-
06.06.2013|
13:09
Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում այսօր տեղի կունենա Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան նվիրված երեկո: Կներկայացվի «Սիրո երգիչ պոետի սերը» կոմպոզիցիան, որը պատմում է Գոնչարովայի հանդեպ Պուշկինի սիրո, նրանց փոխհարաբերությունների և բանաստեղծի ճակատագրում Գոնչարովայի դերի մասին:
-
01.06.2013|
17:16
2013 թվականին ամբողջ երաժշտական աշխարհը նշում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Ելնելով մշակութային այս իրադարձության կարևորությունից` 2013թ. ընթացքում նախատեսվում է բազմաթիվ միջոցառումների անցկացում ինչպես Հայաստանում, այնպես էլ` մեր երկրի սահմաններից դուրս, միջոցառումներ, որոնք կմիավորվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում:
-
01.06.2013|
13:13
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը համալրվել է իսպանացի քանդակագործ Ժաումե Պլենզայի «Սեր, ատելություն, ոգի», «Արև, լուսին, երկիր» աշխատանքներով:
-
31.05.2013|
14:49
Աշխարհահահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը Հայաստանում է:
Հունիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կշարունակվի շուրջ երեք ամիս:
-
31.05.2013|
11:12
«Քարե երազներ», հետընտրական զարգացումներ, գրողն ու իր շրջապատը: Այս և այլ թեմաների շուրջ է մեր զրույցը արձակագիր ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻ հետ:
-
28.05.2013|
22:32
Այսօր նախագահի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների:
-
28.05.2013|
22:25
Գեղանկարիչ Վարուժ Կարապետյանը Ռիգայում է 1982-ից: Մեկնել է սովորելու` վերադառնալու մտադրությամբ, բայց հանգամանքների բերումով դեռ օտար երկրում է: Վերադարձի մտադրությունը չի փոխել:
-
28.05.2013|
01:41
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում վերջերս տեղի ունեցած «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը, այն է` տիտղոսի փոխանցում Երևանից Բանգկոկին, իր «Տես քեզ հայերեն» նախագծով ներկա էր նաև հայ արվեստագետ, երիտասարդ դիզայներ ՍԱՇԱ ՂԱԼԵՉՅԱՆԸ կամ, ինչպես հայտնի է նա արվեստի ասպարեզում, Առնո Կուռը:
-
21.05.2013|
16:43
«Արս Լունգա» դուետը` ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի, իրականացրել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա (մաս 1. ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար)» նախագիծը:
-
12.05.2013|
11:43
Մայիսի 16-18-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «ArmRockFest» միջազգային երիտասարդական ռոք մրցույթ-փառատոն: Մասնակցելու են 18-32 տարեկան անձանցից կազմված 12 խմբեր: Հայաստանից մրցույթին ներկայանալու է 8 մրցութային խումբ, Վրաստանից և Իրանից` 4-ը: Մրցույթի փառատոնային մասին մասնակցելու են Հայաստանում հայտնի ռոք խմբեր, ինչպես նաև անգլիական «Antimatter» խումբը: Մասնակիցները կարող են ելույթ ունենալ ռոք երաժշտության ցանկացած ժանրում: Յուրաքանչյուր մասնակից խումբ առաջին օրը ներկայացնելու է մեկ համաշխարհային հիթ, իսկ երկրորդ օրը` խմբի հեղինակային ստեղծագործությունը կամ հատուկ գրված ստեղծագործություն: