Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լարս Պատրիկ Բերգ. Հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է մանրակրկիտ հետաքննվի

Լարս Պատրիկ Բերգ. Հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է մանրակրկիտ հետաքննվի
25.11.2020 | 15:41

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը պատրաստվում է ԵԽ-ում բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախի պատերազմում Սիրիայից վարձկանների ներգրավման և այլ հարցեր Լարս Պատրիկ Բերգը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում իրավիճակի վերաբերյալ տեսակոնֆերանսով քննարկում է ունեցել Աժ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ:


ԵԽ պատգամավորը հայտնել է, որ խոսել են պատերազմին առնչվող մի շարք հարցերի մասին: «Դրանց ես կանդրադառնամ Եվրախորհրդարանում, հատկապես Ադրբեջանի կողմից պատերազմում Սիրիայից վարձկանների ներգրավմանը: Մենք խոսել ենք միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի օգտագործման մասին, որի համար բազում ապացույցներ կան, և միջազգային հանրության կողմից դրա հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին: Մենք նաև պայմանավորվեցինք, որ բոլոր պատերազմական հանցագործությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, հատկապես հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը»,-նշել է պատգամավորը:

Դիտվել է՝ 2464

Մեկնաբանություններ