Շահի կառավարման ժամանակներից սկսած նրան շրջապատող մարդիկ սխալ տեղեկատվություն են տրամադրել կառավարչին: Հավանական է՝ մեր ընկերոջ հետ վարվում են նույն կերպ՝ BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից մեկը՝ Ֆեթուլլահ Գյուլենը՝ մեկնաբանելով Թուրքիայում ձևավորված իրավիճակը և այն, թե որքանով է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացված:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի առաջին օրը ԵԽԽՎ պատգամավորները նախագահ են ընտրել Անն Բրասսորին, ԵԽԽՎ նախագահի թեկնածուներն էին Ռոբերտ Ուոլթերը և Անն Բրասսորը:
Ֆրանսահայ համայնքը բողոքի ցույցերով ճանապարհեց նախագահ Ֆրանսուա Օլանդին Թուրքիա՝ երկօրյա պետական այցով: Ֆրանսիայի նախագահի մակարդակով սա առաջին այցն է Թուրքիա վերջին 22 տարիներին՝ 1992-ին Թուրքիա պետական այց էր կատարել Ֆրանսուա Միտերանը:
Նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մատը խառն է», որ իր բանտային տարիների ընթացքում բռնություն չի կիրառվել իր անձի նկատմամբ:
Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Այս նստաշրջանն ուշագրավ է նրանով, որ այնտեղ կարող է արծարծվել հայկական պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ցավ հայտնեց, որ ադրբեջանցիների կողմից իրականացվող հարձակվողական գործողությունների նկատմամբ միջազգային հանրությունը լռում է:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Մոսկվայի պետհամալսարանի XX դարի հայրենական պատմության ամբիոնի վարիչ է նշանակվել Դաշնային ծառայության պահպանության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Սերգեյ Դեվյատովը: Դեվյատովի խոսքերով՝ ինքը պատրաստ է մանկավարժական գործունեությունը համատեղել Դաշնային ծառայության պահպանության աշխատակցի գործունեության հետ:
"Коммерсантъ"-ը տվյալներ է ներկայացրել, թե նախորդ տարի Ռուսաստանը որքան զենքի վաճառք է իրականացրել: "Рособоронэкспорт"-ը 2013-ին 1,9 հազար դիմում է ստացել օտարերկրյա պատվիրատուներից, ստորագրել է 1,2 հազար պայմանագրեր:
«Մենք կտրականապես դատապարտում ենք Ուկրաինայում ցանկացած բռնություն, որի արդյունքում կան զոհեր և մեր խորին ցավակցութունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին», -այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալքալիանին:
Հատկանշական է, որ հայ-ադրբեջանական «գազային սիրավեպը» սկսեց ակտիվորեն սնուցվել Բաքվից ու Երևանից՝ Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև էներգետիկ համագործակցության զարգացմանը զուգընթաց...