Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ամենալավ երգը լռությունն է»

«Ամենալավ երգը լռությունն է»
06.03.2019 | 12:39

Ռուբեն Հախվերդյանի հայտարարությունները սովորաբար իրարանցում են առաջացնում ֆեյսբուքյան տարածքում: Հետո մոռանում ենք Հախվերդյանին, դադարում վելուծել նրա հնչեցրած մտքերը, շարունակում լսել երգերը: Վերջին հարցազրույցը լցրեց համբերության բաժակը: «Այլևս չենք լսելու նրա երգերը» հայտարարությունը ամենամեծ սպառնալիքն է թվում: Երգահանը չզլացավ մեկնաբանել իր հայտարությունը, վստահեցրեց, որ իր խոսքը վերաբերում էր ոչ թե Արցախում ապրող հայերին, այլ նրանց քաղաքական էլիտային: Եզրահանգեց նաև. «Նրանք, ովքեր ուզել են իրենց ձևով մեկնաբանել իմ ասածը՝ քոչարյանական լրատվամիջոցներն են, իսկ նրանք, ովքեր ինձ հասկացել են՝ բոլոր իմ ասածների հետ համաձայն են»:


Հախվերդյանի երգերը լսելու համար առնվազն պետք է ջանալ հավատալ նրան: Բայց գոնե առաջիկայում սոցցանցերում նրա երգերի տարածումը միանշանակ չի ընդունվի, սիրված տողերը չենք ցիտի: Համերգներին այցելելը համարձակություն կդիտվի: Կայցելեն, իհարկե, նրան հավատացողները: Այսպիսով` բաժանվում ենք խմբերի՝ Հախվերդյանին հավատացողներ ու չհավատացողներ: Կա մի երրորդ խումբ, նրանք, ովքեր չեն կարևորում Հախվերդյանի ոչ երգը, ոչ խոսքը:
Աղմուկը, շատ է աղմուկը, ու որ կողմից նայում ես,
«ամենալավ երգը լռությունն է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ


Դիտվել է՝ 1783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ