Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կեղծ օրակարգերի պակաս չի զգացվում

Կեղծ օրակարգերի պակաս չի զգացվում
11.02.2019 | 22:20

Կառավարության ծրագիրը, մինչ Ազգային ժողով հասնելը, հասարակության տարբեր շերտերում արդեն դարձել է բուռն քննարկումների թեմա: Մասնագետների մի ստվար զանգված այն տեսակետին է, թե այն ոչինչ չասող, որևէ նպատակ չսահմանող փաստաթուղթ է, մյուս հատվածը չեզոք գնահատական է տալիս, հիշեցնելով, թե նախկին իշխանությունների ծրագրերն էլ կենաց-ցանկություններ էին։ Հասարակության մի զգալի մասն էլ բոլորովին այլ թեմաների վրա է սևեռված:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ձեռամբ օրակարգ է նետվել ՀՀ օրհներգի փոփոխության հարցը: Վերջինս առաջարկում է հրաժարվել «Իտալացի աղջկա երգից»՝ փոխարենը վերադարձնել Խորհրդային Հայաստանի հիմնը: Ինչքանով է իրատեսական ու այս պահին խիստ հրատապ այս հարցը, Սիմոնյանն ինքն էլ խոստովանում է՝ նոր օրհներգ ունենալը Հայաստանի կարևորագույն 5 խնդիրների մեջ չի մտնում: Ոչ առաջնային նշանակության նմանատիպ հարցերի մեր հասարակությունը դեռ շատ է հանդիպելու, և դա հատկապես այն ժամանակ, երբ իշխանությունը կարևորագույն որևէ մեկ այլ հարցի, երևույթի քննդատությունը մեղմելու կամ դրա բացերը թաքցնելու համար կեղծ օրակարգեր սահմանելու անհրաժեշտություն ունենա: Կառավարության ծրագրի ու գործադիրում տեղի ունեցող վերադասավորումների ֆոնին օրհներգի թեման նման օրակարգերից մեկն էր: Նույն խնդիրը կոծկելու համար ցավալիորեն այս ընթացքում շահարկվեց ու դեռ շահարկվում է «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման անհրաժեշտությունը:

Կարևորագույն այս դասընթացի նշանակությունը բարձրաստիճան պաշտոնյաները թեև կասկածի տակ են առնում, բայց փաստն այն է, որ երեխաները հաճույքով են սերտում Հայ առաքելական եկեղեցու պատմական դերի ու նշանակության մասին դասերը: Չբավարարվելով եղած կեղծ օրակարգերով՝ օրեր առաջ էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս մեկ անգամ հանրային դաշտ տեղափոխեց ծխելն արգելելու անհրաժեշտության մասին հարցը: Սա Թորոսյանի երկրորդ փորձն է, այս անգամ նույնիսկ կարգախոս են մշակել՝ «Անծուխ Հայաստան»: Նախարար Թորոսյանը, ըստ երևույթին, այնքան է ոգևորվել այս օրակարգի առաջմղմամբ, որ տրամաբանությունից դուրս կարգախոս է ընտրել: Վերջինիս հիշեցնենք, որ հայերիս համար ծուխը կարևոր բաղադրիչ է: Հայ օջախներում ծխի մարելը ընտանիքի ու գերդաստանի ավարտ է նշանակում, հետևաբար՝ ի՞նչ անծուխ Հայաստան: Նախքան օրակարգ մշակելն ու հրապարակ նետելը, պետք է լավ ուսումնասիրել հավանական վտանգավոր հետևանքներն ու ակամա չարիք դառնալու հավանականությունը:

Օրհներգի, անծուխ Հայաստանի ու առանց հոգևոր դաստիարակության դպրոցի թեմաներին փոխարինելու կգան նորերը, և դա այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները հասարակության քննդատությունը լսելու համարձակություն չունեն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ