Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լավրով. Ռուսաստանը շարունակում է համագործակցել Թուրքիայի հետ

Լավրով. Ռուսաստանը շարունակում է համագործակցել Թուրքիայի հետ
26.10.2020 | 22:18

Ռուսաստանի եւ Թուրքիայի մոտեցումները ոչ միշտ են համընկնում, եւ երկու երկրները կշարունակեն համագործակցել աշխարհում կոնֆլիկտային իրավիճակները լուծելու համար՝ Աթենքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Մոսկվան եւ Անկարան բազմիցս միավորել են ջանքերը «ճգնաժամային իրավիճակները կարգավորելու համար պայմաններ ստեղծելու» հարցով:

«Թուրքիայի հետ համագործակցությունը կշարունակենք: Անկարայի հետ լավ հարաբերություններ ունենք, սակայն խնդիրներ կան: Ոչ բոլոր հարցերում են մեր մոտեցումները համընկնում»,-նշել է Լավրովը

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ