04.09.2013|
12:36
«Մենք ընդհանրապես արտաքին քաղաքականություն ունե՞նք,- Մաքսային միությանը միանալու որոշման առնչությամբ irates.am-ի հետ զրույցում նախ այսպիսի հռետորական հարց հնչեցրեց Գուրգեն Եղիազարյանը` հավելելով,- չունենք, ու դրա մեղքը Սերժ Սարգսյանինն է, որովհետև արտաքին քաղաքականության առաջին պատասխանատուն նա է»: Այսուհանդերձ, Եղիազարյանն անձամբ կողմ է Ռուսաստանի հետ ցանկացած բարեկամական հարաբերությունների հաստատմանը: