Երեկ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Հայաստան ժամանած Հոլանդիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Արևելյան գործընկերության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Դիրկ Յան Կոպի հետ՝ նրա գլխավորած պատվիրակությամբ հանդերձ:
Այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին, նշեց, որ Հայաստանը վերածվել է օբյեկտի, և մենք ունենք սուբյեկտ դառնալու խնդիր:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց Ֆրանսիայի բարձրագույն կրթության և գիտական հետազոտության նախարարության Եվրոպական և միջազգային հարաբերությունների վարչության տնօրենի գիտական հետազոտությունների գծով խորհրդական Ժան Լյուկ Կլեմենտին:
«Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին ձգձգվում է նաև այն հանգամանքից ելնելով, որ անդամակցում է մի կազմակերպության, որի երեք հիմնադիր անդամները լուրջ խնդիրներ ունեն միմյանց հետ, Բելառուսը և Ղազախստանը Հայաստանին օգտագործում են Ռուսաստանի հետ բանակցություններում ավելի նպաստավոր պայմաններ թելադրելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատրաստվում է թոք-շոու վարել վրացական հեռուստաընկերության եթերում: GDS հեռուստաընկերությունը զբաղվում է նախագծի մշակմամբ:
Բուլղարիան կողմ է իր տարածքում «Հարավային հոսք» գազատարի շինարարությանը՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Քրիստիան Վիգենինը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցութուններից հետո:
Աֆղանստանի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Հանի Ահմադզայը նախագահական ընտրությունների առաջատարն է՝ ըստ քվեարկության նախնական արդյունքների, որ հրապարակել է Անկախ ընտրական հանձնաժողովը: Agence France-Presse-ը հաղորդել է, որ նրան ձայն է տվել ընտրողների 56,44 տոկոսը:
Տուրիզմի խնդիրները արդիական են միշտ։ Միայն զբոսաշրջությամբ հնարավոր է անկախ Հայաստանը ծաղկեցնել. այս գաղափարական ռոմանտիզմը արմատացած է մեր մտածողության մեջ։
Հատկանշական է, որ հայ-ադրբեջանական «գազային սիրավեպը» սկսեց ակտիվորեն սնուցվել Բաքվից ու Երևանից՝ Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև էներգետիկ համագործակցության զարգացմանը զուգընթաց...