­սին շա­հար­կում­ներ ա­նեն, մեր խն­դիր­նե­րը բար­դեն ու­րիշ­նե­րի վրա։ Մենք կանգ­նել ենք, ո­րով­հետև այդ­պես էր պետք։ 1994-ին դժ­վար էր ա­ռաջ գնալ, Ար­ցախն ա­րյու­նա­քամ էր ե­ղել, ի՞նչ է, կար­ծում էիք, որ կա­րո­ղա­նա­յինք ա­ռաջ գնալ, չէի՞նք գնա։ Հա­զար ու մի խն­դիր կա, ա­նընդ­հատ փոր­ձում են ար­հես­տա­կան խն­դիր­ներ ստեղ­ծել, ու­րիշ­նե­րի վրա բար­դել հար­ցե­րը, սրել, վա­տաց­նել մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը եղ­բայ­րա­կան եր­կր­նե­րի հետ։ Հա­ջորդ հան­գա­ման­քը. սա պա­տե­րազմ է, մենք չգի­տենք, թե այն ինչ ձևով է զար­գա­նա­լու, հի­մա ե­թե մի մի­լի­մետր կորց­րինք, բայց հնա­րա­վո­րու­թյուն ե­ղավ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու և հա­զա­րա­վոր կյան­քեր փր­կե­լու, ի՞նչ ենք ա­նե­լու։ Սա էա­կան հարց է։ Կե­նա­ցը շատ լավ բան է, բայց... Ի­հար­կե, մինչև վերջ կանգ­նե­լու ենք, այն­քան, ինչ­քան պետք է, ա­յո, նա­հան­ջե­լու տեղ չու­նենք, սա­կայն պի­տի հաս­կա­նանք, թե ինչ է պա­տե­րազ­մը։ Սրա­նով չեն վեր­ջա­նում մեր պա­տե­րազ­մը, պայ­քա­րը, ե­թե ան­գամ մենք հաղ­թենք։ Հա­կա­ռա­կոր­դը վա­ղը, մեկ տա­րի հե­տո է­լի է հար­ձա­կում գոր­ծե­լու։ Այ­սօր պի­տի ա­ռա­վե­լա­գույ­նը ճն­շենք հա­կա­ռա­կոր­դին, պահ­պա­նենք մեր դիր­քե­րը, ձևա­կա­նու­թյուն­նե­րի հետևից չընկ­նենք, նրանց ող­նա­շա­րը ջար­դենք ու տես­նենք, թե ինչ զար­գա­ցում­ներ են լի­նե­լու։ Չէ՞ որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյու­նը միայն ցան­կու­թյուն­նե­րի տի­րույ­թում չէ, ի­րա­կա­նու­թյու­նը պի­տի լավ հաս­կա­նանք, ինչ ու­ժեր են ընդգրկված այս ա­մե­նում, ինչ հար­ցեր են դր­ված։ Այն, որ պետք է հա­կա­ռա­կոր­դին ա­ռա­վե­լա­գույն վնաս հասց­նել, տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­քա­ղա­քա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը գո­նե չթող­նել, որ փոխ­վի, նվա­զա­գույն խն­դի­րը պի­տի լի­նի։
-Ակն­հայտ է, որ Թուր­քիա­յի նկր­տում­նե­րը շատ հե­ռուն գնա­ցող են, Հա­յաս­տա­նը նրա կո­կոր­դում է մնա­ցել, քա­նի որ խան­գա­րում է թյուր­քա­կան աշ­խար­հի հետ միա­նա­լուն ու մեծ դա­շինք ստեղ­ծե­լուն։ Այս ի­րա­վի­ճա­կը ճիշտ ըն­կալ­վու՞մ է դր­սում, նրանք գի­տակ­ցու՞մ են պա­հի սրու­թյու­նը, կկա­րո­ղա­նա՞ն ժա­մա­նա­կին կանգ­նեց­նել Թուր­քիա­յին։
-Ա­յո, սա ոչ թե պա­տե­րազմ է, պայ­քար է Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դեմ, այլ տա­րա­ծաշր­ջա­նում լայ­նա­մասշ­տաբ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի նա­խա­պատ­րաստ­ման, գլո­բալ փո­փո­խու­թյուն­նե­րի սկիզբ, հետևա­բար Թուր­քիա­յի նման պահ­ված­քը չի կա­րող ան­պա­տաս­խան մնալ։ Սա ակն­հայտ է։ Սա­կայն շատ բան կախ­ված է նաև մեզ­նից, թե մենք ինչ­պես ենք մեզ դրսևո­րում, ինչ­պես ենք հար­գում մեր եղ­բայր­նե­րին, ինչ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նենք։ Ե­թե որևէ մե­կը մտա­ծում է, որ ան­գամ մի ցուրտ խոսք ան­պա­տաս­խան է մնա­լու, այդ­պես չէ, պետք է բա­րե­կա­մու­թյու­նը փայ­փա­յել։ Սա բարդ գործ է։ Ժո­ղովր­դա­կան լավ խոսք կա. «Ըն­կե­րու­թյուն ա­նելն ա­մեն մի գյա­դա-գյու­դա­յի խել­քի բա­նը չէ»։ Նույնն է նաև քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում, պի­տի հաս­կա­նալ, թե ինչ է նշա­նա­կում ար­տա­քին աշ­խար­հի հետ աշ­խա­տել, խո­րա­թա­փանց մո­տե­նալ հար­ցե­րին։ Զգաց­մուն­քայ­նու­թյու­նը պի­տի նվա­զա­գույ­նի հասց­նել, պատ­րանք­նե­րի վրա հիմն­ված գայ­թակ­ղու­թյուն­նե­րը պի­տի կա­րո­ղա­նանք իս­պառ վե­րաց­նել։ Այ­լընտ­րան­քը մեզ հա­մար կա­րող է շատ վատ լի­նել։
-Այս օ­րե­րին Հա­յաս­տա­նի ընդ­դի­մու­թյու­նը կարևո­րում է Ար­ցա­խի հետ ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինք կն­քե­լը և Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լը։ Դուք այս հար­ցում ի՞նչ դիր­քո­րո­շում ու­նեք, հա­սու­նա­ցե՞լ է այդ գոր­ծըն­թաց­նե­րը սկ­սե­լու պա­հը։
-Այս հար­ցե­րում էլ պետք է լավ մտա­ծել։ Ճա­նաչ­մամբ այլևս հնա­րա­վոր չի լի­նե­լու բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ա­պա­հո­վել։ Ա­մեն ինչ կախ­ված է պա­տե­րազ­մից, ե­թե ա­ռա­ջի­կա օ­րե­րին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեն, ճա­նա­չու­մը ա­պա­գա­յի խն­դիր կդի­տարկ­վի։ Իսկ ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինքն ա­վե­լի հեշտ է կն­քել, քան ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չել։ Այս հար­ցում էլ զգաց­մուն­քայ­նու­թյու­նը խան­գա­րում է։ Իսկ ո՞վ չի ու­զում Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նաչ­վի, ո՞վ չի ու­զում, որ մենք միա­վոր­վենք, բայց հո ու­զե­լով չէ՞։ Օ­բյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյուն կա, գոր­ծըն­թաց­ներ, տար­բեր եր­կր­նե­րի շա­հեր կան, գոր­ծո­ղու­թյուն­ներ ու հա­կա­գոր­ծո­ղու­թյուն­ներ։ Ա­սել է՝ այս հար­ցին պետք է բազ­մա­կող­մա­նի մո­տե­նալ, ըն­թացքն ա­մեն ինչ ցույց կտա։
-2016-ի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո կարևոր­վում էր մեկ հարց, թե մենք այդ պա­տե­րազ­մից ինչ դա­սեր քա­ղե­ցինք, ինչ հետևու­թյուն­ներ ա­րե­ցինք։ Այ­սօր կր­կին նույն ի­րա­վի­ճա­կում ենք, ի­հար­կե, դեռ վաղ է շատ հար­ցեր նժա­րին դնել, այ­դու­հան­դերձ, ըստ Ձեզ` ի՞նչ հետևու­թյուն պի­տի ա­նել այս պա­տե­րազ­մից։
-Բո­լոր տե­սա­կի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից պետք է դա­սեր քա­ղել։ Ա­մե­նա­կարևո­րը՝ այս կամ այն գոր­ծըն­թա­ցը չպետք է շա­հար­կել։ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մը ևս ե­ղել է հե­րո­սա­մարտ։ Բո­լոր պա­տե­րազմ­ներն ու­նեն և ի­րենց նմա­նու­թյուն­նե­րը, և տար­բե­րու­թյուն­նե­րը։ Ան­շուշտ, պետք է դա­սեր քա­ղել, բայց ա­մեն ինչ դի­նա­միկ ձևով է զար­գա­նում։ Ապ­րի­լյան ու այս պա­տե­րազմ­նե­րը տար­բեր­վում են տեխ­նի­կա­կան և այլ բա­ղադ­րիչ­նե­րով։ Մենք ա­մեն ինչ պետք է վեր­լու­ծենք, բայց չքա­ղա­քա­կա­նաց­նենք ու շա­հար­կենք, որ­պես­զի ա­վե­լի շա­հե­կան դուրս գանք այս ա­մե­նից։ Իսկ որ հաղ­թե­լու ենք, միան­շա­նակ է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

նկերություն" />
Ռազմավարական գործընկերություն