-
Անկախ լրագրող Օլեգ Կաշինը Deutsche Welle-ում հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հարցին, թե ինչու Ռուսաստանը թույլ տվեց, որ քրեական դեպքը (Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը) հարվածի տակ դնի հետխորհրդային տիրույթում իր գլխավոր դաշնակից Հայաստանի հետ հարաբերությունները:
-
Կոնգրեսական Ռոբերտ Դոլդը նշանակվել է Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահ: ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է Դոլդի նշանակումը, նշելով, որ նա զգալի ավանդ կներդնի հայկական հարցերով թիմում:
-
ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան կարևոր է համարում ղարաբաղյան բանակցային գործընթացում ԱՄՆ-ի դերի ակտիվացումը, նաև՝ Ադրբեջանին աջակցելը։
-
Թուրքական «Հուրիյեթ» թերթի ինտերնետային կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որի ժամանակ նա մեկնաբանել էր Թուրքիայի նախագահի հրավերն ու տրված պատասխանը:
-
«Եվրատեսիլ- 2015» երգի եվրոպական մրցույթում Ֆրանսիայի երգը լինելու է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:
-
Սերժիո Մատտարելլան դարձել է Իտալիայի 12-րդ նախագահը՝ 7-ամյա ժամկետով: Նրան ընտրել են խորհրդարանի երկու պալատները:
-
Ղրիմում ձերբակալվել է թաթար բնակչության շահերը ներկայացնող խոշորագույն կազմակերպության` Մեջլիսի փոխնախագահ Ախթեմ Չիյքյոզը: Նրան մեղադրում են 2014-ի փետրվարին թերակղզու խորհրդարանի շենքին հարող հրապարակում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
-
Կառավարության արտահերթ խորհրդակցության ընթացքում վարչապետը հայտնել է, որ նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը։
-
«1915 թվականի իրադարձությունների հարցը պետք է քննարկեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»՝ Թուրքիայի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
-
Երեկ Բերձորի մոտ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների վրա հարձակման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթը «բացասական արձագանք է ստացել ԼՂ հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Ղարաբաղ»։