Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մարդ ին­չից որ հաղթ­վում է, նրան էլ ծա­ռա է»

«Մարդ ին­չից որ հաղթ­վում է, նրան էլ ծա­ռա է»
09.10.2020 | 00:08

Արդ՝ այս բանն եմ ա­սում և վկա­յում Տի­րո­ջով. դուք այլևս չըն­թա­նաք այն­պես, ինչ­պես որ այլ հե­թա­նոս­ներն են ըն­թա­նում ի­րենց մտ­քի ու­նայ­նու­թյամբ. նրանց մտ­քե­րը մթագն­ված են, և ի­րենք օ­տա­րա­ցած են Աստ­ծո կյան­քից՝ ի­րենց մեջ ե­ղած տգի­տու­թյան պատ­ճա­ռով, որն ի­րենց սր­տի կու­րու­թյան հետևանքն է:


Նրանք ի­րենց հույ­սը կտ­րե­ցին և ա­գա­հու­թյամբ անձ­նա­տուր ե­ղան ա­նա­ռա­կու­թյան և ա­մեն տե­սակ պիղծ գոր­ծե­րի: Բայց դուք այս­պես չսո­վո­րե­ցիք Քրիս­տո­սին (Ե­փես. 4;17-20)։
Ա­ռա­քյա­լը զգու­շաց­նում է քրիս­տո­նյա­նե­րին հե­ռու մնալ հե­թա­նո­սա­կան ա­նա­ռակ խրախ­ճանք­նե­րից և աշ­խար­հա­յին մխի­թա­րու­թյուն­նե­րից, ո­րով­հետև քրիս­տո­նյա­նե­րը ճա­նա­չում են Ճշ­մար­տու­թյու­նը և հա­րու­թյան հույսն ու­նեն, ին­չից զուրկ են հե­թա­նոս­նե­րը:
Հե­թա­նոս՝ էթ­նոս, բա­ռը, որ հու­նա­րե­նից թարգ­ման­վում է ազգ, ժո­ղո­վուրդ, իսկ Սուրբ Գր­քի հա­մա­տեքս­տում այլ՝ Աստ­ծո ժո­ղովր­դից տար­բեր ազգ կամ ժո­ղո­վուրդ, այ­լազ­գի, այ­լակ­րոն կամ այ­լա­դա­վան, այ­սօր կորց­րել է իր ի­մաս­տը և ո­չինչ չի նշա­նա­կում, ո­րով­հետև այ­սօր ա­րա­գո­րեն տար­րա­լուծ­վում են ազ­գա­յին ու դա­վա­նա­կան սահ­ման­նե­րը կամ սվաղ­վում «մար­դու ի­րա­վունք­ներ» սր­տա­կե­ղեք ար­տա­հայ­տու­թյամբ:


Ա­ռա­ջին հա­յաց­քից, բո­լոր մար­դիկ, ա­վե­լի ճիշտ՝ յու­րա­քան­չյուր մարդ ա­զատ է պաշ­տե­լու ում կամ ինչ ու­զի, բայց այ­սօր տես­նում ենք հա­լա­ծանք Ճշ­մար­տու­թյան հետևորդ­նե­րի նկատ­մամբ: Նա­խաք­րիս­տո­նեա­կան աշ­խար­հը նեո­հե­թա­նո­սա­կան աշ­խար­հից տար­բեր­վում է նրա­նով, որ ա­ռա­ջի­նը չէր ճա­նա­չում Ճշ­մար­տու­թյու­նը և մո­լո­րու­թյան մեջ էր, չէր տե­սել Լույ­սը և խա­վա­րի մեջ էր, այ­նինչ երկ­րոր­դը, ճա­նա­չե­լով Ճշ­մար­տու­թյու­նը, մեր­ժում է այն՝ նա­խընտ­րե­լով մո­լո­րու­թյու­նը, և փա­կում է աչ­քերն ու շր­ջում դեմ­քը՝ չտես­նե­լու հա­մար Լույ­սը: Քրիս­տո­սից հե­տո աշ­խար­հում ա­վե­լա­ցան մո­լո­րու­թյուն­նե­րը, ո­րով­հետև ի հայտ ե­կան գայ­լեր, որ նա­խընտ­րե­ցին ոչ թե բա­ցա­հայտ, այլ ոչ­խա­րի մոր­թով քո­ղարկ­ված շր­ջել ու որս փնտ­րել. ի­րենք՝ միշտ ան­հագ ու վտիտ, պա­րարտ ոչ­խար­նե­րի տեսք ստա­ցան ու շատ գոհ մնա­ցին ի­րենց նոր հան­դեր­ձան­քից: Մո­լո­րու­թյան մո­լա­խո­տե­րի կող­քին սկ­սեց ա­ճել նաև ո­րո­մը, ո­րը այն­քա՜ն նման է ցո­րե­նի: Այ­սօր ար­դեն բազ­մա­թիվ են ո­րոմ­նե­րը ճշ­մար­տու­թյան ցո­րե­նի կող­քին, և բազ­մա­թիվ են նրանք, ով­քեր կե­րակր­վում են ո­րո­մա­հա­ցով և մնում են միշտ թեր­սն­ված: Ե­կե­ղե­ցու դեմ հո­խոր­տա­ցող այժ­մյան ա­ղանդ­նե­րը նախ­կին հե­րե­տի­կո­սու­թյուն­ներն ու հերձ­ված­ներն են՝ ան­վա­նա­փոխ­ված ու թար­մա­ցած, ո­րոնց դեմ պայ­քա­րի հետևան­քում Ե­կե­ղե­ցին հս­տա­կեց­րեց ու հաս­տա­տեց իր Հա­վա­տամ­քը: Ե­թե Ե­կե­ղե­ցուց ներս Քրիս­տոս Կյանք է ու Փր­կիչ, ա­պա ա­ղանդ­նե­րի հա­մար Նա ըն­դա­մե­նը գո­վազդ է կամ հրա­վի­րա­տոմս, ո­րով­հետև մար­դը են­թա­գի­տակ­ցո­րեն ձգ­տում է Փրկ­չին ու փր­կու­թյա­նը: Փր­կու­թյան ու խա­ղա­ղու­թյան փնտր­տու­քով մտ­նում է մար­դը ա­ղան­դի լայն դռ­նե­րով, տե­ղա­վոր­վում ըն­դար­ձակ դահ­լիճ­նե­րի հար­մա­րա­վետ ա­թոռ­նե­րին և իր խղ­ճի հա­մար եր­գում օ­րո­րո­ցա­յին՝ ա­լե­լուիա: Օրհ­ներ­գով քո­ղարկ­ված՝ աստ­վա­ծա­նար­գու­թյու­նը սա­հուն կեր­պով իր զո­հե­րին քա­շում է ան­հո­գու­թյան, ա­նա­ռա­կու­թյան ու այ­լա­սեր­ման հոր­ձա­նու­տի մեջ՝ վկա­յա­կո­չե­լով Աստ­ծո բա­րու­թյու­նը և նե­րո­ղամ­տու­թյու­նը կամ էլ՝ հու­սադ­րե­լու փո­խա­րեն հու­սալ­քում՝ մատ­նան­շե­լով նրանց մեղ­քե­րի ա­ռա­տու­թյու­նը. փր­կու­թյան փո­խա­րեն ա­ռաջ­նոր­դում է ստույգ կոր­ծան­ման: Դժ­բախ­տու­թյունն այն է, որ հեր­թա­կան ա­ղան­դը իր մո­լո­րու­թյու­նը որ­պես միակ ճշ­մար­տու­թյուն է ներ­կա­յաց­նում, ա­ղան­դին ան­դա­մակ­ցու­թյու­նը՝ փր­կու­թյան միակ պայ­ման, ար­դյուն­քում սո­վո­րա­կան մար­դու հա­մար, ով փնտ­րում է իր հո­գու փր­կու­թյան ճա­նա­պար­հը, Ե­կե­ղե­ցին դառ­նում է պար­զա­պես հեր­թա­կան հնա­րա­վո­րու­թյուն ա­ղանդ­նե­րի կող­քին, թեև իս­կա­պես Ճշ­մար­տու­թյուն է քա­րո­զում ու փր­կու­թյան է ա­ռաջ­նոր­դում: Հեշ­տա­սեր­նե­րը այդ­պես էլ խր­վում-մնում են այ­լա­սեր­ման տիղ­մի մեջ, իսկ նրանք, ով­քեր ամ­բողջ սր­տով Տի­րոջն են փնտ­րում, ա­զատ­վում են չա­րի ո­րո­գայթ­նե­րից ու որ­սա­ցան­ցե­րից: Մենք ա­մեն օր ա­կան­ջա­լուր ենք լի­նում այն խայ­տա­ռա­կու­թյա­նը, որ ա­ղան­դին ստր­կա­ցած մո­լո­րյալ­նե­րը կամ չեն ու­զում, կամ չեն կա­րո­ղա­նում թաքց­նել, բայց փոր­ձում են թաքց­նել՝ նո­րա­նոր, բազ­մա­թիվ մարդ­կանց մո­լո­րեց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից չզրկ­վե­լու նպա­տա­կով: Աշ­խար­հում բա­րո­յա­կա­նու­թյուն հե­տապն­դող միակ գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը հե­տապ­նդ­վում է՝ ոչն­չաց­վե­լու նպա­տա­կով. այն սեպ է՝ խր­ված ժա­մա­նա­կա­վոր ու հա­վի­տե­նա­կան մահ­վան միջև, խախ­տում է մահ­վան ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը և հիմ­քից սա­սա­նում նրա ամ­բող­ջա­տի­րու­թյան հիմ­քե­րը: Քրիս­տո­սի Ե­կե­ղե­ցին ևս երբևէ զերծ չի ե­ղել նման գայ­թակ­ղու­թյուն­նե­րից, բայց ե­թե ա­ռա­քե­լա­կան շր­ջա­նում նա դեռ նոր էր փոր­ձում թո­թա­փել հե­թա­նո­սա­կան մտա­ծո­ղու­թյան մնա­ցուկ­նե­րը քրիս­տո­նյա նո­րա­դարձ­նե­րի կյան­քից ու կեն­ցա­ղից, ա­պա այ­սօր Ե­կե­ղե­ցին ու­նի ան­ցած ճա­նա­պարհ, և այ­սօր­վա քրիս­տո­նյա­նե­րը ևս չպետք է ան­տե­սեն ա­ռա­քե­լա­կան պատ­գա­մը.


«Սրանք ցա­մա­քած աղ­բյուր­ներ են և մր­րի­կից քշ­ված մա­ռա­խուղ­ներ. խա­վա­րի աղ­ջա­մուղջ­նե­րը հա­վի­տյան նրա՛նց հա­մար են պահ­ված. քան­զի մե­ծա­խոս և սնո­տի բա­ներ բար­բա­ռե­լով՝ ա­նա­ռա­կու­թյուն­նե­րով, մարմ­նի ցան­կու­թյուն­նե­րով խա­բում են նրանց, ո­րոնք ստու­գա­պես փա­խել էին մո­լո­րու­թյան մեջ թա­փա­ռող­նե­րից: Սրանց ա­զա­տու­թյուն են խոս­տա­նում, մինչ ի­րենք ծա­ռա են ա­պա­կա­նու­թյա­նը, քա­նի որ մարդ ին­չից որ հաղթ­վում է, նրան էլ ծա­ռա է. ո­րով­հետև, ե­թե մեր Տեր և Փր­կիչ Հի­սուս Քրիս­տո­սին ճա­նա­չե­լու մի­ջո­ցով աշ­խար­հի պղ­ծու­թյուն­նե­րից փախ­չե­լուց հե­տո դար­ձյալ նույն բա­նե­րով բռն­վեն մնան, նրանց վախ­ճա­նը կլի­նի ա­վե­լի վատ, քան ա­ռա­ջին վի­ճա­կը. քա­նի որ ա­վե­լի լավ էր նրանց հա­մար, ե­թե բնա՛վ ճա­նա­չած չլի­նեին ար­դա­րու­թյան ճա­նա­պար­հը, քան այն, որ ճա­նա­չե­ցին և հետ կանգ­նե­ցին այն սուրբ պատ­վի­րա­նից, որ ա­վանդ­վեց նրանց:
Նրանց հար­մար է գա­լիս այն ի­մաս­տուն, ճշ­մա­րիտ ա­ռա­ծը, թե՝ Շու­նը վերս­տին է դառ­նում իր փս­խա­ծին, և թե՝ Լվաց­ված խո­զը վերս­տին է թա­վալ­վում տիղ­մի մեջ» (Բ Պետ­րոս 2; 17-22):

Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Դիտվել է՝ 2125

Մեկնաբանություններ