Այսօր հայկական զինված ուժերը միանգամից մի քանի երկրի դեմ են կռվում։ Ուղիղ Ադրբեջանի և Թուրքիայի, իսկ ոչ պաշտոնապես՝ Պակիստանի ու Իսրայելի։ Ադրբեջանական կողմից Թուրքիայի գործուն մասնակցությամբ ոչ միայն Սիրիայից բերված վարձկաններ են կռվում, այլև ինչպես լրատվամիջոցներն են պնդում, Պակիստանի վարձկանները։ Ողջ ժամանակակից զինտեխնիկան ապահովում է Թուրքիան և Իսրայելը։ Այսինքն, Հայաստանը մեն-մենակ դուրս է եկել թուրքական աշխարհի ու թուրքամետ երկրների դեմ։ Այս անհամաչափ դիմակայությունը, ցավոք, մեզ մեծ կորուստներ տվեց ու դեռ տալիս է։ Հայկական երկու երկրներն ամուր կանգնած են այս կործանարար ալիքի դեմ, սակայն առանց դաշնակիցների, միայնակ այս պատերազմը շատ թանկ է նստելու մեզ վրա։