Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Քաղաքական տանդեմ՝ ամոթի դեֆիցիտով...

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Քաղաքական տանդեմ՝ ամոթի դեֆիցիտով...
08.06.2015 | 17:06

Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Բաղդասարյանն, ըստ էության, նույն ճանապարհով են գնում՝ առաջինը ստեղծել է «Քաղաքացիական պայմանագիրը», երկրորդը՝ «Հայկական վերածնունդը», բայց երկուսն էլ իրականում ժողովրդի լեզվով ասած՝ «յուղ են վառում», էն էլ պոպուլիստական յուղ: Ամենահետաքրքիրն այն է, որ միմյանց հայհոյած այդ մարդիկ պատրաստ են համագործակցել հանուն իշխանության: Արթուր Բաղդասարյանը օրերս ողջունել է Փաշինյանին ու նրա նախաձեռնությունները, ասել է, որ Նիկոլի հետ ԱԺ-ում շատ լավ համագործակցում են, և ընդհանրապես տաբուներ չկան, ու իբր ազգին անհրաժեշտ է համախմբումը:
Ազգին բնականաբար չի խանգարի համախմբումը, բայց հանուն բարձր նպատակների, իսկ ազգի անունից հանդես եկող Նիլոլն ու «վերածնված» ՕԵԿ-ը հաստատ այդ համատեսքստից դուրս են: Ի միջի այլոց, մի երեք տարի առաջ մեկնաբանելով այն հարցը՝ արդյոք Լ.Տ-Պետրոսյանը չգնա՞ց Արթուր Բաղդասարյանի ճանապարհով, այն ժամանակ Լեւոնի կցորդ Նիկոլը վիրավորվում էր, ասելով, թե Արթուր Բաղդասարյանի ճանապարհով կարող է գնալ միայն Արթուր Բաղդասարյանը, իսկ դրա համար պետք է ամոթի բավականին մեծ դեֆիցիտ ունենալ:
Երեւի այսօր Նիկոլի՝ դիֆիցիտների մասին չափանիշները փոխվել են, դրա համար էլ չի բացառվում, որ առաջիկայում կլինի իր եւ Արթուր Բաղդասարյանի հորինած կուսակցությունների տանդեմը:

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ