«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ինչ ընդ­դի­մու­թ­յու­նը, ինչ իշ­խա­նու­թ­յու­նը` ի­րար ար­ժեն

Ինչ ընդ­դի­մու­թ­յու­նը, ինչ իշ­խա­նու­թ­յու­նը` ի­րար ար­ժեն
02.10.2020 | 00:53

Աշ­խար­հին պա­տու­հա­սած հա­մա­ճա­րա­կի օ­րե­րին Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը, ար­հա­մար­հե­լով ըն­դուն­ված ու չըն­դուն­ված մարդ­կա­յին բո­լոր օ­րենք­նե­րը, հար­ձակ­վե­ցին Ար­ցա­խի վրա։ Հա­մառ մար­տե­րում հայ­կա­կան զի­նու­ժը վս­տա­հո­րեն դի­մա­կա­յում է թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մին։ Ա­ռա­ջին իսկ օ­րից և քա­ղա­քա­կան, և ռազ­մա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րի մի­ջո­ցով հայ­կա­կան կող­մը մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը հս­տակ ու­ղերձ է հղում, որ այս պա­տե­րազ­մում Թուր­քիա­յի դե­րա­կա­տա­րու­թյու­նը չա­փա­զանց մեծ է, հայ զին­վո­րը նաև Թուր­քիա­յի զի­նու­ժի դեմ է կռ­վում։ Տար­բեր եր­կր­նե­րի ղե­կա­վար­ներ էլ եր­բեմն ակ­նարկ­նե­րով, եր­բեմն ու­ղիղ ու բաց տեքս­տով Թուր­քիա­յին հոր­դո­րում են տա­րա­ծաշր­ջա­նում «կրա­կի վրա յուղ չլց­նել»։ Սա­կայն, ա­րի ու տես, Հա­յաս­տա­նում կան քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, ո­րոնք այս օ­րե­րին ան­հաս­կա­նա­լի հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում։


Մինչ ռազ­մա­կան գոր­ծի պա­տաս­խա­նա­տու­ներն օ­րը 24 ժամ կաշ­վից դուրս են գա­լիս աշ­խար­հին Թուր­քիա­յի՝ պա­տե­րազ­մին ան­մի­ջա­կան ներգ­րավ­վա­ծու­թյունն ա­պա­ցու­ցե­լու հա­մար, «Հան­րա­յին» հե­ռուս­տաըն­կե­րու­թյամբ խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը, ի­րե­նից գոհ, հայ­տա­րա­րում է` ի՞նչ եք Թուր­քիա­յի դե­րա­կա­տա­րումն այդ­քան գե­րագ­նա­հա­տում։ Ա­սողն էլ գո­նե քա­ղա­քա­կան նո­րե­լուկ լի­նի, է­լի ո­չինչ։ «Կլա­սիկ» Էդ­մոն Մա­րու­քյանն է, ո­րը Թուր­քիա­յի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին զգա­լի կհա­մա­րեր, ե­թե 80 մլն բնակ­չու­թյուն ու­նե­ցող Թուր­քիա­յից գո­նե 50 հա­զա­րը գար, մտ­ներ Հա­յաս­տան, ո­րից հե­տո գործ կու­նե­նար ՀԱՊԿ-ի հետ։


Փաս­տո­րեն, 21-րդ դա­րում, երբ պա­տե­րազ­մում ո­րո­շիչ է ժա­մա­նա­կա­կից զին­տեխ­նի­կան, երբ Թուր­քիա­յի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի F-16 բազ­մա­ֆունկ­ցիո­նալ կոր­ծա­նի­չը, մար­տա­կան խն­դիր կա­տա­րե­լիս Հա­յաս­տա­նի օ­դա­յին տա­րած­քում խո­ցում է Հա­յաս­տա­նի ԶՈՒ ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ՍՈՒ-25 գրո­հի­չը, Մա­րու­քյա­նը կար­ծում է, որ գե­րագ­նա­հատ­վում է Թուր­քիա­յի դե­րա­կա­տա­րու­մը։ Թե՞ թուրք զին­վո­րը չի կա­րող ադր­բե­ջան­ցու զին­վո­րա­կան հա­մազ­գես­տով ներ­կա­յա­նալ, պար­տա­դիր պի­տի ի­րե­նը կրի ու մտ­նի Հա­յաս­տան, որ Մա­րու­քյա­նը հա­մոզ­վի` Թուր­քիան մեր դռանն է չո­քել։ Ի՞նչ ա­սես այս քա­ղա­քա­կան գործ­չին, ո­րը նաև մի­ջազ­գա­յին կա­ռույ­ցում է Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նում։


Հա­վա­նա­բար քա­ղա­քա­կան կար­ճա­տե­սու­թյու­նը վա­րա­կիչ է։ Դեռ հու­լի­սյան մար­տե­րից ան­մի­ջա­պես հե­տո «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կուն­ցը, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան «լայն» մտա­հո­րի­զո­նով, հրո­վար­տա­կեց. «Սե­փա­կան զին­ված ու­ժե­րի ան­զո­րու­թյու­նը հս­տակ գնա­հա­տե­լով՝ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ա­նում են ա­ռա­վե­լա­գույ­նը, որ­պես­զի Թուր­քիան ներգ­րավ­վի այս կոնֆ­լիկ­տում: Կար­ծում եմ, Թուր­քիան չի դի­մի նման քայ­լի և որևէ կերպ կողմ չի հան­դի­սա­նա»։ Երբ ազ­գա­յին խն­դիր­նե­րից, քա­ղա­քա­կա­նու­թյու­նից կի­լո­մետ­րե­րով հե­ռու, ըն­դա­մե­նը քայ­լե­լու ու խաչ­մե­րուկ փա­կե­լու «շնորհք» ու­նե­ցող մար­դիկ հայ­տն­վում են խոր­հր­դա­րա­նում, սկ­սում են խո­սել մի բա­նից, ին­չի մա­սին պատ­կե­րա­ցում չու­նեն։ Ա­միս­ներ շա­րու­նակ թուր­քա­կան զի­նու­ժը փաս­տա­ցի տե­ղա­կայ­ված է Նա­խիջևա­նում, թուրք պաշ­տո­նյա­նե­րը տաս­նյակ տա­րի­ներ հայ­տա­րա­րում են, թե ի­րենց փոքր եղ­բոր հետ Երևանն են գրա­վե­լու, Ար­ցա­խի մա­սին էլ չենք խո­սում, սա ի՞նչ է, «պա­րապ վախ­տի» շա­տա­խո­սու­թյու՞ն»։ Գո­նե հի­մա, տի­կին Մա­կունց, Թուր­քիան ներգ­րավ­վա՞ծ է կոնֆ­լիկ­տում, թե՞ շա­րու­նա­կում եք հա­կա­ռա­կը պն­դել։
Ինչ ընդ­դի­մու­թյու­նը, ինչ իշ­խա­նու­թյու­նը` սա է Հա­յաս­տա­նի սնանկ խոր­հր­դա­րա­նի տխուր պատ­կե­րը, ո­րի չա­րածն էլ կր­կին «սր­բագ­րում» է բա­նա­կը, հայ զին­վո­րը։ Տես­նես՝ այս­քան ան­պետք ու ա­նօ­գուտ, ուռ­ճաց­ված ինս­տի­տուտ­ներ ին­չու՞ ենք պա­հում, միևնույն է, մեր գո­յու­թյան խն­դի­րը փայ­լուն լու­ծում է միայն մեկ կա­ռույց՝ ՀՀ զին­ված ու­ժե­րը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ