«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 
  • Ասում են...

    Ասում են...

    15.10.2013| 00:24
    ...թե Դավիթ Հարությունյանի` Զարուհուն հարց տալու «ժողովրդավարությունը», որը «բխած» է եղել «երկրի ոգուց», ընդամենը վերջինիս սուբլիմացիոն դրսևորումն է` առ այն, որ ինքը այդպես էլ չդարձավ դատախազ, և այդ աթոռին նստեցրին խիստ «երիտասարդ» մեկին: Մանավանդ որ դրանից առաջ էլ Հարությունյանը ֆիասկո էր գրանցել արդարադատության նախարարի պորտֆելի «գետնին». Հրայր Թովմասյանին առաջարկ է եղել վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու, վերջինս կատեգորիկ մերժել է:
  • Այնուամենայնիվ, համաներվեց

    Այնուամենայնիվ, համաներվեց

    15.10.2013| 00:20
    ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը երեկ դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակվեց։ «Ինչպես ապօրինի բռնել էին, այնպես էլ ապօրինի բաց թողեցին»,- արդեն դրսում հայտարարեց Տիգրանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ շարունակելու է ակտիվ պայքարը։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում Տիգրան Առաքելյանը հայտարարել էր, որ ինքը հրաժարվում է համաներումից։
  • Շահերի բախման  կիզակետում

    Շահերի բախման կիզակետում

    15.10.2013| 00:11
    Եվրոպայի առաջատար և որոշ այլ պետություններ իրենց, շատ բաներում տարբեր, շահերն ունեն Արևելյան Եվրոպայում, Եվրասիայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։ Ֆրանսիան, չկարողանալով Հարավային Կովկասում և Կասպից ծովում իր դիրքերն ամրապնդել էներգետիկ ոլորտում, հակված է Հարավային Կովկասը դիտարկելու, ավելի շուտ, իբրև աշխարհաքաղաքական գործունեության «հենահրապարակ»։
  • «Ռուս մահմեդականները» ոչ միայն դուրս են եկել ընդհատակից, այլև բացահայտորեն հայտարարում են իրենց նպատակները

    «Ռուս մահմեդականները» ոչ միայն դուրս են եկել ընդհատակից, այլև բացահայտորեն հայտարարում են իրենց նպատակները

    15.10.2013| 00:05
    1819 թ. սեպտեմբերի 14-ին Ռուսական կայսրության առանձին կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Ա. Երմոլովի հրամանով գրոհի ենթարկվեց Թերեք գետի ափին գտնվող չեչենական ամենախոշոր գյուղերից մեկը։ Գրոհի ընթացքում Դադի-յուրտ գյուղը հողին հավասարեցվեց, բնակչությունը գրեթե լիովին ոչնչացվեց։ Գերված կանանց մի մասը (որոշ տվյալներով` 46 հոգի) Թերեք գետն անցնելիս ջուրը նետվեց` հետները տանելով ուղեկցորդներին։
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.10.2013| 00:03
    Շնչեա, Տէր, զհարաւ քաղցրաշունչ հոգւոյդ սրբոյ ի խստացեալ և ի թանձրացեալ սիրտ իմ, և զարթո որոտընդոստ փայլատակմամբ քո զսառնացեալ և զցամաքեալ միտս իմ։
  • Աստվածաշունչ մատյանից
  • Բուկինիստական գրքերը մեծ պահանջարկ ունեն

    Բուկինիստական գրքերը մեծ պահանջարկ ունեն

    14.10.2013| 17:17
    Երևանի կենտրոնում տեղակայված «Բուկինիստ» գրախանութում ինչ-որ ժամանակ վաճառվել են հին գրքեր: Քաղաքի ներկայիս ամենամեծ գրախանութում այսօր էլ կա բուկինիստական բաժին: Գրախանութի մենեջեր Մարիամ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հին գրքերր մեծ պահանջարկ ունեն. ընթերցողին տրվում է ընտրելու հնարավորություն` գնել իր ուզած գիրքը` նոր հրատարակությամբ, որն արժի, ասենք, 6000 դրամ, կամ նույն գիրքը ձեռք բերել անհամեմատ մատչելի գնմվ՝ 500-1000 դրամով:
  • Բիրյուլեվոյում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 1200 միգրատների

    Բիրյուլեվոյում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 1200 միգրատների

    14.10.2013| 17:14
    Ռուսաստանի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր մոսկովյան Բիրյուլեվոյի շրջանում ոստիկանները ձերբակալել են 1200 օտարերկրացու, որոնց մեջ եղել են կանայք և երեխաներ, հետիոտներ և վարորդներ: Ոստիկանները նրանց կանգնեցրել են բանջարեղենի մեծածախ վաճառակետի մոտ: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, ստուգել վերջիններիս հնարավոր ներգրավվածությունը տեղի ունեցած հանցագործության մեջ: Բացի այդ, Բիրյուլեվոյի շրջանի բանջարեղենի բազայում հայտնաբերվել է կասկածելի ավտոմեքենա` խոշոր չափի գումարով և տարբեր զենք-զինամթերքով:
  • Մենք հիմա ավելի անկախ ենք, քան երբևէ եղել ենք

    Մենք հիմա ավելի անկախ ենք, քան երբևէ եղել ենք

    14.10.2013| 16:38
    Պատերազմի ժամանակ ձեռքերս ցրտահարվեցին: Առաջին անգամ 1993-ի հունվարին։ Ընկերներիցս մեկը սագի յուղ տվեց, Կրասնոդարից էին բերել, ողջ շիշը օգտագործեցի: Քսում էի, պահում տաք պլիտայի վրա, երբ, իհարկե, հոսանք էր լինում: Գրեթե բուժվեցին ձեռքերս, բայց ցրտահարությունը կրկնվեց հաջորդ տարի էլ ու մինչև հիմա ձմռան ցրտի հետ նրանք ինձ հիշեցնում են պատերազմի տարիները: Ամեն առավոտ Ավանից գործի էի իջնում մի կերպ, ինձ Կաֆկայի «Դատավարության» հերոսներից էի զգում, երբ առանց նստարանի «Երազը» կանգնում էր, ու ժողովուրդը լցվում էր:
  • Բնապահպանական պետական տեսչության վերջին բացահայտումները

    Բնապահպանական պետական տեսչության վերջին բացահայտումները

    14.10.2013| 16:30
    Բնապահպանական պետական տեսչության՝ 07-11.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 1.65 մլն դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: