«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

2016-ի ֆինանսական աստղագուշակ

2016-ի ֆինանսական աստղագուշակ
04.01.2016 | 13:40

Խոյ


Խոյերի համար լավ ֆինանսական տարի է։ Առանձնահատուկ հաջողություն է սպասվում բիզնեսմեններին, ֆրիլանսերներին և բոլոր նրանց, որ ինքնուրույն են գումար վաստակում։ Ծախսելու առումով զգույշ է պետք լինել փետրվարից ապրիլ. ավելի ճիշտ կլինի գնալ հանգստանալու։ Ամենաստեղծագործական ներկայացուցիչները նշանակալի ֆինանսական եկամուտ կունենան 2016-ի վերջին։


Ցուլ
Ցուլի համար 2016-ը ծաղկունքի և առատության տարի է։ Գումարն այնքան շատ կլինի, որ կարող եք դավաճանել ձեր գլխավոր սկզբունքին և աջ ու ձախ գումար ծախսել։ Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ խոշոր ու անմիտ գնումներից և գումարը ծախսել խելամիտ։ Իսկ տնտեսել հաստատ ստիպված չեք լինի, վայելեք։


Երկվորյակներ
Այս տարի ձեզ ամեն ինչ զրոյից սկսելու հնարավորություն կընձեռվի։ 2016-ի ֆինանսական արդյունքները կախված կլինեն միայն ձեզնից։ Սակայն մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է լինելու։ Եթե ոչ դուք՝ ո՞վ։ Դուք ունակ եք այնպես անել, որից ձեզ շրջապատող մարդկանց բերանը բաց մնա։


Խեցգետին
Ձեզ 2016-ին սպասվում է կարիերայի առաջընթաց։ Ծախսելու ցանկությունն ավելի մեծ կլինի։ Այդ պատճառով արժե մտածել եկամուտների և ծախսերի պլանավորման մասին, որպեսզի անձնական բյուջեն ավելցուկային լինի։


Առյուծ
Տարվա սկիզբը մի փոքր բարդ կլինի, տոներին մեծ գումարներ ծախսելու պատճառով: Արդեն մայիս-հունիսին ձեր ֆինանսական կարգավիճակը կլավանա այնքան, որ դուք բառի բուն իմաստով կսկսեք շռայլել գումարները։ Զարմանալի է, բայց գումարն ավելանալու է։


Կույս
Կույսերի համար 2016-ը անակնկալներով լի է։ Ճակատագրի իրական պարգևներին կարելի է սպասել հենց տարվա սկսզբին։ Տիեզերքը ձեզ հաջողության և նպատակների իրականացման է տրամադրելու, ձեզ մնում է հետևել նախագծած ճանապարհին և ոչ մի վայրկյան չշեղվել։


Կշեռք
Կշեռքների համար 2016-ը նոր հորիզոններ և ուղղություններ կբացի։ Շատ աշխատելու անհրաժեշտություն կլինի, արդյունքները համարժեք են ջանքերին։ Կարևորը՝ չհանձնվել և թևաթափ չլինել։ Դուք կստանաք՝ ինչին այսքան համառ ձգտել եք և հպարտ կարող եք ասել՝ այս ամենին ինքս եմ հասել։


Կարիճ
2016-ին Կարիճները ֆինանսապես կայուն են լինելու։ Մի կողմից՝ շատ լավ է, մյուս կողմից՝ ձեզ ոչ ոք չի խանգարում անել այնպես, որ ավելի լավ լինի։ Ամենակարևորը՝ որոշել ձեր կյանքի հետագա ուղղությունը, աստղերն ամբողջովին ձեր կողմից են։


Աղեղնավոր
2016-ին Աղեղնավորներն իսկապես շատ փող կունենան։ Կարևոր է ժլատություն չանել։ Որքան շատ ծախսեք, այդքան շատ կվաստակեք։ Այս կարգախոսը կգործի ձեր կյանքի բոլոր բնագավառներում։ Այնպես որ, պատրաստվեք (առնվազն մտավոր)։ Չհամարձակվեք պարծենալ ձեր ձեռքբերումներով: Ճակատագիրը լավ հումորի զգացում ունի՝ երբեք մի մոռացեք։


Այծեղջյուր
2016-ի առաջին կեսին ֆինանսական առումով Այծեղջյուրները հույսը միայն իրենց վրա կարող են դնել։ Հուլիսից ձեր բոլոր ֆինանսական գործերը կսկսեն բարգավաճել՝ անկախ ձեր գործողություններից. սա այն սերմն է, որից հսկայական ծառ է աճում։ Սկզբում դուք նրան ջրում եք, այնուհետև վայելում պտուղները։


Ջրհոս
2016-ին ամեն ինչ լավ է լինելու։ Ջրհոսները հեշտությամբ կարող են մեծացնել իրենց ունեցվածքը։ Նախկինում կատարված աշխատանքը կուրախացնի իր արդյունքներով։ Կարևորը՝ չթուլանալ և շարունակել գնալ առաջ՝ հաղթանակից հաղթանակ։


Ձկներ
Եթե Ձկներին հաջողվի հաղթահարել տարվա սկիզբը առանց ֆինանսական կորուստների, հետագայում կնկատվի մեծ աճ։ Գումարը ավելի ու ավելի կշատանա։ Այնքան կշատանա, որ 2016-ի վերջին դուք լրջորեն կարող եք մոտենալ երկար սպասված գնմանը՝ մեքենայի, բնակարանի, առանձնատան, կամ շուրջերկրյա ճանապարհորդությանը։ Իսկ որոշ ներկայացուցիչներ նույնիսկ կարող են համատեղել այս ամենը։

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ