Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանն ուզում է գերիներին փոխանակել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով

Ադրբեջանն ուզում է գերիներին փոխանակել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով
01.12.2020 | 22:59

Ադրբեջանը գերիների փոխանակման հարցում կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին՝ հայտարարել է գերիների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, հաղորդում է ՌԻԱ նովոստին: «Ադրբեջանի Հանրապետությունը կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների եւ ձերբակալվածների փոխանակման գործընթացին»,-ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 2772

Մեկնաբանություններ