Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի՞նչ ունեք կիսելու, պարոնայք

Ի՞նչ ունեք կիսելու, պարոնայք
03.09.2013 | 17:25

Երեկ հարձակվել են Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի վրա ու Նախախորհրդարանը այս մասին այսօր հայտարարություն է տարածել: «Հայազն» կուսակցության անդամներ Արմեն Աղայանի ու Արմեն Մկրտչյանի մասին է խոսվում: Վերջիններս իրենց մի քանի համախոհներով երեկ Հյուսիսային պողոտայով քայլող Վարուժան Ավետիսյանի վրա հարձակվել և հարվածներ են հասցրել նրան:

Սա դժվար թե «Երկիրը անդունդն է գլորվում ու էդ դարդից բոլորը նյարդայնացած են» շարքից պոռթկում լինի: Արմեն Աղայանը հայտնի է, որ տարաձայնություններ ուներ Ժիրայր Սեֆիլյանի հետ դեռևս 2008-ից, երբ վերջինս հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցելու և ՀԱԿ-ի հետ համագործակցելու մասին: Այն ժամանակ Աղայանի և Սեֆիլյանի ճանապարհները բաժանվեցին, թեև Աղայանը խաղաղ չհեռացավ ու պատեհ-անպատեհ խոսում էր Սեֆիլյան-ՀԱԿ համագործակցության մասին: Իսկ օրերս` օգոստոսին 29-ին Աղայանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանին ու գրել, թե նման մարդ իր համար «այլևս գոյություն չունի»: Առնվազն անհասկանալի է դառնում, որ այս գրառումից հետո Աղայանը իր համախոհների հետ հարձակվում է Սեֆիլյանի գաղափարակից Ավետիսյանի վրա: Մի հարցնող լինի` ի՞նչ ունեք, կիսելու, պարոնայք: Գաղափա՞ր: Սրանով կարծեմ միմյանցից առանձնապես չեք տարբերվում, քանի որ բոլորդ էլ խոսում եք Հայաստանի փրկության մասին: Պաշտո՞ն: Սա էլ, որքան գիտեմ, մեջտեղում չկա, քանի որ ոչ Սեֆիլյանը, ոչ էլ Աղայանը իշխանական համակարգում ընդգրկված չեն: Համակիրնե՞ր: Այստեղ կարող է և տրամաբանություն լինել: Սեֆիլյանը իր Նախախորհդարանով ակցիաներ է կազմակերպում, շրջաններ է այցելում և թեկուզ ոչ այնքան մեծ լսարան ունի, սակայն Ժիրայր Սեֆիլյան անունը մարդկանց վստահություն է ներշնչում: Մի բան, որ Արմեն Աղայանի պարագայում կարծես թե չկա, քանի որ վերջինս գուցե հայտնի է երևանյան քաղաքական շրջանակներին, բայց ոչ ասենք` Տավուշի մարզի Վազաշեն գյուղի շարքային բնակչին: Վերը հիշատակված ֆեյսբուքյան գրառման մեջ Արմեն Աղայանը խոսում այն մասին, թե Նախախորհրդարանը նախանձում է «Հայազնին», իսկ ընդհանրապես Աղայանը սկզբից մինչև վերջ սևացնում է Սեֆիլյանի կերպարը: Չխորանալով գրառման մանրամասների մեջ անհնար է չնկատել, որ Նախախորհրդարանի ու նրա փաստացի առաջնորդի մասին ակնհայտ չարությամբ խոսելով Աղայանը փորձում է բարձրացնել «Հայազնի» կշիռը: Նորություն չէ, որ մեզանում քաղաքականություն ասված նուրբ արվեստը գրեթե միշտ վերածվում է բռի ու կոպիտ վարքաբանության: Բայց որ վարքագծային այդ դրսևորումները կարող են անցնել բարեկրթության ամեն սահման, առնվազն քամահրելի է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ