Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կռա­պաշտ խն­կար­կու­նե­րը՝ երկ­րի հա­կա­ռակ կող­մում

Կռա­պաշտ խն­կար­կու­նե­րը՝ երկ­րի հա­կա­ռակ կող­մում
08.12.2020 | 01:12

Սա­կայն ես (հա­մոզ­ված եմ, որ նաև դուք) ան­զոր եմ ըմ­բռ­նե­լու հա­յոց պատ­մու­թյան թերևս մե­ծա­գույն ուխ­տադ­րուժ Փ. Նի­կո­լի այն երդ­վյալ խն­կար­կու­նե­րին, ո­րոնք ան­գամ երկ­րա­վա­ճառ­քից հե­տո շա­րու­նա­կում են նրան ձո­ներ­գել։ Սրանց թվում են «ճա­նաչ­ված մտա­վո­րա­կան­ներ», ո­րոնց էլ ուղ­ղում եմ կոչս. մեր վե­րա­կան­գն­վող հայ­րե­նի­քում դուք ա­նե­լիք չու­նեք ար­դեն և պետք է կի­սեք ձեր կուռք-ուխ­տադ­րու­ժի ճա­կա­տա­գի­րը։


Ես հի­շում եմ այն մո­լե­ռանդ հաց­կա­տակ­նե­րին, հիմ­նա­կա­նում մտա­վո­րա­կան շր­ջա­նակ­նե­րից, ո­րոնք խան­դա­վառ հիաց­մուն­քով ձեռք էին բե­րում Փա­շի­նյան Ն.-ի «Երկ­րի հա­կա­ռակ կող­մը» հու­շագ­րու­թյու­նը, հա­ճախ ըն­տա­նյոք հան­դերձ ըմ­բոշխ­նում էին յու­րա­քան­չյուր տողն ու տա­ռը, ո­մանք էլ նշյալ գիր­քը, որ­պես ան­նա­խա­դեպ թանկ ըն­ծա կամ որ­պես մա­սունք նվի­րում էին նո­րապ­սակ­նե­րին, բնավ չկ­ռա­հե­լով, թե ի­րա­կա­նում ինչ է տե­սել հա­մա­մո­լո­րա­կա­յին ընդ­գր­կում­նե­րի թավ­շյա դա­վա­դի­րը երկ­րի հա­կա­ռակ կող­մում։ Ա­յո, կռա­հե­ցիք, տե­սել էր Շու­շի բեր­դա­քա­ղա­քի հանձ­նու­մը, տե­սել էր Ար­ցա­խի նվի­րա­բե­րու­մը աշ­խար­հա­կա­լու­թյան ձգ­տող թուր­քին, տե­սել էր նաև Հա­յաս­տա­նի ան­դա­մա­հա­տու­մը, աղ­բյուր առ աղ­բյուր, հան­քա­վայր առ հան­քա­վայր, բնա­կա­վայր առ բնա­կա­վայր։

Նի­կոլ Փ.-ի շատ նախ­կին խն­կար­կու­ներ այ­սօր հայ­տն­վել են խոր ընկ­ճախ­տում, զի կռա­հում են, որ կուռ­քի կոր­ծա­նու­մը մո­տե­նում է ժամ առ ժամ։ Նրանց բա­րեսր­տո­րեն հու­շում եմ ընկ­ճախ­տը հաղ­թա­հա­րե­լու մի հրա­շա­լի մի­ջոց. Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում, ի տես հա­յու­թյան և աշ­խար­հի, մի հս­կա խա­րույկ վա­ռեք և այ­րեք «Երկ­րի հա­կա­ռակ կող­մը» գիրք-դա­վադ­րու­թյու­նը։ Ե­թե Ա­զա­տու­թյուն հրա­պա­րա­կը զբաղ­ված լի­նի քա­ղա­քա­ցիա­կան անհ­նա­զան­դու­թյան մաս­նա­կից­նե­րով և ոս­տի­կա­նա­կան ու­ժե­րով, խա­րույ­կը պետք է վա­ռել Իս­րա­յե­լի հյու­պա­տո­սու­թյան առջև, Անգ­լիա­յի դես­պա­նա­տան տա­նի­քի վրա, նա­խա­գա­հա­կան նս­տա­վայ­րի բա­կում։ Ի վեր­ջո, ԱԺ-ի նիս­տե­րի դահ­լի­ճում։
Մի խոս­քով, վե­րոն­շյալ երդ­վյալ խն­կար­կու­նե­րը պետք է գի­տակ­ցեն, որ ի­րենց նո­րօ­րյա կուռ­քին օր­նի­բուն օրհ­նե­լով՝ կի­սում են նրա գոր­ծած բո­լոր մեղ­քե­րը։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 36647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ