Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Գերմանավրացական հարաբերությունները զարգանում են

    Գերմանավրացական հարաբերությունները զարգանում են

    03.06.2014| 12:53
    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստան կայցելի մինչև 2015 թ. գարուն՝ հաղորդել են Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունում, կանցլերը սիրով ընդունել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերը։ Գերմանիայի կանցլերը Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը չի ներառվի Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՈՒելսում կայանալիք գագանաժողովի օրակարգում՝ հաղորդել է Deutshe Welle-ն:
  • ԱԺ նախագահ. «ԼՂ-ն չի մտնելու Մաքսային միություն»

    ԱԺ նախագահ. «ԼՂ-ն չի մտնելու Մաքսային միություն»

    03.06.2014| 12:51
    «Իհարկե, Լեռնային Ղարաբաղը չի մտնելու Մաքսային միություն, որովհետև իրավական տեսակետից Լեռնային Ղարաբաղը աշխարհի կողմից ընդունված պետություն չէ», - ասել է խորհրդարանի խոսնակը: Անցած տարեվերջին Գալուստ Սահակյանը պնդում էր, թե Մաքսային միության և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանի հարցն անգամ քննարկվել չի կարող:
  • Միրզոյանը ներկայացրել է Ղարաբաղի դիրքորոշումը

    Միրզոյանը ներկայացրել է Ղարաբաղի դիրքորոշումը

    03.06.2014| 12:49
    Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Երևանում մասնակցել է ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը և ելույթ է ունեցել։
  • «Սիրիայում 100 հազար զինյալներ կռվում են արդեն 3 տարի: Նրանց նպատակը Ասադի տապալումն է ընդհանրապես»

    «Սիրիայում 100 հազար զինյալներ կռվում են արդեն 3 տարի: Նրանց նպատակը Ասադի տապալումն է ընդհանրապես»

    03.06.2014| 12:38
    Հունիսի 3-ին Սիրիայում նախագահական ընտրություններ են, ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին այդ ընտրությունները համարում է նախագահ Բաշար Ասադի պայքարի մի մասը զինյալ ընդդիմության դեմ:
  • Պուտինը մեկնում է Ֆրանսիա

    Պուտինը մեկնում է Ֆրանսիա

    03.06.2014| 12:36
    Ֆրանսիայում նախատեսված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ «Նման հարց չի քննարկվել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Պուտինի և Պորոշենկոյի հանդիպում։
  • ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի դիրքորոշումները ՈՒկրաինայի հարցով տարբեր են

    ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի դիրքորոշումները ՈՒկրաինայի հարցով տարբեր են

    03.06.2014| 12:35
    ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի դիրքորոշումներն ՈՒկրաինայի իրավիճակի շուրջ հիմնովին տարբեր են՝ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն` ՌԴ խորհրդի և ՆԱՏՕ-ի՝ ՈՒկրաինայի հարցով արտահերթ նիստի ավարտին, որը նախաձեռնել է ռուսական կողմը երկրի արևելյան հատվածում իրավիճակի սրման հետ կապված:
  • Սիրիայում սկսվել են նախագահական ընտրությունները

    Սիրիայում սկսվել են նախագահական ընտրությունները

    03.06.2014| 12:03
    Այսօր` հունիսի 3-ին, Սիրիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Առաջին անգամ 50 տարվա ընթացքում երկրի ղեկավարի պաշտոնի համար Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ պայքարում են և ուրիշները:
  • Ինչո՞ւ Հայաստանի ներկայացուցիչներն  Աստանայում չպատասխանեցին Նազարբաևի «ռեպլիկին»

    Ինչո՞ւ Հայաստանի ներկայացուցիչներն Աստանայում չպատասխանեցին Նազարբաևի «ռեպլիկին»

    03.06.2014| 11:54
    2014 թ. մայիսի 29-ի օրն ավարտվեց, և ոչ մի ահավոր բան, որով Հայաստանի քաղաքացիներին տեղեկատվական առումով գնդակոծում էին մերթ երկրի իշխանությունները, մերթ արևմտամետ ընդդիմությունը, այդպես էլ տեղի չունեցավ։ Աստանայում կայացավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱԲՏԽ) պատմական դարակազմիկ (ինչպես հենց նրա մասնակիցներն էին բնորոշում) նիստը, որին մասնակցում էին նաև «հավակնորդ» երկրների` Հայաստանի ու Ղրղզստանի ներկայացուցիչները։
  • «Պուտինի այցը Չինաստան ռուս իշխանի յուրօրինակ ուղևորություն  էր Ոսկե հորդա՝  իշխանության հրամանագիր ստանալու»

    «Պուտինի այցը Չինաստան ռուս իշխանի յուրօրինակ ուղևորություն էր Ոսկե հորդա՝ իշխանության հրամանագիր ստանալու»

    03.06.2014| 11:49
    Եվ այսպես, Ռուսաստանի նախագահի երկօրյա այցը Չինաստան կայացավ։ Ռուսական մամուլն այն նշանավորեց իբրև «պատմական», վերհիշեց հարաբերությունների բարդ տարիներին մոռացված՝ անցած դարի 50-ականների «Մոսկվա-Պեկին» երգը, խոսեց «չինական ճեղքման», ինչպես նաև այն մասին, որ պուտինյան «պատասխանն Արևմուտքին» իրեն սպասել չտվեց (մեկնաբանությունները սոցցանցերում է՛լ ավելի հիացական ու գունեղ էին)։
  • «Ինձ ուզում եք անակնկալի բերել,  բայց ես էրեկվա էրեխեն չեմ»

    «Ինձ ուզում եք անակնկալի բերել, բայց ես էրեկվա էրեխեն չեմ»

    03.06.2014| 11:44
    -Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Հովիկ Աբրահամյանի հետ: -Բայց քեզ ի՞նչ պետք է, ինչ հարաբերություններ ունեմ ես Հովիկ Աբրահամյանի հետ: Ինչո՞ւ ես ուզում հերթով գրես, թե ինչ հարաբերություններ ունեմ: Իմ հարաբերությունները շատ մարդկանց հետ են լավ: