Հունիսի 6-ի առավոտյան Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ծաղիկներ են խոնարհել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրմին։
ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին հետ են պահել Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց, պատճառ է դարձել Ադրբեջանում Հունաստանի դեսպանի ապատեղեկատվությունը:
ԵՄ երկրները որոշել են երկարաձգել Ղրիմի դեմ պատժամիջոցները` ևս մեկ տարով՝ հայտնում է BBC-ն: Բրյուսելից հստակեցրել են, որ «խոսքը քաղաքական որոշման մասին է, իրավական որոշումը ձևակերպվելու է մի փոքր ավելի ուշ»:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը վարչապետ Վիկտոր Պոնտային հորդորել է հրաժարական տալ կոռուպցիոն սկանդալի, հարկերից խուսափելու և փողերի լվացման մեղադրանքների համար:
Բաքուն որոշել է փակել Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակը՝ փոխանցում է «Թուրան» գործակալությունը, հունիսի 3-ին նամակ է ուղարկվել Վիեննայի ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ:
Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի` ուխտագնացությունների հարցով ներկայացուցիչ Սեյեդ Ալի Ղազի Ասգյարին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի:
Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր...