Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նույն աղբյուրից՝ մենք ու շները

Նույն աղբյուրից՝ մենք ու շները
16.11.2018 | 03:04

Այո՜, այո, դուք չեք սխալվում, լուսանկարում թափառող շները ջուր են խմում Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրից։ Սակայն, մինչ կոնկրետ այս փաստին անդրադառնալը, մի քանի խոսք մեր երկրում թափառող կենդանիների խնդրի մասին։
Մինչ հեղափոխությունը թափառող կենդանիների խնդիրը Երևանում լուծվում էր վնասազերծման և ստերիլացման մեթոդներով, և որքան էլ կենդանասեր կազմակերպությունների մի քանի տասնյակ ակտիվիստներ անընդհատ բարձրաձայնեին, թե հարցը մայրաքաղաքում չի լուծվում, այնուամենայնիվ, Երևանում իրավիճակը վերահսկելի էր, չկային ոհմակներ, ցանկացած ահազանգի կար արագ արձագանքում, առկա էր համակարգված աշխատանք սոցիալական այս բարդագույն ոլորտում։
Հեղափոխությունից հետո թափառող կենդանիների դեմ պայքար իրականացնող կազմակերպությունում բացահայտվեցին չարաշահումներ, որից հետո այդ կազմակերպությունը հրաժարվեց աշխատանքների կատարումից։ Իսկ թե ինչպես է այժմ լուծվում թափառող կենդանիների խնդիրը, դժվար է ասել։ Փաստ է միայն, որ թափառող շները շատացել են Երևանում, դրանք ամենուր են և սպառնում են մարդկանց անվտանգ տեղաշարժին, խաթարում են անդորրը և այլն, և այլն։


Թափառող շների հարցն է՛լ ավելի կսրվի ձմռան ամիսներին, երբ կենդանիներն առավել ագրեսիվ են դառնում ու սնունդ հայթայթելու դժվարություն ունենում։
Թափառող շների թվի կրճատման համար համակարգային մոտեցում պետք է ցուցաբերվի, ինչն այս պահին նկատելի չէ։ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան ՈՒրիխանյանը շրջանառության մեջ էր դրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծ, որով պետք է արգելվեին կենդանիների ոչնչացման դաժան, անմարդկային մեթոդները, մասնավորապես` զենքի կիրառմամբ։ Առաջարկվում էր կենդանիներին, այդ թվում՝ թափառող շներին տեղահանել բնակավայրերից և (կամ) ենթարկել ստերիլիզացիայի, հաշվառել և տեղավորել հատուկ պահպանման վայրերում։ Սակայն կառավարությունը մերժեց թափառող շների ոչնչացման դեպքերին վերաբերող նախագիծը։


Այսօր, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել։ Ցայտաղբյուրներից սկսել են օգտվել նաև թափառող շները։ Հասկանալի է, որ «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունից հետո պետք է այդ սերն ու հանդուրժողականությունը տարածվի նաև կենդանական աշխարհի վրա, մանավանդ որ, հեղափոխությունն ուներ նաև իր թափառող խորհրդանիշը՝ ի դեմս Քայլոյի։ Սակայն մեր հանդուրժող քաղաքային իշխանություններին հիշեցնենք, որ թափառող կենդանիները, որպես կանոն, կրում են բազմաթիվ վարակներ և կարող են փոխանցել մարդկանց։ Հարգելի հեղափոխականներ, այդ նույն ցայտաղբյուրից ամեն օր օգտվում են հազարավոր մարդիկ, այդ թվում նաև դուք և ձեր երեխաները, ու չենք կարծում, թե դուք մտահոգ չեք ձեր ու ձեր երեխաների առողջությամբ։ Լուծեք խնդիրը։ Որքան էլ սիրենք մեր չորքոտանի բարեկամներին, այնուամենայնիվ, մենք չենք ցանկանում թափառող շների հետ նույն աղբյուրից ջուր խմել։ Տեղին է հիշել Հախվերդյանի հայտնի տողերը. «Կերակրե՛ք, չէ՞ որ դուք եք տերերը, որ հանկարծ մեզ չուտեն էս շները»։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ