Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գյուլն ապագայի վերաբերյալ քաղաքական նպատակներ չունի

Գյուլն ապագայի վերաբերյալ քաղաքական նպատակներ չունի
19.04.2014 | 16:20

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ապագայի համար քաղաքական ծրագրեր չունի՝ տեղեկացնում է թուրքական «Zaman» կայքը։ «Այս պահին ապագայի վերաբերյալ կոնկրետ քաղաքական նպատակներ չունեմ»,- ասել է Գյուլը։ Թուրքիայում օգոստոսյան նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում ակտիվացել են խոսակցությունները, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախագահ ընտրվելու դեպքում Գյուլը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթանակից հետո նա համարվում է Թուրքիայի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը։ Նախագահական ընտրությունները նշանակված են 2014-ի օգոստոսի 10-ին։ Եթե անհրաժեշտություն ծագի, երկրորդ փուլը տեղի կունենա օգոստոսի 24-ին։

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ