Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • «Բաքուն, ՄԱԿ-ը և «Բրիթիշ փեթրոլեումը» հայ  փախստականների հանդեպ մեծ հանցանքներ են գործել»

    «Բաքուն, ՄԱԿ-ը և «Բրիթիշ փեթրոլեումը» հայ փախստականների հանդեպ մեծ հանցանքներ են գործել»

    14.06.2013| 00:45
    Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի անդամներ ՄԱՐՏԻՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ, ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ, ՍՈՒՍԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ երեկ «Իրատես de facto» ակումբում անդրադարձան հայ փախստականների խնդիրներին, տեղեկացնելով, որ դիմել են և՛ ՀՀ, և՛ ԼՂՀ նախագահներին, և՛ Ամենայն հայոց կաթողիկոսին, հանդիպումներ են ունեցել ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանների, փոխդեսպանների հետ, սակայն արդյունքները դեռ տեսանելի չեն, քանի որ նրանց պահանջներից ոչ մեկը դեռ հավուր պատշաճի չի քննարկվել:
  • «Տեր-Պետրոսյանը ոչնչացրել է մեր ԿԳԲ-ն»

    «Տեր-Պետրոսյանը ոչնչացրել է մեր ԿԳԲ-ն»

    13.06.2013| 14:03
    «ԿԳԲ-ի ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին հերթին մեզ զրկել է պաշտպանությունից։ Նա ոչնչացրել է մեր ԿԳԲ-ն, ինչից հետո արտասահմանյան հետախուզությունները Հայաստանում հանգիստ գործել են։ Եթե պետք էր վերացնել մեր ղեկավարներին, հանգիստ վերացնում էին խայտառակ ձևով։ Այդպիսի դեպք չի եղել, երբ մի պետություն թույլ տա իր տարածքում այնպիսի ջարդ կազմակերպել, ինչպես եղավ 99-ի հոկտեմբերի 27-ին։ Սա նշանակում է` այնքան լկտի էին նրանք, որ ոչինչ չէր սպառնում նրանց` այդ քայլն իրականացնելու»:
  • «Սոդոմում և Գոմորում բոլորը միասեռական էին դարձել»

    «Սոդոմում և Գոմորում բոլորը միասեռական էին դարձել»

    06.06.2013| 20:38
    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է մի նախագիծ ուղարկելու Ազգային ժողով, որը, «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միության ղեկավար ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ համոզմամբ, լուրջ վտանգներ է պարունակում, ընդհուպ` Հայաստանում միասեռականության օրինականացում:
  • «Մենք ամեն ինչ պիտի իմանանք,  չիմանանք` կմեռնենք»

    «Մենք ամեն ինչ պիտի իմանանք, չիմանանք` կմեռնենք»

    30.05.2013| 23:27
    «Րաֆֆի Հովհաննիսյա՞նն ով ա, որ ես իմանամ ուր ա և ինչով ա զբաղված: Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն իրանից գլուխ չի հանում, ես ի՞նչ իմանամ: Մեկ Մոսկվայում ա, մեկ Ամերիկայում: Իրենից հարցրեք»,- «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի «ակտիվացմանը», ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
  • Հայաստանից օֆշորային գոտիներ գումարներ են փոխանցվել

    Հայաստանից օֆշորային գոտիներ գումարներ են փոխանցվել

    23.05.2013| 17:03
    «Ես այդ համագործակցությանը գնացել եմ մեր ժողովրդի համար, որ աշխատատեղեր ստեղծվեն ու մարդիկ երկրից չգնան»,- այսօր «Իրատես de facto» ակումբում վստահեցրեց «Ակվամարին լայկ» ՍՊԸ-ի նախագահ ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ու պատմեց, թե ինչպես է խաբեության ծուղակում հայտնվել, որի արդյունքում այսօր «Ամերիաբանկը» բռնագանձել է իր գույքը:
  • «Պիտի ազատվել «հղի» պաշտոնյաներից»

    «Պիտի ազատվել «հղի» պաշտոնյաներից»

    16.05.2013| 18:22
    Հայրենական ԶԼՄ-ներն օրնիբուն դժգոհում են, թե Հայաստանի քաղաքական կյանքում նոր, թարմ դեմքեր չկան, չկա քաղաքական սերնդափոխություն: ՈՒ թեև տեղից վերկացողն իր պարտքն է համարում հեգնել «քյարթու» քաղաքական գործիչների խոսքն ու գործը, այդուհանդերձ, վերջիններիս ասուլիսները ավելի պատրաստակամությամբ են լուսաբանում, քան նոր ու հետաքրքիր դեմքերի: «Իրատես de facto» ակումբում հյուրընկալված hartak.am կայքի գլխավոր խմբագիր ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ասուլիսն ասվածի լավագույն օրինակն էր: Երիտասարդ գործիչը նախաձեռնել է «Քաղաքական սերնդափոխություն» շարժումը, որի նպատակը ոչ միայն երիտասարդներին հուզող խնդիրների բարձրաձայնումն է, այլև պետական կառավարման մարմիններում նրանց ներգրավմանն աջակցելը:
  • Կոռուպցիայի դեմ համաժողովրդական պայքարի նշանաբանով

    Կոռուպցիայի դեմ համաժողովրդական պայքարի նշանաբանով

    25.04.2013| 17:17
    «Իրատես de facto» ակումբի այսօրվա հյուրը հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն էր: Պարոն Մարգարյանը մանրամասն ներկայացրեց իրենց կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, խոսեց Հայաստանում կոռուպցիայի ծագումնաբանության, պատճառների ու հետևանքների մասին: Պատասխանելով լրագրողների հարցերին` Գառնիկ Մարգարյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ իրենց կազմակերպության պայքարի մեթոդները, անդրադարձավ ԱՊՀ և եվրոպական երկրներում գործող համանման կառույցների հետ համագործակցության ձևերին, նպատակներին ու հեռանկարներին:
  • «Ի՞նչ երաշխիք, որ այդ պաշտոնյաներն ավելի լավն են լինելու, քան նախկինները»

    «Ի՞նչ երաշխիք, որ այդ պաշտոնյաներն ավելի լավն են լինելու, քան նախկինները»

    11.04.2013| 19:25
    «Այն, ինչ Հայաստանում է տեղի ունենում, դուրս է օրինաչափությունից: Իշխանափոխության համար երեք ճանապարհ կա` ընտրություններ, հեղափոխություն և բարեփոխումներ»,-«Իրատես de facto» ակումբում հայտարարեց հրապարակախոս, «Բարեփոխում» ՀԿ-ի նախագահ ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
  • «Մինչև թռնելդ հոպ մի ասա»

    «Մինչև թռնելդ հոպ մի ասա»

    05.04.2013| 02:50
    Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները դատապարտող կոչով այսօր «Իրատես de facto» ակումբում հանդես եկավ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ: «Դեպքեր, որոնք տանում են օրինական իշխանության հեղաշրջմանը, որը գլխավորում են ԱՄՆ-ը և իր համախոհները: Լիովին պաշտպանում եմ Իրանի արտգործնախարարության և ղեկավարության անհանգստությունը, որ այս առնչությամբ Հայաստանը պետք է դիրքորոշում հայտնի: Սիրիան մեզ համար օտար երկիր չէ, միշտ եղել է մեր կողքին»,- նշեց ակումբի հյուրը։
  • «Փակեք ձեր ականջները»

    «Փակեք ձեր ականջները»

    04.04.2013| 14:08
    «Ավագանու ընտրությունները կրելու են ձևական բնույթ: Ոչ թե գաղափարների պայքար է գնալու, այլ ով ինչքան փող ունի: Սա է ողջ էությունը»,-իրենց չմասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին այսպես հիմնավորեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` մասնակցելու դեպքում կարևորելով ծրագրային խնդիրները` Օպերայի շրջակայքի, գլխավոր պողոտայի «մաքրում» և այլն: Խոստովանելով, որ սա չեն կարող անել, Թովմասյանը նկատեց. «Ի՞նչ է, մալիբուներից գլխավոր պողոտան մաքրվելո՞ւ է: Օպերայի բակը մաքրվելո՞ւ է, որ մարդը սոլիդ, երեկոյան, գեղեցիկ, իր տիկնոջ, սիրած աղջկա, տղայի հետ գնա այնտեղ»,-ասաց ընկեր Թովմասյանը: