Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյանի «կոդը»

Նիկոլ Փաշինյանի «կոդը»
05.03.2019 | 01:00

Արևելյան հոգևոր գիտության մեջ ընդունված է համարել, որ մարդը «կոդ» ունի, և եթե իմանաս այդ կոդը, ապա կարող ես նրան ենթարկել ցանկացած հրամանի, մանիպուլյացիայի: Իհարկե, պատկերը` մասամբ հիպերբոլիկ, իրականում խիստ գեղարվեստական է, սակայն հենց գեղարվեստի տեսանկյունից կարելի է դիտարկել` ո՞րն է Փաշինյանի էմբրիոնը քվանտային անցման այս փուլում, ի՞նչ փոխարկումների կարող է այն ենթարկվել, հասկանու՞մ է այդ «նրբությունները» երկրի օրվա առաջնորդը, թե՞ ոչ:


Չխորանանք արձանագրման մեջ. Ձկան դարաշրջանից Ջրհոսի դարաշրջան անցնող մարդկությունը մտնում է քվանտային դարաշրջան, ավելի «մոտիկից» շփվում նուրբ աշխարհի հետ, ու, կախված իր հոգու և սրտի կրումներից, «ի պատկերի յուրում» է դառնում` իր հետևից տանելով իրեն վստահված հոտը:
Մեծ պահքն արդեն սկսվել է, և այս օրերին, քան երբևէ, պետք է առավել զգույշ լինել «ի սկզբանե» գոյություն ունեցող «բանի» նկատմամբ, որովհետև, այո, այն մարմին է առնում, և այս նրբացող օրերին աշխատում առավել ակտիվ: Ձևակերպենք կարճ` աստվածաշնչյան հանգով. վերջին օրերին բանակները կկանգնեն միմյանց դեմ. ով մաքուր է, էլ ավելի կմաքրվի, ով ոչ` է՛լ ավելի կթաթախվի մեղքի հորձանուտի մեջ, որոշողն ու տեսնողն Աստված է, սակայն Հոգին կրողները չեն կարող անմասն մնալ:


Դառնանք այս օրերին երկիրն առաջնորդողին: Գլխին: Զի ինչպիսին գլուխն է, այնպիսին մարմինն է: Համաձա՞յն եք, որ Նիկոլի կոդ-էմբրիոնի մեջ քայքայման լուրջ բջիջ կա: Ով` ինչպես: Եթե, իհարկե, ելնենք վիզուալ-ֆիզիկական պլանից, ապա հաստատապես նման բան տեղի ունեցավ. նա քայքայեց հին քաղաքական սիստեմը, իշխանություններին, եկեղեցին, դպրոցը, գրեթե` բանակը (երբեք չեմ մոռանա միտինգի բուն օրերին դասալիք բանակի կորպուսի զինվորների մասնակցությունը գունավոր` թավշյա հեղափոխությանը, որից հետո նրանց հրամանատարը բարձր պաշտոն ստացավ- հեղ.), տնտեսությունը, Արցախ-Հայաստան հարաբերությունները` կարծես, մայր բուհը, մարդկային հարաբերությունները, արդեն իսկ` իր թիմը: Պատճառներն անչափ խորքային են, և չենք ցանկանա շեշտել այն միտքը, որ մեծ «խառնակչության» մոդերատորները, գուրուները նրա կոդի բոլոր նրբությունները, սկսած մանկությունից, մինչ ամբիցիաների բարձրագույն նիշ, ուսումնասիրել են, նոր են սկսել իրականում շատ մեծ, Հարավային Կովկասը շարժող լրջագույն քաղաքական-հոգևոր, մարդկային արժեհամակարգերը ոչնչացնող իրենց պարտիան:
Եվ այդ պարտիայի խաղարկումն սկսել են հատկապես Հայաստանից` առաջին քրիստոնեական երկրից, որովհետև այս երկիրն իր հերթին ունի անչափ հետաքրքիր կոդ-էմբրիոն, ու հենց այնպես չէր, որ տիեզերաբանորեն որոշված էր առաջինը լինել, հենց այնպես չէր, որ բոլոր հին ազգերից մնացած քչերից է:
Հիմա, մեծ համայնապատկերով նայելու դեպքում, կարելի է Նիկոլ Փաշինյանից կերտել «հնարավորության պատուհան». ինչի համար էլ նա դրվել է հայ էթնոսին դեմ հանդիման` որպես հայելի:


Լինենք անկեղծ` այո, Փաշինյանի հայելային արտացոլումը շատերի մեջ հիացք ու սեփական արտացոլման «հարազատություն» է արթնացնում, շատերի մեջ, ձևակերպենք մեղմ` անհանդուրժողականություն: Որտե՞ղ է ճշմարտությունը: Արանքում: Կա՞ն այն տասը, լավ մեկ-երկու հոգին այս էթնոսի խորքում, որ կտեղավորվեն «արանքում»` հաղթելու (եթե շատ պարզ ու պրիմիտիվ ասենք) պարոն Սորոսին, որը հզոր գերինստիտուտ ու համակարգ է, որը հաղթել է Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, ուզում է հաղթել Հարավային Ամերիկայում` Վենեսուելա, Նիկարագուա… Եվ միջանկյալ հարց` նա արդեն հաղթե՞լ է Հայաստանում, թե՞ դեռ տեղ ունենք, որպես հին ազգ, որպես տեսակ դրոշ պարզելու: Այո՛, եթե ինքներս մեր մեջ, մեր էմբրիոնի մեջ, մեր բջիջների խորքում հաղթենք չերևացող, բայց հաստատապես բնակալված` պայմանականորեն «սորոս» անվանված քայքայող բջջին, որի հետ փոխկանչի մեջ ենք որոշակիորեն, որի իրեղեն «մարմնացումն» էլ այսօր դարձել է Փաշինյան Նիկոլը:
Որին, իշխանությունը թողնելուց հետո, կփոխարինի մեկ այլ «Նիկոլ»:
Էթնոսի կողմից չհաղթահարված կամ հաղթահարված… իր նոր կոդով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ