Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անկարան փորձում է օգտագործել պատեհ պահը

Անկարան փորձում է օգտագործել պատեհ պահը
19.04.2014 | 16:22

Թուրքիան մտադիր է զեղչ պահանջել ռուսական գազի դիմաց: Բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յլդզը: Կողմերը, հնարավոր է, քննարկեն նաև Թուրքիայի տարածքով «Հարավային հոսք» գազամուղի շինարարության հարցերը:

Թուրքիան Գերմանիայից հետո ռուսական գազի երկրորդ խոշոր գնորդն է: 2013 թվականին Թուրքիան Ռուսաստանից 26.61 միլիարդ խորանարդ մետր գազ է գնել:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ